Կաղապար:ԸԻ/Շաբաթ 14, 2024 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- ապրիլի 3-ին, Թայվանում՝ տեղական ժամանակով 07:58-ին, տեղի է ունեցել 7.4 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժը։
- մարտի 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը փլուզվել է (լուսանկարում) կոնտեյներային նավի հարվածից հետո:
- մարտի 22-ին մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Կրոկուս սիթի հոլում տեղի է ունեցել ահաբեկչություն։
- մարտի 15-ին Մարսելի հայաբնակ Պոմոն թաղամասի «Պաստյոր» հրապարակում, հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ հանդիսավոր բացվել է հայ վրիժառու, «Նեմեսիս» գործողության մասնակից Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը։
- մարտի 11-ին Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների հանձնման 96-րդ արարողության ժամանակ Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմեր» կինոնկարը առաջադրվել է 13 անվանակարգերի և ստացել 7 մրցանակ։
- մարտի 7-ին Շվեդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ։