Կաթոլիկ եկեղեցու և ուստաշների հարաբերություններ
:
Կաթոլիկ եկեղեցու և ուստաշների հարաբերությունների մասին միասնական տեսակետ դեռևս չի ձևավորվել ուսումնասիրողների շրջանում[1], և դրանց տրվող գնահատականները մնում են շատ դեպքերում վիճահարույց[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին կաթոլիկ եկեղեցին, թեև անհաջող՝ փորձել է դավանափոխ հրեաներին պաշտպանել Խորվաթիայում 1941 թվականին իշխանության գլուխ անցած ուստաշական բարբարոս վարչակարգի բռնություններից[1], բայց այդ փորձերը չեն տարածվել հրեական ամբողջ համայնքի վրա, որն անխնա հալածանքների է ենթարկվել և ուղարկվել համակենտրոնացման աշխատանքային ու մահվան ճամբարներ[1]։
Խորվաթիայի կաթոլիկ եկեղեցու գլուխ, Զագրեբի եպիսկոպոս Ալոիսիուս Ստեպինացի և երկիրը ղեկավարող ուստաշական առաջնորդների հարաբերությունները աճող տեմպերով վատացել են։ Խորվաթիայի անկախության հռչակման առթիվ սկզբնական շրջանում բռնկված ոգևորվածությանը (անկախություն, որը ողջունել ու պաշտպանել էր նաև Ստեպինացը) հաջորդել են ուստաշական իշխանությունների էքսցեսներն ու դրանց կապակցությամբ եկեղեցու ղեկավարության արտահայտած բողոքները, որոնք մշտապես մերժվել են կառավարության կողմից, և փոխադարձ հարաբերությունները գնալով վատթարացել են։
Մյուս կողմից՝ խորվաթական ցածրաստիճան կղերականության մի նշանակալի հատված ջերմորեն պաշտպանում էր Անտե Պավելիչի ղեկավարած ուստաշական շարժումը[3] և նույնիսկ ավելի հեռուն գնալով՝ մասնակցում էր քաղաքացիական հասարակության նկատմամբ ուստաշների ձեռնարկած չարագործություններին։ Անտե Պավելիչի գլխավորած ֆաշիստական վարչակարգն իր հերթին աշխատել է օգտագործել կաթոլիկ եկեղեցին և ծառայեցնել իր նպատակներին հասնելուն[4]։ Այսպես, կաթոլիկ կրոնավոր, ֆրանցիսկյան ուխտի անդամ Միրոսլավ Ֆիլիպովիչն ստանձնել է Յասենովացի, այնուհետև՝ Ստարա Գրադիշկայի համակենտրոնացման մահվան ճամբարների ղեկավարությունը և անմիջական մասնակցություն ունեցել տասնյակ հազարավոր սերբերի ու հրեաների զանգվածային դաժան կոտորածների կազմակերպմանը՝ արժանանալով «Յասենովացի ճիվաղ» մականունին[5][6]։ Գործած ոճիրների համար նրան պատերազմի ավարտին դատապարտել են մահապատժի և կախաղան հանել[7][8][9][10] (սակայն չի կարելի ժխտել, որ եղել են նաև կաթոլիկ կրոնավորներ, ովքեր սերբերին ու հրեաներին փրկել են տեղահանությունից ու մահից)։ Ըստ տարբեր հաշվարկների՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ուստաշների ու նրանց սպասարկուների ձեռքով սպանվել են 197 հազարից[11] մինչև 800 հազար քաղաքացիական անձինք[12]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mark Biondich - Radical Catholicism and Fascism in Croatia, 1918-1945, 2007, Totalitarian Movements and Political Religions, 8, 2, 383-399,http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/14690760701321346
- Mark Biondich - Controversies surrounding the Catholic Church in wartime Croatia, 1941–45, 2006, Movements and Political Religions, volumen 7, 4, páginas 429-457, http://www.informaworld.com/smpp/content~db=all~content=a759275441
- Mark Biondich - Religion and nation in wartime Croatia: Reflections on the Ustasa policy of forced religious conversions, 1941-1942, 2005, Slavonic and East European review, volumen 83, 1, páginas 71-116,http://www.jstor.org/pss/4214049
- http://www.state.gov/www/regions/eur/rpt_9806_ng_links.html%7Ctítulo=U.S. and Allied Wartime and Postwar Relations and Negotiations With Argentina, Portugal, Spain, Sweden, and Turkey on Looted Gold and German External Assets and U.S. Concerns About the Fate of the Wartime Ustasha Treasury|fechaacceso=9 de julio de 2012|autor=Departamento de Estado de los Estados Unidos|fecha=|obra=|idioma=inglés|urlarchivo=https://archive.today/20121214090125/http://www.state.gov/www/regions/eur/rpt_9806_ng_links.html%7Cfechaarchivo=14 de diciembre de 2012}}
