Կաաումանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կաաումանու
Queen Ka'ahumanu.jpg
Ծնվել է մարտի 17, 1768(1768-03-17)
Ծննդավայր Maui, Մաուի շրջան, Հավայի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է հունիսի 5, 1832(1832-06-05) (64 տարեկանում)
Մահվան վայր Manoa, Հոնոլուլու, Հավայիի թագավորություն
Քաղաքացիություն Հավայիի թագավորություն
Մասնագիտություն ֆեմինիստ
Ամուսին Kamehameha I
Ծնողներ հայր՝ Keeaumoku Pāpaiahiahi
Երեխաներ Kamehameha II
Kaʻahumanu Վիքիպահեստում

Կաաումանու (անգլ.՝ Kaahumanu, մարտի 17, 1768(1768-03-17), Maui, Մաուի շրջան, Հավայի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հունիսի 5, 1832(1832-06-05), Manoa, Հոնոլուլու, Հավայիի թագավորություն), ռեգենտ Հավայան թագավորությունում, Կամեամեա I թագավորի կինն է[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաաումանու

Կեեաումոկուի աղջիկը,Կամեամեա I թագավորի ընկերը և խորհրդականը,ում հետ Կաաումանուն ամուսնացել է 13 տարեկանում:Մի քանի կանանց մեջ Կամեամեա I-ի համար նա եղել է իր շնորհալի կին, և նա է թագավորին ոգեշնչել ցրված կղզիների և Հավայան կղզիների 8 խոշոր կղզիների տարբեր առաջնորդների կողմից կառավարվող հողերի միավորման համար պատերազմին: Կամեամեա I-ի մահից հետո, 1819 թվականի մայիսի 5-ին հայտարարեց, որ հանգուցյալ թագավորի վերջին կամքն էր Կաաումանուի և նրանց որդի Լիոլիոյի համատեղ կառավարությունը, որը գահին բարձրացրեց Կամեամեա II անունով: Սկզբում նա զբաղեցրեց հատուկ նշանակված վարչապետի պաշտոնը, իսկ հետո ընդունեց «ռեգենտ-թագուհի» տիտղոսը, որը կրում էր նաև հաջորդ թագավորի՝ Կամեամեա III-ի ժամանակ: Կաախումանուն արժանացել է «առաջին հավայան «ֆեմինիստի»» կոչմանը: Նրանց հայացքները շատ դեպքերում առաջ ընկան իրեն ժամանակից: Օրինակ, նա ներկայացրեց համատեղ ընտրիքի ավանդույթը, խախտելով բազմադարյան ավանդույթը: 1824 թվականի ապրիլին Կաաումանուն, բողոքական քարոզիչների ազդեցության տակ, հասարակայնորեն հայտարարեց քրիստոնեության ընդունելու ցանկության, և խրախուսեց իրենց հպատակների մկրտությունը: Դեկտեմբերի 5-ին կնքվեց (ստանալով Էլիզաբեթ անունը): Հետագայում Կաաումանու Հավայան կղզիներից վտարեց կաթոլիկ քարոզիչներին: 1826 թվականին Կաաումանուն կնքեց առաջին առևտրային պայմանագիրը ԱՄՆ-ի հետ: 1827 թվականին Կաաումանուն հվանդացավ, նրա առողջությունը գնալով վատանում էր, և 1832 թվականի հունիսի 5-ին նա մահացավ: Նրա պատվին քարոզիչները տպագրեցին Նոր Կտակարանը հավայերենով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gavan D. A.. Shoal of Time. — Honolulu: University of Hawaii Press, 1970.
  • Mellen K. D. The magnificent matriarch: Kaahumanu, Queen of Hawaii. New York: Hastings house publ., 1952. 291 p.
  • Patterson R. I. Kuhina Nui: A Novel Based on the Life of Ka’ahumanu, the Queen Regent of Hawai’i (1819—1832). — Columbus: Pine Island Press, 1998. — ISBN 1-880836-21-1.
  • Silverman J. L. Ka’ahumanu: Molder of Change. — Friends of the Judiciary History Center of Hawai’i, 1995. — ISBN 0-9619234-0-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kаауману в Британской энциклопедии