Կամեհամեհա I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կամեհամեհա I
Kamehameha I, portrait by James Gay Sawkins.jpg
Ծնվել է՝ոչ վաղ քան 1736 և ոչ ուշ քան 1753
ԾննդավայրKohala Historical Sites State Monument, Հավայի շրջան, ԱՄՆ
Մահացել է՝ոչ վաղ քան մայիսի 8, 1819 և ոչ ուշ քան մայիսի 14, 1819
Վախճանի վայրKamakahonu, Kailua-Kona, Հավայի շրջան, ԱՄՆ
անհայտ[1]
ԵրկիրFlag of Hawaii (1896).svg Հավայիի թագավորություն[2]
ԱզգությունՀավայացիներ
ՏոհմHouse of Kamehameha?
գերիշխան և ռազմական գործիչ
ՀայրKeōua?
ՄայրKekuiapoiwa II?
ԵրեխաներKamāmalu?, Կամեհամեհա III, Kamehameha II?, Pauli Kaōleiokū?, Nāhienaena? և Kīnaʻu?
ՀավատքHawaiian religion?

Կամեամեա I կամ Կամեհամեհա I (հավայերեն Kamehameha, ոչ վաղ քան 1736 և ոչ ուշ քան 1753, Kohala Historical Sites State Monument, Հավայի շրջան, ԱՄՆ - ոչ վաղ քան մայիսի 8, 1819 և ոչ ուշ քան մայիսի 14, 1819, Kamakahonu, Kailua-Kona, Հավայի շրջան, ԱՄՆ), հավայան առաջին թագավորը[3][4]։ Հին գրականության մեջ հայտնի է Տամեամեա անունով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամեհամեհան ծնվել է Կոհալա շրջանում՝ ցեղի առաջնորդի և հավայան նախկին ալիի-նուիի դստեր ընտանիքում։ Ծնվելուց նրան տվել են Պայեա անունը, որը նշանակում է «փափուկ կեղևով խեցգետին»։ Երբ նա դեռ երեխա էր, հավայան քահանաները և միստիկները կանխատեսում էին, որ նա կդառնա քաջարի նվաճող, ով կջախջախի իր բոլոր մրցակիցներին։ Սա լսելով, տղայի պապիկը հրամայում է սպանել երեխային, բայց նրան գաղտնի առևանգում են, և նա մեծանում է մենակ, այդ պատճառով էլ ստանում է Կամեամա անունը՝ «Շատ միայնակ մարդ» կամ «Օտարացված»[6]։

Կամեամեա, սանդվիչանների թագավոր, Տիխոնով, 1818

Կամեաման՝ լեգենդար Նանաուլուի հետնորդը, գործնական հարաբերություններ էր հաստատել Անգլիայի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Եվրոպական զենքի և խորհրդատուների միջոցով նա գրավել և իրար է միացրել Հավայան ամենամեծ կղզիները Հավայան թագավորության մեջ 1810 թվականին։

Բրիտանացի և ամերակացի առևտրականների կողմից զենքեր և զինամթերքներ ստանալով Կամեաման 10 հազար մարտիկներով 1795 թվականին գրեթե կայծակնորեն գրավեց Մաուի և Օահու կղզիները։ Թագավորին դաժան դիմադրություն են ցույց տալիս միայն Պալի ժայռերի վրա։ Անկախ են մնացել միայն երկու արևմտյան կղզի՝ Կաուային և Նիիհաուն։ Իր մայրաքաղաքում կառուցելով Հոնոլուլու անունով մեծ ռազմանավ՝ Կամեամեան 1796 թվականին Կաուաիում վայրէջք է արել, սակայն իր հարազատ եղբոր կողմից սկսած ապստամբությունը Մեծ կղզում ստիպում է նրան ներխուժումը դադարեցնել։ 1803 թվականին Կամեամեան նորից փորձեց Կաուաիում վայրէջք կատարել, սակայն նորից խոչընընդոտների է հանդիպում․ այս անգամ նրա զինվորների ճանբարում մահացու հիվանդություն է առաջացել․ Կամեամեան նույնպես հիվանդանում է, սակայն շուտով ապաքինվում է։ Հավայան պատմության մեջ ամենահզոր նավատորմի, եվրոպական նավերի և զինամթերքով լի մեծ կանոեի միջոցով նա Կաուաի առաջնորդ Կաումուալիին ստիպեց կապիտուլացիայի դիմել։ Ընդ որում կղզու թագավորը դարձավ իր վասալը, սակայն պահպանեց ինքնավարությունը։

