Մոցարտի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոցարտի էֆեկտ (անգլ.՝ Mozart effect), էֆեկտ՝ հիմնված այն տեսության վրա, որ Մոցարտի երաժշտությունը լսելը անձի մոտ կարող է ժամանակավորապես բարելավել IQ-թեստի արդյունքը։ Տեսության հանրաճանաչ գիտական տարբերակները պնդում են, որ վաղ տարիքում Մոցարտ լսելը բարենպաստ ազդեցություն է թողնում մարդու տարածական մտածողության և մտավոր զարգացման վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոցարտի «Ռե մաժոր» երկու դաշնամուրների համար սոնատի սկիզբը

Առաջին ուսումնասիրությունը կատարվել է 1993 թվականին Ֆրենսիս Ռաուշերի, Գորդոն Շոուի և Քեթրին Կիի կողմից։ Նրանք 36 ուսանողների տվել են IQ-թեստեր։ Ուսանողներին բաժանել են երեք խմբի։ Առաջին խումբը լսել է Մոցարտի «Ռե մաժոր» երկու դաշնամուրների համար սոնատը։ Երկրորդ խումբը լռության մեջ է գտնվել, իսկ երրորդը պարզապես հանգստացնող մեղեդիներ է լսել։ Թեստի արդյունքները ցույց են տվել, որ առաջին խումբը ցուցաբերել է լավագույն տարածական մտածելակերպը։ Այս ուսումնասիրություններից հետո Ֆրենսիս Ռաուշերն ընդգծել է, որ երաժշտության թողած ազդեցությունը կարճաժամկետ է (մոտավորապես 10-15 րոպե) և ընդհանուր ինտելեկտի վրա չի ազդում[2][3]։

2010 թվականին ավստրիացի ֆիզիոլոգները հերքել են Մոցարտի էֆեկտը[4]։

Ալֆրեդ Թոմատիս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոցարտի էֆեկտ» արտահայտությունը առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի հետազոտող Ալֆրեդ Թոմատիսը 1991 թվականին իր «Pourquoi Mozart?» («Ինչո՞ւ Մոցարտ») գրքում, որտեղ նա օգտագործել է կոմպոզիտորի երաժշտությունը՝ ականջը «վերապատրաստելու» համար[5]։ Նա կարծում էր, որ տարբեր հաճախություններով երաժշտություն լսելը օգնում է ականջին և նպաստում է ապաքինմանը և ուղեղի զարգացմանը[6]։ Սակայն Թոմատիսի մեթոդը ուղղակիորեն կապված չէ այն բանի հետ, որ Մոցարտի երաժշտությունը մեծացնում է ինտելեկտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Mozart Effect' Was Just What We Wanted To Hear». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Rauscher, Frances H.; Shaw, Gordon L.; Ky, Catherine N. (1993). «Music and spatial task performance». Nature. 365 (6447): 611. Bibcode:1993Natur.365..611R. doi:10.1038/365611a0. PMID 8413624. S2CID 1385692.
  3. William Pryse-Phillips (2003). Companion to Clinical Neurology. Oxford University Press. ISBN 0-19-515938-1., p. 611 defines the term as "Slight and transient improvement in spational[sic] reasoning skills detected in normal subjects as a result of exposure to the music of Mozart, specifically his sonata for two pianos (K448)."
  4. Подробнее в Викиновостях
  5. Sorensen, Lars (2008 թ․ նոյեմբերի 19). «Mozart on the Brain». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Thompson, Billie M.; Andrews, Susan R. (2000). «An historical commentary on the physiological effects of music: Tomatis, Mozart and neuropsychology». Integrative Physiological and Behavioral Science. 35 (3): 174–188. doi:10.1007/BF02688778. PMID 11286370. S2CID 1228590.