Կադեբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադեբո
Ca de bou dog.jpg
Տեսակշան ցեղատեսակ
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Կադեբո («ցուլ շուն» կատ.՝ ca de bou, պերրո դոգո մալորկին, իսպ.՝ perro dogo mallorquín, մայորական մաստիֆ [1]), շան ցեղատեսակ։

Կադեբոները միջին հասակի, ուժեղ շներ են՝ խոշոր գլխով և լայն կոնաձև դնչով։ Չնայած փոքր չափսերին, նրանք ուժեղ են, համարձակ և միևնույն ժամանակ հավասարակշռված։ Կադեբոների հզորության և շարժունակության համատեղությունը մեծ տպավորություն է թողնում։

Այդ շների՝ երեխաների հանդեպ սերը, բարձր ինտելեկտը, նվիրվածությունն ու տոկունությունը կարող են հիացմունք առաջացնել։ Նրանք հեշտությամբ են վարժեցվում․ ընդ որում երբեք չպետք է մոռանալ, որ այն լուրջ անվտանգություն ապահովող ցեղատեսակ է և ոչ ընտանիքում երեխաների համար խաղալիք։

Պատամություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ка де бо.jpg

Դարեր առաջ Միջերկրական ծովում ծովագնացության և նավագնացության զարգացումը հանգեցրել է արևմտյան և արևելյան ժողովուրդների միջև մշակութային, գիտական և այլ արժեքների ակտիվ փոխանակման։ Այս փոխհարաբերությունները հիմնականում առևտրային բնույթ են կրել, նպաստել են նաև ընտանի կենդանիների փոխանակմանը, որոնց թվում պատվավոր տեղ են զբաղեցրել պահակային և պահնորդական շները, որոնք օգտագործվել են նավահանգստային և ափամերձ ավաններում ծովահեններից և ավազակներից պաշտպանվելու համար։ Հատուկ նախապատվություն է տրվել խոշոր, հզոր շներին՝ մեծ գլխով և ամուր ատամներով։ Այս շները ներկայացրել են Իբերիական թերակղզու մաստիֆների ցեղատեսակը և լայնորեն օգտագործվել են Իսպանիայի տարածքում, որպես որսորդական և մարտական շներ (ինչպես այլ շների, այնպես էլ ցլերի հետ կռվելու համար)։ Նրանք ուղեկցել են Յակոբ I-ին թագավորին նրա նվաճողական արշավների ընթացքում և 1230 թվականին հայտնվել են Բալեարյան կղզիներում։ XVII դարում ընդունվել է Ուտրեխտի համաձայնագիրը, որով Մենորկա կղզին և այլ տարածքներ ընկել են Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ։

Անգլիացիներն իրենց հետ Բալեարյան կղզիներ են բերել սեփական մարտական ու պահակային շներին ու խաչասերել դրանք Իբերիական մաստիֆների հետ, որոնք այդ ժամանակ նույնպես բնակվում էին նույն կղզիներում։ XVIII դարի սկզբին նորաձևության մեջ մտավ ցլամարտը, և անհրաժեշտ էին հզոր շներ։ Բրիտանացիները, որոնք ապրել են այդ կղզիներում, սկսել են փնտրել շների ցեղատեսակ, որը կարող է պայքարել ցլերի դեմ։ Հենց այդ կարողությամբ է բացատրվում կադեբո շան անվանումը՝ «ցուլ շուն»։ Իսպանական ցեղային գրքում ցեղատեսակը հիշատակվել է արդեն 1923 թվականին, սակայն առաջին պաշտոնական գրանցումը կատարվել է մի քանի տարի անց՝ 1928-1929 թվականներին՝ Բարսելոնայում շների ցուցահանդեսում ցեղատեսակի ցուցադրումից հետո։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադեբոն մեծ շան տպավորություն է թողնում, սակայն նրա հասակը չափազանց մեծ չէ, առավելագույնը՝ 58 սմ։ Առաջին հայացքից երևում են այս ցեղատեսակի հզոր, լավ զարգացած մկանները։ Գլուխը մեծ է՝ հստակ արտահայտված զարգացած ծնոտով։ Ականջները ծալվում են «վարդակի» տեսքով։ Այս ցեղատեսակի շները չեն լողանում. ցանկացած լողացում շեղում է ստանդարտից։ Պոչը բավականին երկար է, հասնում է կրծքային հոդին, հարթ է, առանց կոտրվածքների, ուժեղ և հիմքiց մինչև ծայրը նեղանում է։ Մազածածկույթը կոպիտ է և կարճ, ինչի շնորհիվ նրանց հարմար է պահել տանը։

Գունավորումը նախապատվության կարգով՝ վագրագույն, հարդագույն, սև։ Վագրագույն շների մոտ գերադասելի են մուգ, իսկ հարդագույն շների մոտ՝ առավել խորը երանգները։ Սպիտակ բծերը, որոնք կազմում են մարմնի ամբողջ գույնավորման մինչև 30%-ը, լինում են առջևի թաթերի, կրծքավանդակի և դնչի վրա։ Հանդիպում են նաև «սև դիմակով» շներ։