- Gitman, Esther - A Question of Judgement: Dr. Alojzije Stepinac and the Jews, 2006, Review of Croatian History, volumen 1, páginas =47-72,
http://hrcak.srce.hr/file/24034
- Kolstø, Pål - The Croatian Catholic Church and the long road to Jasenovac,
2011, Nordic Journal of Religion and Society, volumen 24, número 1, páginas =37-56 http://tapir.pdc.no/pdf/NJRS/2011/2011-01-3.pdf https://web.archive.org/web/20160322063631/http://tapir.pdc.no/pdf/NJRS/2011/2011-01-3.pdf
- Krišto, Jure - The Catholic Church and the Jews in the Independent State of Croatia. 2007, Review of Croatian History, volumen 1, número 1, páginas 13-47
http://www.ceeol.com/aspx/issuedetails.aspx?issueid=e91cadfc-aca0-44e4-9cf7-58fb957a2df9&articleId=921b2801-ae3f-459f-999f-856881f7babd Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
- Ogyanova, Irina Religion and church in the ustasha ideology, 2006, Croatica Christiana Periodica, volumen 64, número 2, páginas 157 - 190
http://hrcak.srce.hr/file/80852
- Shelah, Menachem - The Catholic Church in Croatia, the Vatican and the Murder of the Croatian Jews, 1989, Holocaust and Genocide Studies, volumen 4, número 3, páginas =323–39
- Беляков, Сергей. Усташи: между фашизмом и этническим национализмом. — Екатеринбург: Гуманитарный университет, 2009. — 320 с. — ISBN 5774101153
- Югославия в XX веке: очерки политической истории / К. В. Никифоров (отв. ред.), А. И. Филимонова, А. Л. Шемякин и др. — М.: Индрик, 2011. — 888 с. — ISBN 9785916741216
- Cornwell, John Hitler's Pope: The Secret History of Pius XII. — Viking, 1999. — ISBN 0670876208
- Evans, Richard J. The Third Reich at War. — New York: Penguin Press, 2009.
- Falconi, Carlo; Wall, Bernard The Silence of Pius XII. — Boston: Little, Brown, and Company, 1970.
- Phayer, Michael The Catholic Church and the Holocaust, 1930–1965. — Indianapolis: Indiana University Press, 2000. — ISBN 0253337259
- Phayer, Michael Pius XII, The Holocaust, and the Cold War. — Indianapolis: Indiana University Press, 2008. — ISBN 9780253349309
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Shelah (1989), p. 329
- ↑ Kolstø (2011), p. 37
- ↑ (2005), p. 73
- ↑ Biondich (2007), p. 383
- ↑ Ronald J. Rychlak. «Article». First Things. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Goldhagen v. Pius XII». 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Phayer, Michael The Catholic Church and the Holocaust, 1930–1965. — Bloomington: Indiana University Press[en], 2000. — С. 34. — ISBN 0-253-21471-8
- ↑ «Goldhagen v. Pius XII». Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին. Վերցված է 2020-09-28-ին.
- ↑ Katolička crkva i Nezavisna Država Hrvatska 1941-1945 by Jure Krišto, Zagreb: 1998, pg. 223
- ↑ Michael Phayer; The Catholic Church and the Holocaust: 1930-1965; Indiana University Press; 2000; p237
- ↑ Žerjavić, Vladimir. Yugoslavia - Manipulations with the number of Second World War victims. — Croatian Information Centre., 1993. — ISBN 0-919817-32-7 (անգլ.)
- ↑ Мане М. Пешут. Крајина у рату 1941-1945. — Београд, 1995. — С. 51.