«Խաղաղօվկիանոսյան Նապոլեոն» մականունը ստանալով՝ նա միայն նվաճող չէր։ Նա միասնականացրել է կանոնադրությունը, ստեղծել հարկային համակարգ և Եվրոպայի և ԱՄՆ֊ի հետ ակտիվ առևտուր սկսել։ Ավելին, նա ոչ միայն ընդունել է հավայան ապագաս ահմանադրությունը, այլ նաև ժամանակակից մարդասիրական իրավունքը,՝ընդունելով առաջին գրավոր օրենքը «Կոտրած թիակի օրենքը» (Կանավայի Մամալահոյե)։ Այս օրենքի անունը առաջացել է Կամեամեայի առաջին արշավանքներից մեկի ժամանակ տեղի ունեցած մի դեպքից հետո։ Երկու տեղացի վախեցած ձկնորս քարի վրա սայթակած Կամեամեային տեսնելով՝ վախեցան, որ այս մարտիկը կարող է սպառնալ իրենց, և իրենց ողջ ուժը գործադրելով՝ թիակով խփեցին նրա գլխին, և թիակը ընդ որում, կոտրեց։ Այնուհետև նրանք փախան,՝թողնելով Կամեամեային մեռնելիս։ Տասներկու տարի հետո այդ ձկնորսներին գտան, որպեսզի դատի տան (համենայն դեպս նրանց այդպես էր թվում)։ Սակայն թագավորը, ընդհակառակը, ներողություն խնդրեց հարձակվելու համար, նրանց երկուսին հողամաս նվիրեց և խոստացավ, որ այսուհետ բոլոր ոչ մարտական անձինք պատերազմի ժամանակ պաշտպանված կլինեն կռվող բանակի կողմից կատարվող ոտնձգություններից։

Կամեամեան իր կառավարման տարիներին պահպանեց հավայան Կղզիների քաղաքական, մշակութային և կրոնական անկախությունը, մինչդեռ մնացած պոլինեզյան կղզիների մեծ մասը նվաճված էին արևմտյան գաղութարար կայսրությունների կողմից։

1778 թվականին Կամեամեան հանդիպել է Կապիտան Կուկի, իսկ 1816 թվականին ռուս ծովագնաց Օտտո Կոցեբուի հետ։ Նրա դիմանկարը, նկարված Մ. Տ. Տիխոնովի կողմից, գտվում է պետերբուրգյան Արվեստի ակադեմիայի թանգարանում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան Կամեամեա Մեծի հիշատակին Հավայան Կղզիներում

Կամեամեայի (Կամեհամեհայի) անունով են․

  • ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային բալիստիկ հրթիռային սուզանավ «Կամեհամեհա»-ն (SSBN-642)։ Այն մարտական ​​հերթապահություն է եղել 1965-2002 թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1995.
  2. http://www.nndb.com/lists/503/000063314/
  3. Токарев С. А. Религии народов Океании // Религия в истории народов Мира. 2-е изд. — М.: Политиздат, 1965. — С. 77—78.
  4. 1758 год как дата рождения Камеамеа был определён по соотнесению рассказа о «яркой звезде», сопровождавшей его рождение с наблюдением кометы Галлея.
  5. «Тамеамеа»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  6. Аксельрод Алан. Филлипс Чарльз. Диктаторы и тираны. В 2-х тт.;т.1/Пер. с англ. — Смоленск: Русич.1998 — 480 с. ил. ISBN 5-88590-604-1