Jump to content

Կազարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազարկա
Կազարկա
Կազարկա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Attelabidae
Ցեղ Rhynchites
Տեսակ Կազարկա (R. bacchus)
Միջազգային անվանում
Rhynchites bacchus

Կաչարկա (Rhynchites bacchus), երկարակնճիթների ընտանիքի բզեզ։ Պտղատու մշակաբույսերի վնասատու է։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Ալժիրում, Իրանում, Միջերկրական ծովում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում մինչև Կուրսկի լայնությունը[1]։ Տարածված է Միջին և Հարավային Եվրոպայում և Ասիայում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը (երկարությունը՝ 4,5-6,5 մմ)՝ ծիրանագույն-կարմիր՝ ոսկեգույն փայլով, գլխախողովակը, բեղիկները և թաթերը՝ մանուշակագույն։ Թրթուրը (եկարությունը՝ մինչև 9 մմ) անոտ է, դեղնասպիտակ՝ մուգ դարչնագույն գլխով։ Վնասում են թրթուրներն ու բզեզները։ Բզեզները գարնանը կրծում են կոկոններն ու ծաղիկները, վնասում կանաչ պտուղները, որոնց մեջ ձվադրում են, ապա կրծում պտղակոթերը, որի պատճառով պտուղները թափվում են։ Բզեզները ծառերի վրա սկսում են հայտնվել վաղ գարնանը, երբ միջին օրական ջերմաստիճանը +8 °C-ից բարձր է, իսկ զանգվածային տեսքը տեղի է ունենում խնձորենու ծաղկելուց 5-7 օր առաջ։

Թրթուրների մի մասը մնում է մինչև հաջորդ տարվա ամառ։ Բազմացած թրթուրներից աշնանը բզեզներ են առաջանում: Նրանք հայտնվում են ծառերի վրա և որոշ ժամանակ սնվում բողբոջներով, ապա ձմռան համար թաքնվում են կեղևի ճեղքերում կամ թափված տերևների տակ։

Պայքարի միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշնանը հողի վերափորում, փտող և չորացած պտուղների ոչնչացում, բողբոջների բացման շրջանից մինչև կոկոնների փտումը բույսերի սրսկում՝ ակտելիկով, կարբոֆոսով և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Савковский П. П. Атлас вредителей плодовых и ягодных культур К. «Урожай», 1990. — с.90
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազարկա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազարկա» հոդվածին։