Սողոմոն Թեհլիրյանի անվան հրապարակ (Մարսել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ֆր.՝ Place de Soghomon Tehlirian
Սողոմոն Թեհլիրյանի անվան հրապարակ
Երկիր Ֆրանսիա
Տեղագրություն6th arrondissement of Marseille?
Մասն էMarseille road network?
Անվանվել էՍողոմոն Թեհլիրյան
Քարտեզ
Քարտեզ

Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ (ֆր.՝ Place de Soghomon Tehlirian), Ֆրանսիայի Մարսել քաղաքի Վալոն դե Մոնտեբելլո և Կամբոջայի փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակն է։ 2017 թվականի ապրիլի 21-ին անվանվել է ի պատիվ Սողոմոն Թեհլերյանի անունով[1]։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացումը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 21-ին, տեղի ժամանակով 11:30-ին։ Ներկա են գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ[2]։

Միջոցառումը կազմակերպել են Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ֆր.՝ CCAF)[3]:

Անվանակոչման արարողությանը ներկա են եղել մոտ 500 հոգի։ Գաղափարի հեղինակը հայազգի Օհան Հեքիմյանն է եղել, որն էլ առաջարկել է Մարսելի 6-րդ և 8-դ շրջանների ղեկավար Իվ Մորենին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Inauguration du Square Soghomon Tehlirian». ancnews. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)
  3. «Square named after Soghomon Tehlirian to be opened in Marseille». armedia.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին. (անգլ.)
  4. Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