Ծիծեռնակի բույն (Ղրիմ)
Ծիծեռնակի բույն ուկր.՝ Ластівчине гніздо, Ղրիմի թաթարերեն՝ Qarılğaç yuvası, Къарылгъач ювасы | |
---|---|
![]() | |
Տեսակ | folly? և ճարտարապետական հուշարձան |
Տեղագրություն | Ղրիմի հարավային ափին գտնվող Գասպրա գյուղի 40 մետրանոց Այ-Տոդոր հրվանդանի Ավրորայի ժայռի վրա |
Վարչական միավոր | Գասպրա |
Երկիր | Ուկրաինա |
Կառուցված | 1877-1878 թթ |
Կառուցող | ինժեներ և քանդակագործ Լեոնիդ Շերվուդ |
Ճարտարապետ | Լեոնիդ Շերվուդ |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Բացման օր | 1912 |
Ընթացիկ վիճակ | վերանորոգման ենթակա |
Կայք | lastochkinognezdo.com.ua |
![]() | |
![]() | |
Swallow's Nest (Crimea) Վիքիպահեստում |
«Ծիծեռնակի բույն» (Ղրիմ) (ուկր.՝ Ластівчине гніздо, Ղրիմի թաթարերեն՝ Qarılğaç yuvası, Къарылгъач ювасы), ճարտարապետական ու պատմական հուշարձան, որը կառուցված է Ղրիմի հարավային ափին գտնվող Գասպրա գյուղի 40-մետրանոց Այ-Տոդոր հրվանդանի Ավրորայի ժայռի վրա։ Ռուսական իշխանությունների կողմից ստացել է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին փայտե շինությունը այդ վայրում կառուցվել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո պաշտոնաթող ռուսաց գեներալի համար: Այն կարելի է տեսնել հայտնի ծովանկարիչների (Հ. Կ. Այվազովսկի, Լ. Ֆ. Լոգարիո, Ա. Պ. Բոգոլյուբով) կտավներում, ինչպես նաև այն ժամանակվա լուսանկարներում:
Այս զարմանալի ամառանոցի երկրորդ տերը դարձավ Լիվադիական պալատում ծառայած պալատական բժիշկ Ա. Կ. Տոբինը: Նրա մասին նույնպես շատ քիչ տեղեկություններ կան: Նրա մահից հետո տնակը որոշ ժամանակ պատկանում է բժշկի այրուն, որը վաճառում է տարածքը մոսկվացի առևտրական Ռախմանինային: Նա քանդում է շենքը և դրա փոխարեն կառուցում է փայտյա մի ամրոց, որն էլ ինքն անվանում է «Ծիծեռնակի բույն»:
Իր ներկայիս տեսքը «Ծիծեռնակի բույնը» ստացել է շնորհիվ գերմանացի նավթարդյունահանող բարոն Պ. Լ. Շտենգելի, որը սիրում էր հանգստանալ Ղրիմում: Շտենգելը ձեռք է բերում Ավրորայի ժայռի ամառանոցային հատվածը և որոշում այնտեղ կառուցել մի ռոմանտիկ ամրոց, որը կհիշեցնի Ռեյնի ափին գտնվող միջնադարյան կառույցներին: Նոր տան նախագիծը 1911 թվականին պատվիրվում է ինժեներ և քանդակագործ Լեոնիդ Շերվուդին՝ ճարտարապետ Վլադիմիր Շերվուդի որդուն:
Հին փայտե շենքը քանդվում է, և արդեն 1912 թվականին նեղ մակերեսի վրա վեր է խոյանում մի յուրահատուկ գոթական ամրոց: Ճարտարապետի կողմից մտածված աստիճանական կոմպոզիցիան սկսվում էր փոքր չափսի տարածքներից: 12 մետր բարձրություն ունեցող շենքը բարձրանում էր 10 լայնությամբ և 20 մ երկարությամբ հիմքի վրա: «Թռչնի» ծավալներին համապատասխանում էր ներքին կառուցվածքը՝ ժայռի վրա բարձրացող երկհարկանի աշտարակում հաջորդաբար դասավորված նախասրահ, հյուրասենյակ, աստիճաններ և երկու ննջասենյակ: Շենքի հարևանությամբ առանձնացվեց այգի:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին շինությունը գնում է մոսկովյան վաճառական Պավել Գրիգորի Շելապուտինը, որը ամրոցը դարձրեց ռեստորան: Շուտով վաճառականը մահանում է ու ռեստորանը փակվում է: Շենքն անցնում է վաճառականուհի Ռոխմանովային, որը ամրոցի նեոգոթական ինտերիերը ձևափոխում է հին ռուսական ոճի: Քաղաքացիական պատերազմի տարիներին «Ծիծեռնակի բույնը» լքված է մնում: 1920 թվականի վերջերին թերակղզում Խորհրդային կարգերի հաստատումից հետո բոլոր նախկին մասնավոր սեփականությունները փոխանցվում են Ղրիմի կոլտնտեսությունների Գլխավոր վարչության տիրույթ: 1927 թվականին Ղրիմում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ: Ամրոցի տակ ժայռի մեջ խորը ճաք է ձևավորվում, նրա մի մասը այգու հետ քանդվում, թափվում է ծով, մի հատված էլ կախվում է անդունդից, սակայն շենքը գրեթե չի տուժում:
1930-ական թվականներին այստեղ էր գտնվում «Մարգարիտ» տեղական հանգստյան տան ընթերցասրահը, բայց շուտով շինությունը ճանաչվում է վթարային և փակվում:
Ամրոցի վերականգնումը սկսվել է 1960-ական թվականներին: Ժայռն ամրապնդվում է, ամրոցի հիմքում անց է կացվում երկաթբետոնե սալիկ, իսկ ինքը վերանորոգվում է։ Շենքը դառնում է Ղրիմի խորհրդանիշ[2]:
Շինությունը հիշեցնում է Բելեմյան աշտարակի տիպի միջնադարյան ասպետական ամրոց։ «Ծիծեռնակի բույնը» դարձել է Ղրիմի Հարավային ափի յուրօրինակ տարբերանշան։
Վերանորոգումից հետո, 2002 թվականին «Ծիծեռնակի բույնը» կրկին բացվում է այցելությունների համար։ Սկզբում այնտեղ գործում է իտալական ռեստորան, իսկ պատերի մոտ ղրիմյան հուշանվերների մեծ շուկա էր: 2011 թվականի հուլիսին իրենից ազգային պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանը փոխանցվում է համայնքային սեփականություն՝ դառնալով Ղրիմյան հանրապետական հաստատություն՝ «Պալատ-ամրոց «Ծիծեռնակի բույն»: Այդ ժամանակ էլ այստեղ բացվել է Արխիպ Կուինջիի[3] «Կախարդական աշխարհ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է «Դնեպրի լուսնյակ գիշեր»[4] կտավը: Գեղարվեստական, հնագիտական և տեղական ցուցահանդեսները փոխվում են յուրաքանչյուր 1,5—2 ամիսը մեկ[5]:
2013 թվականին հիմքի սալիկի վրա ճաքեր են հայտնաբերվել, և աշնանը դադարեցրել են այցելությունները՝ ժայռի ամրացման աշխատանքների իրականացման համար: Ներկայումս պալատը գտնվում է վթարային վիճակում և ենթակա է վերականգնման: «Ծովի վրա կախված պատշգամբն իրենից բացարձակ վտանգ է ներկայացնում»,- ասել է Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան: Պալատն ամբողջությամբ կփակվի այցելուների համար, երբ սկսվեն վերանորոգման աշխատանքները։ Ժայռի ամրացնելը դժվար կլինի, քանի որ որքան ավելի շատ ամրացնող նյութեր են այնտեղ լցվում, այնքան ավելի ծանր է դառնում, ուռչում և մասնատվում[6]:
2015 թվականի հոկտեմբերի 17-ին ՌԴ Կառավարությունը որոշում է ընդունել «Ծիծեռնակի բույնը» դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ համարելու մասին[7]։:
«Ծիծեռնակի բույնը» կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տասը նեգրիկներ (ֆիլմ)
- Պան Կլյակսի ակադեմիան (ֆիլմ)
- Պան Կլյակսի ճանապարհորդությունը (ֆիլմ)
- Կապույտ թռչուն / The Blue Bird (ֆիլմ)
- Միո, իմ Միո (ֆիլմ)
- Առաջին հարվածը (դրվագներից մեկում Ջեկի Չանը նկարահանվել է «Ծիծեռնակի բույնի» ֆոնի վրա) (ֆիլմ)
- Ձմեռային տանգո, մինի-սերիալ
- Փնտրում եմ կնոջ՝ երեխայի հետ, մինի-սերիալ
- Համլետ. XXI դար
