Jump to content

Ծեր կախարդի հեքիաթները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծեր կախարդի հեքիաթները
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ և երաժշտական ֆիլմ
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆատալյա Զբանդուտ
ԴերակատարներԻգոր Կվաշա, Անտոն Տաբակով և Աննա Դուբրովսկայա
ՕպերատորԴենիս Եվստիգնեև
ԵրաժշտությունԳրիգորի Գլադկով
ԿինոընկերությունԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե և Օդեսայի կինոստուդիա
Տևողություն133 րոպե

«Ծեր կախարդի հեքիաթները» (ռուս.՝ «Сказки старого волшебника»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], ռեժիսոր Նատալյա Զբանդուտի երաժշտական դրաման, որ նկարահանվել է Շառլ Պերոյի հեքիաթների մոտիվներով։

Հեքիաթային թագավորության թագավորն ու թագուհին ունենում են արքայադուստր։ Չար կախարդուհին, որը վիրավորվում է այն պատճառով, որ իրեն չեն հրավիրել արքայադստեր ծննդյան տոնին, անիծում է, որ այն օրը, երբ լրանա արքայադստեր 16 տարին, նրան ծակի իլիկը, և նա քնի հավերժական քնով։ Թագավորը հրամայում է ոչնչացնել բոլոր իլիկները և 16 թիվը հանել շրջանառությունից։ Սակայն անհնար է փոխել այն, ինչ արդեն որոշված է։ Թագավորությունում հայտնվում է թափառական արքայազնը, որին վիճակված է հարյուր տարի անց վերացնել չար վհուկի կախարդանքը։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր Նատալյա Զբանդուտ
Սցենարիստներ Վիկտոր Վիկտորով, Իոսիֆ Լեոնիդով
Օպերատոր Դենիս Եվստիգնեև
Նկարիչներ Կսանա Մեդվեդ, Վլադիմիր Շինկևիչ
Կոմպոզիտոր Գրիգորի Գլադկով

Ֆիլմում հնչում են Գրիգորի Գլադկովի երգերը, որոնց տեքստերը հեղինակել է Ալեքսանդր Տիմոֆեևսկին։ Կրտսեր նախարարի երգում օգտագործվել է «Պլաստիլինե ագռավը» (ռուս.՝ «Пластилиновая ворона») մուլտֆիլմի երաժշտությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]