Ծովային իգուանա
Ծովային իգուանա | |
![]() Ծովային իգուանա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Iguanidae |
Ցեղ | 'Amblyrhynchus' |
Տեսակ | Ծովային իգուանա (A. cristatus) |
Միջազգային անվանում | |
Amblyrhynchus cristatus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Խոցելի տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ծովային իգուանա[1], կամ գալապագոսյան ծովային իգուանա[2] (լատ.՝ Amblyrhynchus cristatus), իգուանա, որը բնակվում է բացառապես Գալապագոսյան կղզիներում: Ժամանակակից մողեսների մեջ ունի եզակի հնարավորություն՝ անցկացնել ժամանակի մեծ մասը ծովում:
Կենսաձև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ափին մողեսը տաքանում է արևից՝ քարերի վրա մնալով իր հզոր ճանկերի օգնությամբ: Սև գունավորումը օգնում է տաք մնալ: Ավելորդ աղը կուլ տալով սննդի հետ, դուրս է գալիս հատուկ գեղձային ծորանի օգնությամբ:
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային իգուանաները սնվում են հիմնականում տեղատվության և մակընթացության ժամանակ դուրս եկած խեցգետիններով, հանելով նրանց քարերի տակից:
Լող[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային իգուանաները լողում են ալիքաձև շարժելով իրենց մարմինը: Սուզվել նախընտրում են մակընթացության ժամանակ, երբ ջուրն ամբողջությամբ տաքացած է արևից: Երիտասարդ կենդանիները պահվում են մակերեսային ջրում: Մեծահասակ կենդանիները հեռանում են ափից: Արուները ավելի են հեռանում ափից, քան էգերը: Ջրի տակ իգուանաները կարողանում են պահել շնչառությունը 1 ժամ: Լողալու ժամանակ թթվածնի համար նախատեսված արյունը գնում է միայն կենսական կարևոր օրգաններին:
Բացի սնունդ փնտրելուց, մողեսը կարող է սուզվել, որպեսզի պաշտպանվի գիշատիչներից կամ զովանա շոգից:
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմացման շրջանում էգերի մոտ հայտնվում են կարմիր հետքեր: Այս մոզեսը պիգմենտներ ստանում է սննդի միջոցով: Մրցակիցները պայքարում են, գլուխները շարժելով: Էգը հավաքում է ձուն ավազի մեջ գտնվող բնում կամ հրաբխային մոխրում, առնվազն ցամաքից 300 մ հեռավորության վրա, մի քանի օր հսկում է ձվերը, իսկ հետո թողնում այն: Ինկուբացիայի շրջանը տևում է շուրջ 95 օր:
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովային իգուանան հանդիպում է արշիպելագի բոլոր կզղիներում, հիմնականում ժայռոտ ափերում, աղոտ ճահիճներում և սաղարթախիտ անտառներում: Ծովային իգուանաները ապրում են միայն Գալապագոսյան Կղզիներում՝ Հարավային Ամերիկայի ափերին:
Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտրոդուկցիա (կենսաբանական) գիշատիչները, որոնցից իգուանաները գործնականում պաշտպանություն չունեն, ներառում են այնպիսի կենդանիների, որոնցից են խոզերը, շները, կատուները և առնետները: Շները կարող են հարձակվել մեծ իգուանաների վրա, ուտել երիտասարդ իգուանաներին և նրանց ձվերը[3]: Դա խոչընդոտում է նրանց վերատադրմանը և գոյատևմանը[4][5]: Շատ գիշատիչներ՝ գալապագոսյան կանյուկներ, սպիտակ բուեր, ճայեր, ձկնկուլներ և օձեր, որոնք կարող են որսալ ոչ մեծ ծովային իգուանաների[6][7][8] : Տեղի գիշատիչներից կանյուկը հավանաբար ամենակարևորն է համարվում[7], բայց ծովային իգուանաները ունեն հակագիշատչային դրսևորում, որը պակասեցնում է գիշատչի ազդեցությունը[9]: Ենթադրվում է, որ մեծ շնաձկները կարող են վնաս հանդիսանալ ափին կերակրվող իգունաների համար: Սակայն 20 տարի դիտարկումների ընթացքում նկատվել է, որ ոչ մի հաջողակ որս չի եղել: Հաճախ գալապագոսյան ծովային առյուծները կարող են պատահաբար շնչակտուր անել իգուանաներին, կամ էլ նրանց հետ խաղալ այնքան, մինչև նրանք սատկեն[10]:
Ծովային իգուանաները Գալապագոսյան կղզիներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Книга:Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии|страницы=205
- ↑ Перечень видов млекопитающих, птиц, рептилий, амфибий, рыб и беспозвоночных, экспорт, реэкспорт и импорт которых, а также их частей или дериватов регулируется в соответствии с Конвенцией о международной торговле видами дикой фауны и флоры, находящимися под угрозой исчезновения (СИТЕС) // Справочные материалы по нормативно-правовому обеспечению деятельности зоопарков и питомников Российской Федерации (часть I). Вестник информационного центра ЕАРАЗА. — М.: Информационный центр ЕАРАЗА, 2005. — С. 253. — 274 с.
- ↑ «Marine Iguanas»։ Cornell University։ Վերցված է 2018-01-03
- ↑ Berger, Silke; Wikelski, Martin; Romero, Michael; Kalko, Elisabeth; Roedl, Thomas Behavioral and physiological adjustments to new predators in an endemic island species, the Galapagos marine iguana(անգլ.) // Hormones and Behavior : journal. — 2007. — Т. 52. — № 5. — С. 653—663. — — PMID 17904141.
- ↑ «Iguanas and Lizards»։ Galapagos Conservancy։ Վերցված է 2018-01-03
- ↑ «Marine Iguanas, Amblyrhynchus cristatus»։ MarineBio։ Վերցված է 2018-01-03
- ↑ 7,0 7,1 Jackson, M.H. (1993)։ Galapagos, a Natural History։ էջեր 121–125։ ISBN 1-895176-07-7
- ↑ «From Planet Earth II, a baby iguana is chased by snakes»։ BBC։ 2016-11-15։ Վերցված է 2018-01-03
- ↑ «Galapagos Marine Iguana»։ ARKive։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-11-24-ին։ Վերցված է 2018-01-03
- ↑ Silke Berger, Martin Wikelski, L. Michael Romero, Elisabeth K. V. Kalko, Thomas Rödl Behavioral and physiological adjustments to new predators in an endemic island species, the Galápagos marine iguana // Hormones and Behavior. — 2007-12. — В. 5. — Т. 52. — С. 653—663. — ISSN 1095-6867. —
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Морская ящерица // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- The Reptile Database: Amblyrhynchus cristatus(անգլ.)
|