Վենսեսլաո Մոգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենսեսլաո Մոգել
Դիմանկար
Ծնվել է1890-ականներ
Մահացել էհուլիսի 29, 1976(1976-07-29)[1]
Մահվան վայրՄերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Վենսեսլաո Մոգել Հեռռերա (իսպ.՝ Wenceslao Moguel Herrera, մամուլում հայտնի որպես Էլ Ֆուսիլդաո (իսպաներենից՝ գնդակահարվածը, 1890-ականներ - հուլիսի 29, 1976(1976-07-29)[1], Մերիդա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), Պանչո Վիլյայի հրամանատարության ներքո ծառայած մեքսիկացի զինվոր, որը գերեվարվել է 1915 թվականի մարտի 18-ին, Մեքսիկական հեղափոխության ժամանակ, և փրկվել՝ կրակախմբի իրականացրած մահապատժից[2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոգելը մահվան է դատապարտվել առանց դատավարության։ Նրա մարմնին հասցվել է 8-9 կրակոց։

Նրա փրկվելու մասին պատմությունները տարբեր են։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ հաջորդ օրը Միգելի անգիտակից մարմինը հայտնաբերել են նրա զինակիցների մահացած մարմինների կողքին։ Մոգելին ցուցաբերել են բժշկական օգնություն և նրա վիճակը բարելավվել է։ Այլ աղբյուրների տվյալներով՝ Մոգելը սողալով հասել է սուրբ Ջեյմսի անվան եկեղեցի, որտեղ նրան հայտնաբերել է եկեղեցու անդամներից մեկը՝ տանելով Մոգելին իր տուն։ Մոգելն այնտեղ մնացել է մինչև լրիվ ապաքինվելը։ Գլխին եզրափակիչ մահացու կրակոց ստանալուց հետո, այնուամենայնիվ, Մոգելը ողջ է մնացել։ Նրա երեսն ամբողջությամբ պատված է եղել սպիերով և վերքերով[2][4]։

Մոգելը 1937 թվականի հուլիսի 16-ին մասնակցել է Ռիփլիի «Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ» ռադիոհաղորդմանը[5]։

Վենսեսլաոն բրիտանացի արտիստ Չումբաուանբայի «Էլ Ֆուսիլդաո» երգի հերոսն է։ Այն ներառված է խմբի 13-րդ երաժշտական ալբոմում։

Ծանթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://informefracto.com/voz-de-la-peninsula/los-libros-del-fusilado-de-halacho/
  2. 2,0 2,1 «The Evening Independent»։ June 28, 1935։ էջ 10 
  3. Pacheco Edgar A. Santiago (2020-11-04)։ «Los libros del fusilado de Halachó»։ Informe Fracto (es-MX)։ Վերցված է 2021-03-19 
  4. 4,0 4,1 mexicomystic (21 August 2014)։ «The Firing Squad»։ Mexico Mystic's Blog – Expat In Tlaxcala։ Վերցված է 2016-02-06 
  5. «The Free Lance-Star»։ July 16, 1937։ էջ 5 

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wenceslao Moguel. El milagro del Santo de Halachó, o Historia de un Fusilado. – Merida, 1967. – 186 pp.