Jump to content

Ծիլի ճանճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծիլի ճանճ (Hylemia olicrura), իսկական ճանճերի ընտանիքի միջատ։ Վնասում է ավելի քան 20 մշակաբույս (վարունգ, ոլոռ, բակլա, լոբի, ճակնդեղ, եգիպտացորեն, արևածաղիկ, բամբակենի և այլն)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրասիայի, Հըուսիսային Ամերիկայի երկրներում՝ ամենուրեք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունըը 3–5 մմ է, մարմինը՝ մոխրագույն, առաջնամեջքին՝ մուգ դարչնագույն 3 շերտ, ոտքերը՝ սև, թևերը՝ թափանցիկ։ Թրթուրը (երկարութըունը՝ մինչև 7 մմ)՝ անոտ, մարմնի հետին ծայրը՝ ատամիկներով։ Ձմեռում են հարսնյակները՝ կեղծ բոժոժներում՝ հողում և ցանքերին։ Ճանճերը թռչում են գարնանը՝ կեչու ծաղկման շրջանում։ Ձվադրում են հողի կնձիկների տակ, նախընտրում են ավելի խոնավ, վատ վարած, գոմաղբով պարարտացրած հողերը։ 2-10 օր անց դուրս եկած թրթուրները վնասում են ուռած և ծլարձակած սերմերն ու ծիլերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։