Ծխածաղիկ հիբրիդային
| Ծխածաղիկ հիբրիդային | |
Ծխածաղիկ հիբրիդային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
| Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
| Ցեղ | Ծխածաղիկ (Petunia) |
| Տեսակ | Ծխածաղիկ հիբրիդային (P. ×atkinsiana) |
| Միջազգային անվանում | |
| Petunia ×atkinsiana | |
Ծխածաղիկ հիբրիդային, մորմազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույս ոչ բարձր է, ուղղաձիգ և խիտ ճյուղավորված և ունի 20-70 սմ բարձրություն։ Ընձյուղները և տերևները ծածկված են սովորական կամ գեղձիկավոր խիտ մազմզուկներով։ Ծաղիկները լինում են հասարակ և լիաթերթիկ, վարդագույն, կապույտ, սպիտակ, մուգ մանուշակագույն և այլ գունավորմամբ։ Ստացվել է սպիտակ և մանուշակագույն ծխածաղիկների տրամախաչումից։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր և սորտեր։ Ծխածաղիկը լուսասեր է և ջերմասեր։ Գերադասում է ավազակավային և կավավազային փուխր, սննադնյութերով հարուստ հողերը։ Խոշորածաղիկ սորտերը ավելի պահանջկոտ են ջերմության և խոնավության նկատմամբ։ Արարատյան դաշտի պայամաններում առատ ոռոգում է պահանջում։
Բազմանում է սերմերով և կտրոններով։ Ցանքը կատարում են մարտին՝ ջերմոցներում։ Առաջին զույգ իսկական տերևները երևալուց հետո ծիլերը վերատնկում են արկղերում։ Մեր հանրապետության պայմաններում մշակվում է ամենուրեք, հատկապես ստորին և միջին լեռնային գոտիներում։
Օգտագործվում է ծաղկային բոլոր տիպի ձևավորումներում, նաև որպես ծաղկամանային կուլտուրա[1]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխածաղիկ հիբրիդային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխածաղիկ հիբրիդային» հոդվածին։ |
|