Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 48, 2023 թ.
Արտաքին տեսք
- ...Ամազոն (լուսանկարում) գետի ավազանի տարածքը համեմատելի է Ավստրալիայի տարածքի հետ. Ամազոնը ոչ մի կամուրջ չի հատում։
- ...կայծակի յոթ հարված ընդունելուց հետո հնարավոր է ողջ մնալ. «Շանթարգել մարդ» մականունով ամերիկացին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
- ...այս մեծանուն ավստրիացու ստեղծագործությունները լսելը, ըստ որոշ գիտնականների, բարձրացնում է ինտելեկտի գործակիցը։
- ...այս խաբեբան 15 տարբեր երկրներում 38 տարվա ընթացքում ամուսնացել է 105 անգամ՝ տիրելով կանանց ունեցվածքին։
- ...երբևէ կենդանի բռնված և անազատության մեջ պահված ամենախոշոր (լուսանկարում) կատարավոր կոկորդիլոսի երկարությունը եղել է 6 մետրից ավելի, իսկ զանգվածը՝ 1 տոննայից ավելի։
- ...Լոնդոնում փոքրիկ երեխաներին մաքուր օդի հանելու համար օգտագործել են վանդակներ։