Մեկամյա արու կադեբո

Քաղվածքներ ցեղի ստանդարտից։

  • Ընդհանուր տեսք՝ տիպիկ կադեբոները ունեն ձգված ձևաչափ, ուժեղ են և հզոր, միջին հասակի։ Սեռական դեմորֆիզմը ակնհայտ է հատկապես արուների գլխի հատվածում։
  • Բնության մեջ հանգիստ է, որոշակի հանգամանքներում կարող է լինել համարձակ և խիզախ։ Բավականին շփվող է, հավատարիմ և նվիրված է տիրոջը։ Համարվում է անգերազանցելի անվտանգության և պահակային շուն։ Հանգիստ պայմաններում ինքնավստահ է և վստահող։ Հուզված վիճակում նրա արտահայտությունը դառնում է սպառնալից։
  • Գլուխը ուժեղ է և խոշոր։
  • Դունչը սկսվում է ներքին աչքի անկյուններից, լայն է և կոնաձև։ Քթի թիկնակը ուղիղ է և մի փոքր այտուցված։ Դնչի երկարությունը հարաբերում է գանգի երկարությանը, ինչպես 1։3։
  • Քթի բլթակը սև է և լայն, քթանցքերի միջնապատը լավ զարգացած է։
  • Վերին շրթունքը ծածկում է ներքևի հատվածը՝ մինչև դնչի կեսը։ Վերին շրթունքները բավականին ամուր են ձգված, իսկ ստորին շրթունքները միջին մասում ծալք են ձևավորում այնպես, որ փակ շուրթերի դեպքում երախը տեսանելի չէ։ Դնչի պինդ կարմիր լորձաթաղանթը քիմքի վրա ունի հստակ լայնակի կատարներ։ Լնդերի եզրերը ունեն սև գունավորում։
  • Ատամները սպիտակ են և պինդ։ Երբ երախը փակ է, ատամները չեն երևում։
  • Աչքերը խոշոր են և օղակաձև, տեղավորված են խորը և հեռու։
  • Կոպերը լայն բացված են, հստակ ընդգծված և ունեն մի փոքր թեքություն։
  • Ականջները բարձր են տնկած, փոքր են, եռանկյունաձև, բարձրացված են աճառների վրա և ուղղված են ետ։ Հանգիստ ժամանակ ականջների ծայրերը գտնվում են աչքի գծից ներքև։
  • Պարանոցը ամուր է, հաստ և ներդաշնակ մարմնի մնացած մասերի նկատմամբ։
  • Կրծքավանդակը գլանաձև է և խորը, հասնում է արմունկներին։ Թիակները լայնորեն են դասավորված, ինչի շնորհիվ կրծքագեղձերը լայն են։
  • Պոչը իջած է ներքև, այն հիմքում հաստ, ծայրին՝ բարակ։
  • Առջևի վերջույթների ուսի հոդերը կարճ են, ունեն աննշան թեքվածություն և ուռուցիկ են։ Ուսերն ուղիղ են, զուգահեռ, իրարից հեռու դասավորված։ Արմունկները, ներքևի մասում լայնության պատճառով, հարում են կրծքավանդակին։ Նախաբազուկները զգալիորեն մկանոտ են, ուղիղ են և ունենեն ամուր ոսկորներ։ Թաթերը ուժեղ են և հաստ, ունեն թեթևակի կլորացված մատների եզրեր. բարձիկները թույլ են գունավորված։
  • Հետևի վերջույթների մկանները ավելի ռելիեֆային են, քան ճակատային վերջույթներինը, ազդրերը լայն են և կոր, ցատկելու հոդերը կարճ են, ուղիղ և ուժեղ, ավելորդ մատները անցանկալի են, ետին թաթերը՝ ամուր՝ հաստ և օվալաձև մատներով, ավելի երկար, քան առջևի թաթերի մատները։ Գերադասելի են պիգմենտացված բարձիկները։
  • Մաշկը բավականին հաստ է և մարմնի հետ սերտորեն կապված (բացի պարանոցից, որտեղ կարող է լինել փոքր կախվածություն)։
  • Մազածածկույթը կարճ է և կոշտ։
  • Գույնավորումը նախապատվության կարգով՝ վագրագույն, հարդագույն, սև։
  • Արուների վզակոթի բարձրությունը 55-ից մինչև 58 սմ է, իսկ էգերինը՝ 52-ից մինչև 55 սմ։ Արուների քաշը կազմում է 35-38 կգ, իսկ էգերինը՝ 30-34 կգ։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադեբոները, ըստ էության, պահակներ են, որոնք հանցագործներին երբեք նույնիսկ մոտ չեն թողնի տիրոջը կամ պահպանվող օբյեկտին։ Սակայն այս շներին անհիմն ագրեսիայի դրսևորումը բնորոշ չէ, նրանք կարող են կռվի մեջ մտնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Տանը շները սովորական ընտանիքի կողմից սիրված կենդանիներ են, որոնք հաշտ են ընտանիքի բոլոր անդամների, հատկապես՝ երեխաների հետ։ Կադեբոն պահանջում է մշտական և ուշադիր խնամք, կարևոր են նաև կանոնավոր մարզումները։ Նրանք հեշտությամբ ենթարկվում են վարժեցմանը և պատրաստակամորեն յուրացնում են նոր կարգադրությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Круковер В. И. Собаки. Самая полная энциклопедия. — М.: Эксмо, 2013. — С. 18. — 464 с. — ISBN 978-5-699-59539-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Попова О. Ка-де-бо // Друг : журнал. — 1998. Архивировано из первоисточника 1 Հունիսի 2008.
  • Дудникова М., Рудомёткина А. Чёрный ка-де-бо: миф или реальность // Собачий остров : журнал. — СПб: Благотворительный фонд «Верность», 2010. — № 2 (5). — С. 8—11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]