Ջովանի Վիլիոտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Վիլիոտտո
Դիմանկար
Ծնվել է1930
Մահացել է1991
Մասնագիտությունimpostor

Ջովանի Վիլիոտտո (անգլ.՝ Giovanni Vigliotto) կամ Ֆրեդերիկ Բերտրամ Ջիֆ (անգլ.՝ Frederick Bertram Jiff) (1930 - 1991), ամերիկացի բազմակին խաբեբա։ Նա 105 անգամ ամուսնացել է, և գողանալով կանանց ունեցվածքը փախել։ Վիլիոտտոյի ամուսնությունները կայացել են 1949-1981 թվականներին ԱՄՆ 27 նահանգներում և 14 այլ երկրներում[1][2]։

Խաբեություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովանի Վիլիոտտոն 1949-1981 թվականներին ամուսնացել է 105 կնոջ հետ՝ առանց ամուսնալուծվելու։ Դա հանգեցրել է նրան, որ նա արժանացել է ամենաշատ ամուսնություններ ունեցող տղամարդու կոչմանը[3]։ Նա տարբեր ինքնություն էր ընդունել ամեն անգամ, երբ ամուսնացել է ինչ-որ մեկի հետ։ Մինչ այսօր վստահություն չկա, թե Ջովաննին նրա իսկական անունն է։ Նա ամուսնության առաջարկություն է արել ​​կանանց հետ հանդիպման առաջին օրը և ամեն անգամ փախել է կնոջ իրերով, իսկ հետո դրանք վաճառել է օգտագործած իրերի շուկաներում։ Վիլիոտտոյի վերջին զոհը՝ Շերոն Քլարկը, առաջինն է եղել, որ որոնման գործողություններ է ձեռնարկել և ինքնուրույն հայտնաբերել է նրան[2]։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունները Ջովանի Վիլիոտտոյին ձերբակալել են 1983 թվականին, իսկ դատավարությունը սկսվել է սկսվել է Արիզոնայի Ֆենիքս քաղաքում մարտի 28-ին։ Իշխանությունները կարողացել են 82 դեպքով ապացուցել անօրինական ամուսնությունը։ Վիգլիոտտոն դատարանում ցուցմունք է տվել, որ իր ծննդյան անունն է Նիկոլայ Պերուսկով, և ծնվել է 1929 թվականին Սիցիլիայում ռուսական ընտանիքում[4]։ Ըստ դատախազների նրա ծննդյան անունը Ֆրեդերիկ Բերտրամ Ջիֆ էր, և նա ծնվել էր Բրուքլինում, Նյու Յորք, բայց տարիների ընթացքում օգտագործել է առնվազն 120 անուն[4]։  Ապրիլի 11-ին ութ տղամարդկանց և չորս կանանցից բաղկացած երդվյալ ատենակալները 24 րոպեում կայացրել են իրենց դատավճիռը և մեղավոր ճանաչել 53-ամյա ամբաստանյալին։ Դատարանը խարդախության համար դատապարտել է 28 տարվա, երկամուսնության համար՝ վեց տարի և որպես լրացուցիչ պատիժ՝ 336 հազար դոլար տուգանք[3]։

Բանտարկություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր բանտարկությունն սկսել է Արիզոնա նահանգի քրեակատարողական հիմնարկում։ Բանտում գրքերի հրատարակիչներն ու հեռուստաընկերությունները կապ են հաստատել նրա հետ, և նրանք նույնիսկ ցանկացել են շուկա հանել իր անվան տակ պոտենցիան բարձրացնող դեղամիջոց։  Ութ տարի պատիժը կրելուց հետո նա մահացել է ինսուլտից 1991 թվականի փետրվարի 1-ին 61 տարեկան հասակում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «News Report on Vigliotto's death». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.
  2. 2,0 2,1 «Meet Giovanni Vigliotto, The US Man Who Married More Than 100 Women In 3 Decades». News18 (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 10. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 «Man With 105 Wives Is Sentenced to 34 Years». www.nytimes.com. 1983 թ․ մարտի 29.
  4. 4,0 4,1 4,2 Archives, L. A. Times (1991 թ․ փետրվարի 3). «Giovanni Vigliotto; Claimed to Have Married 105 Women». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]