Jump to content

Ծիրանի այգիներ (ֆիլմ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիրանի այգիներ
պարս.՝ باغ های زردآلو և Ծիրանի Պուրակներ
Երկիր Հայաստան
 Իրան
ԺանրԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2016
Լեզուհայերեն և պարսկերեն
ԴերակատարներՍամվել Սարգսյան և Հովհաննես Ազոյան
Տևողություն78 րոպե
IMDbID 4726166

«Ծիրանի այգիներ», 2016 թվականի հայկական գեղարվեստական կինոնկար, որի ռեժիսորն ու սցենարիստն է Փուրիա Հեյդարի Ուրեխը։

Իրանահայ տրանս-տղամարդ Արամը, ով մանկուց բնակվում է ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ծանոթանալու իր ընկերուհու պահպանողական ընտանիքին և նրան ամուսնության առաջարկություն անելու։ Ուղևորությունը տևում է մի ամբողջ օր, և Արամի եղբայրն օգնում է նրան պատրաստվել հանդիպմանը ՝ միաժամանակ համակերպվելով Արամի տրանս-անցումի հետ[1]։

  • 2017՝ Կանզաս Սիթիի «Out Here Now» ԼԳԲՏ փառատոնի գեղարվեստական ֆիլմում արտահայտվելու համարձակության համար մրցանակ[2]։
  • 2017՝ Հանդիսատեսի համակրանքի մրցանակ Ամստերդամի «Վարդագույն կինոօրերում»։

«Ծիրանի այգիներ» ֆիլմը մինչ այժմ 51 փառատոնի է ներկայացվել։ Սակայն Հայաստանում պևեմիերան չի կայացել մինչ օրս։ Հայ հասարակությունում ֆիլմի թեման նույնպես քննարկման դրվեց՝ տարակարծությունների տեղիք տալով։ Այն ընդգրված է եղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում, բայց ծրագիրն ամբողջությամբ հանվեց, և ինչպես այս ֆիլմը, այնպես էլ դրանում ընդգրկված մյուս ֆիլմերը չցուցադրվեցին փառատոնի շրջանակում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Apricot Groves». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Մեդիա կենտրոն | Փուրիա Հեյդարի «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը Մեդիա կենտրոնում». www.media-center.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.