«Ծիծեռնակի բույնը» դրամագիտության և բոնիստիկայի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թ. մայիսի 28-ին Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 50 և 10 գրիվենին համապատասխան «Ծիծեռնակի բույն» ոսկե ու արծաթե անվանական մետաղադրամներ: Մետաղադրամները թողարկվել են «Ուկրաինայի ճարտարապետության հուշեր» շարքում: Ոսկե հուշադրամը ձուլված է 900-րդ փորձանմուշի ոսկուց և ունի 15.55 գ քաշ: Տպաքանակը՝ 4000 հատ[8]: Արծաթեն ձուլված է 925-րդ փորձանմուշի արծաթից և ունի 31.1 գ քաշ: Տպաքանակը՝ 5000 հատ[9].:
Լեհաստանի դրամահատարանը 2012 թվականի օգոստոսին Կուկի կղզիների պատվերով թողարկել է «Ծիծեռնակի բույն» արծաթե հուշադրամ՝ Ղրիմի թերակղզու ձևով:
Մետաղադրամի դիմերեսին փորագրված է Եղիսաբեթ II-ի պրոֆիլը, թողարկողի անվանումը (Կղզի Նիուե), անվանական արժեքը (1 դոլարը) և արտադրության տարեթիվը (2012), ինչպես նաև Արջ-լեռան (Այու-Դագ)՝ Ղրիմի Հարավային ափի բնական տեսարժան վայրի ռելիեֆային պատկերը: Դարձերեսին պատկերված է ժամանակակից Ղրիմի խորհրդանիշ գոթական ոճի ամրոց «Ծիծեռնակի բույնը», որը խոյանում է Սև ծովի ալիքների վրա: Աջ մասում տեղակայված է ամրոցի անունը:
Մետաղադրամը ձուլված է 925-րդ փորձանմուշի արծաթից, ունի 14,14 գ քաշ, չափերը՝ 32,88 x 49,90×9,15 մմ: Տպաքանակը՝ 3 500 հատ[10].:
Ռուսաստանի կենտրոնական բանկը 2014 թվականին թողարկել է 10-ռուբլիանոց հուշադրամ՝ նվիրված Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելուն, որի դարձերեսի կենտրոնում գտնվում է «Ծիծեռնակի բույնի» ռելիեֆային պատկերը: Տպաքանակը կազմել է 10 մլն հատ[11]:
Նրա պատկերը զարդարում է 100 ռուբլիանոց հուշադրամը՝ նվիրված թերակղզու ՌԴ-ին միանալուն: Շրջանառության մեջ է 2015 թվականի դեկտեմբերից:
Այցելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ծիծեռնակի բույնը» կարելի է տեսնել ոչ միայն դրսից, այլև մտնել ներս, որտեղ թանգարան է տեղակայված: Թանգարանը աշխատում է ամռանը ժամը 10:00-ից 19:00, մնացած ժամանակ ժամը 10:00-ից մինչև 16:00: Տոնական և հանգստյան օրերին կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնք պետք է պատվիրել նախապես: Հասարակական տրանսպորտով «Ծիծեռնակի բույն» կարելի է հասնել Յալթայից (32 և 102 ավտոբուսներով)[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝{{decode|{{replace|<ref name=|.|%}}}}
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Ծիծեռնակի բույն
- ↑ http://gallerix.ru/album/Quingy
- ↑ http://www.bibliotekar.ru/kKuindzhi/1.htm
- ↑ «Ծիծեռնակի բույն» պաշտոնական կայք
- ↑ Ղրիմի խորհրդանիշը կարող է փլվել
- ↑ 2015թ.ՌԴ Կառավարության № 2073-р որոշումը
- ↑ Ոսկեդրամ «Ластівчине гніздо» (ուկր.) // Ուկրաինայի ազգային բանկի կայք
- ↑ Արծաթե դրամ «Ластівчине гніздо» (ուկր.) // Ուկրաինայի ազգային բանկի կայք
- ↑ «Ծիծեռնակի բույնը» Ղրիմի թերակղզու ձև ունեցող յուրահատուկ արծաթե հուշադրամի վրա //
- ↑ «http://www.cbr.ru/press/pr.aspx?file=09102014_171705coins2014-10-09T17_02_16.htm»։ www.cbr.ru
- ↑ http://www.tourister.ru/world/europe/russia/city/yalta/placeofinterest/12433
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт ГБУ РК «Дворец-замок «Ласточкино гнездо»
- crimea.ru — կայք ամրոցի մասին (Ստուգված է 14 Մարտի 2012)
- bfoto.ru — «Ծիծեռնակի բույն» ամրոցի պրոֆեսիոնալ նկարներ Ղրիմում (Ստուգված է 14 Մարտի 2012)
- crimeabest.com — Ամրոցի պատմությունն ու լեգենդը