Կալամոս (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox map.png
Կալամոս
Kalamos.jpg
Տեսակկղզի
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Վարչատարածքային միավորLefkada Municipality?
Մասն էTaphians?
Երկարություն11,4 կմ
Լայնություն4 կմ
Մակերես25 կմ²
Բնակչություն454 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Կալամոս (հուն․՝ Κάλαμος), լեռնային կղզի և նախկին շրջան, որը գտնվում է Հունաստանի արևմուտքում՝ Հոնիական ծովում։

Կալամոս կղզին մտնում է Հոնիական կղզիներ կղզեախմբի կազմի մեջ։ Մեծությամբ միջին չափի կղզի է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալամոս կղզին ընկած է Բալկանյան թերակղզուց արևմուտք։ Այն ընկած է Լեֆկադայից արևելք՝ Մեգանիսի կղզու և մայրցամաքային Հունաստանի միջև։

Կղզու ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Ամենաբարձր լեռնագագաթն ունի 754 մետր ծովի մակարդակից բարձրություն։ Կղզու գլխավոր բնակավայրը համանուն գյուղն է, որն ունի 483 բնակիչ և տեղակայված է կղզու արևելյան ափին։

Կալամոսի արևելքում գործում է փոքրիկ ծովային նավահանգիստ, որը լաստանավային ծառայություններ է մատուցում կղզի ժամանած զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին։

Կղզու երկրորդ ամենաշատ բնակչություն ունեցող բնակավայրը Եպիսկոպին է՝ շուրջ 60 բնակչով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Հունաստանի Կալամոս կղզու բնակչությունը կազմում է 543 մարդ[1]։ Հիմնական բնակիչները գյուղաբնակ հույներն են, որոնք խոսում են դիալեկտիկ հունարենով։

Բնակչությունը դավանում է հույն ուղղափառություն։ Վերջին տաս տարիների ընթացքում բնակչության շրջանում նկատվում է դինամիկ աճ։ 1981 թվականից մինչև 2014 թվականը ավելացել է 100 նոր բնակիչ[1]։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հունաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման վերաբերյալ օրենք Archived 2017-04-27 at the Wayback Machine. Հունաստանի ներքին գործերի նախարարություն