Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 37, 2023 թ.
- ․․․մարդու քթից վերցվող ճարպը կարող է վերացնել օպտիկական սարքերի մակերեսների քերծվածքները, տեսքի բերել մաշված մետաղադրամները, օգտագործվել որպես ձկնորսական լաստանավերի քսանյութ։
- ...աշխարհի ամենաերկար բառը պարունակում է 189․819 տառ, և այն ընթերցելու համար պահանջվում է 3 ժամ 33 րոպե։
- ...մահվան դատապարտված և գնդակահարված մեքսիկացի զինվորը դրանից հետո ապրել է 61 տարի։
- ...մարդկության պատմության մեջ ամենաերկար երաժշտական համերգը սկսվել է 1987 թվականին և կավարտվի 2640 թվականին։
- ...արվեստի տեսակներից մեկում գործում են ֆիզիկայի սեփական օրենքները կամ առհասարակ չեն գործում։
- ...Բարբի տիկնիկի տատիկին (լուսանկարում) կարելի է հանդիպել Գերմանիայի քաղաքներից մեկի տիկնիկների թանգարանում։