Jump to content

Կալիստա Սի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիստա Սի
ֆրանսերեն՝ Khadidiatou Sy
Դիմանկար
Ծնվել է1982
Քաղաքացիություն Սենեգալ
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
 Kalista Sy Վիքիպահեստում

Կալիստա Սի (ֆրանսերեն՝ Kalista Sy, 1982) , սենեգալցի կինոսցենարիստ, ով ճանաչում ու համբավ է ձեռք բերել որպես «Ամուսնացած տղամարդու սիրուհին» (Maîtresse d'un homme marié, 2019–present) հեռուստասերիալի սցենարի հեղինակ և պրոդյուսեր։

Այդ սերիալի առաջին դրվագը հեռարձակվել է 2019 թվականի հունվարին, Marodi TV Sénégal հեռուստաալիքով[2], միաժամանակ ներբեռնվել է YouTube-ում[2][3][4][5]։

Սին արտացոլել է սենեգալցի կանանց առօրյա կյանքը[6], անդրադարձել սեքսի, անհավատարմության, ընտանեկան բռնության, բազմակնության և հասարակական հնչեղություն ունեցող, լայն խավերի հուզող այլ հիմնախնդիրների, որոնք սովորաբար չեն էլ շոշափվում սենեգալյան զանգվածային լրատվամիջոցներում։ Եվ պատահական չէ, որ հեռուստասերիալն առաջ է բերել հակասական կարծիքներ, գաղափարների, մտքերի բախում, թեժ բանավեճեր[7]։ Սերիալում կանանց սեքսուալ ազատության հիմնախնդրի բացահայտ արծարծումը հանգեցրել է նրան, որ իսլամ կղերականները կոչ են արել արգելել դրա ցուցադրությունը[8]։

2019 թվականին BBC-ին Կալիստա Սիին ներառել է իր կազմած «100 կանայք» ցանկում[9][10]։

Սին մասնագիտական իր կրթությամբ ժուռնալիստ է[2]։ Ապրում է Սենեգալի մայրաքաղաք Դակարում։ Ամունացել է համակարգչային մասնագետ Մեդուն Դիոպի հետ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  2. 1 2 3 4 Turkewitz, Julie (2019 թ․ օգոստոսի 22). «Bold Women. Scandalized Viewers. It's 'Sex and the City,' Senegal Style». The New York Times. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  3. Kimeria, Ciku. «How a Senegalese soap opera went viral across Africa by giving women an authentic voice». Quartz Africa.
  4. Gruber, Lilli (2019 թ․ հոկտեմբերի 24). Basta!. Solferino. ISBN 9788828203780 via Google Books.
  5. «Senegal — BLOG». The Kenyan Explorer.
  6. Ba, Salma Niasse (2019 թ․ հունիսի 9). «'Mistress of a Married Man', the TV series that divides Senegal ('Maîtresse d'un homme marié', la série télé qui divise le Sénégal)». Le Monde.fr (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  7. «The woman behind Senegal's Sex and the City». www.bbc.co.uk. BBC News - World Service.
  8. «"Maîtresse d'un homme marié" : Mame Mactar Guèye porte plainte contre Marodi TV et… | seneweb.com». Audio. 2019 թ․ դեկտեմբերի 27.
  9. FAYE, AYOBA. «'Mistress of a Married Man' screenwriter Kalista Sy among 100 most influential women in the world, says BBC». PRESSAFRIK.COM, L'info dans toute sa diversité (Liberté - Professionnalisme - Crédibilité). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Kalista Sy sur une liste de femmes "les plus influentes en 2019" – StoryBot». storybot.afryk.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիստա Սի» հոդվածին։