Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու
հանգըլ՝ 역도요정 김복주
ԺանրԵրիտասարդական,
սպորտ
ռոմանտիկ
հումորային
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
ՌեժիսորՕ Հյոն Ջոն
Գլխավոր
դերերում
Լի Սոն Կյոն
Նամ Ջու Հյոկ
Լի Ջե Յուն
Կյունգ Սու Ջին
ՊրոդյուսերՀան Հի
ՍցենարիստՅան Հի Սընգ
ԵրաժշտությունԿիմ Ջուն Սոկ
Ջոն Սե Ռին
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էնոյեմբերի 14, 2016-ից հունվարի 13, 2017
ՀեռուստաալիքMBC
ԸնկերությունMBC
ԴիստրիբյուտորMBC
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

«Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու» (հանգըլ՝ 역도요정 김복주, կորեերենի նոր ռոմանականացում՝ Yeokdoyojeong Gim Bokju), հարավկորեական հեռուստասերիալ: Այն սպորտային դորամա է, որի սյուժեն հիմնված է Օլիմպիական խաղերի մեդալակիր Ջանգ Մի Ռանի կյանքի պատմության վրա: Այն հեռարձակվում է MBC հեռուստաալիքով ամեն չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, սկսած նոյեմբերի 16-ից[փա՞ստ][1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 10 տարեկան հասակում Կիմ Բոկ Ջուի հայրը, ով զբաղվել էր ծանրամարտով, նրան տարել է ծանրամարտ դիտելու, և հենց այդ մետաղի հոտն ու ծանրամարտիկների աշխատանքն ու համառությունը ստիպում են նրան սիրել ծանրամարտն ու սկսել զբաղվել դրանով: Հաջորդ տասը տարիների ընթացքում նրա ոսկե մեդալներով ու հաղթանակներով ուրախանում են ոչ միայն բարեկամներն ու հարևանները, այլ նաև Բոկ Ջուի հոր ընտանեկան սրճարան հաճախողները:

Այժմ քսանամյա Բոկ Ջուն սովորում է սպորտային ԲՈւՀ-ում և նրան չեն հետաքրքրում ո՛չ գեղեցիկ զգեստները, ո՛չ բարձրակրունկները, իսկ մատնահարդարումը նա համարում է անօգուտ ժամանակի կորուստ: Նա կարող է շատ ուտել, ընդհանրապես չմտածելով իր կազմվածքի մասին, ի տարբերություն թեթև աթլետիկայով զբաղվող աղջիկների:

Սակայն ծանրաբեռնված գրաֆիկ ունեցող այս աղջիկը, ով ժամանակ չուներ անգամ նոր ծանոթություններ հաստատելու համար, հանդիպում է լողորդ Չո Ջուն Հյոնին, ում փոքր ժամանակ փրկել էր: Հանդիպումը տեղի է ունենում ԲՈւՀ-ի այգում, երբ Ջուն Հյոնը հեծանվով բախվում է քաղցի պատճառով կողքերը չնայող Բոկ Ջուին: Նրանց այս հանդիպմանը հաջորդում են մի շարք ոչ այնքան լավ ավարտ ունեցող հանդիպումներ: Իսկ որոշ ժամանակ անց Բոկ Ջուն սիրահարվում է բժիշկ Չոն Ջե Յիին, ով աշխատում էր ճարպակալումից բուժող հիվանդանոցում:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ պատվախնդիր ծանրամարտիկ, ով տանել չի կարողանում անարդարությունները: Արտաքնապես ուժեղ, սակայն ներքինով շատ զգացմունքային աղջիկ է[2][3] :

Բոկ Ջուի մանկության լավագույն ընկերը, այժմ լողորդ ու շատ ակտիվ անձնավորություն: Նա ունի խնդիր, որի պատճառով ժամանակից շուտ է սկսում լողն ու դրա պատճառով որակազրկվում է[4]:

  • Լի Ջե Յուն - Չոն Ջե Յի

Ջուն Հյոնի խորթ եղբայրը: Նախկին մարզիկ, ով դարձել է ճարպակալումից բուժող հիվանդանոցի բժիշկ: Նրա բարի բնավորությունն ու գեղեցիկ տեսքը ստիպում են Բոկ Ջուին սիրահարվել առաջին անգամ:

  • Կյոնգ Սու Ջին - Սոն Շի Հո

Ռիթմիկ մարմնամարզիկ, ով Ասիական խաղերի ժամանակ 18-ամյա մարզիկների մրցության ժամանակ արժանացել է արծաթե մեդալի: Նա ամեն ինչ հասցնում է անել, սակայն իր կազմվածքի մասին բավականաչափ մտածմունքները ստիպում են նրան ու Ջուն Հյոնին բաժանվել:

Սպորտային ԲՈւՀ-ի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանրամարտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջո Հյո Ջուն - Ջոն Նան Հի

Բոկ Ջուի լավագույն ընկերուհին: Իսկական աղջնակ:

  • Լի Ջու Յոն - Լի Սուն Օկ

Բոկ Ջուի լավագույն ընկերուհին: Իսկական կռվարար, ով միշտ աջակցում է Բոկ Ջուին:

  • Չո Մու Սոն - Յուն Դոկ Ման

Ծանրամարտիկների մարզիչը:

  • Ջան Յոն Նամ - Չո Սոն Ըն

Մարզիչ:

  • Օ Ըյի Շիկ - Բան Ուն Կի

Ծանրամարտիկների խմբի ավագ:

  • Լի Բիտ Նա - Բոկ Ջուն փոքր ժամանակ
  • Մուն Ջի Յուն - Սանգ Չուլ
  • Ջո Մի Նյո
  • Յու Ջուն Հոնգ
  • Նո Յոնգ Ջու
  • Լի Յե Բին

Լողորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջի Իլ Ջու - Ջո Թե Կվոն

Ջուն Հյոնի սենյակակիցը: Նա սովորություն ունի ժամադրել բոլոր աղջիկներին, ում հետ ծանոթանում է: Դրա պատճառով բոլոր աղջիկներն ատում են նրան:

  • Կիմ Ջե Հյուն - Կիմ Ջե Հյուն

Ջուն Հյոնից տարիքով փոքր է: Նա ժամադրում է բոլոր աղջիկներին, նրանց հանդիպման կանչում: Այդ պատճառով գրեթե բոլոր աղջիկները ատում են նրան[5]:

  • Կիմ Ու Հյոկ - Կիմ Ու Հյոկ[5]
  • Չո Ունգ - Կիմ Գի Սոկ

Ջուն Հյոնից տարիքով մեծ է: Նա սիրահարված է Շի Հոյին:

  • Լի Ջի Հուն
  • Կիմ Նամ Ու
  • Կվոն Հյոկ Բոմ

Ռիթմիկ մարմնամարզիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չո Սու Հյան - Սու Բին

Ռիթմիկ մարմնամարզության ծագող աստղերից, ով մրցակցում է Շի Հոյի հետ:

  • Ռեյ Յան - Սոն Յու Հվի

Ռիթմիկ մարմնամարզության մարզիչ:

  • Լի Սըլ
  • Օ Նա Նուի
  • Կիմ Յու Ջի
  • Ջոնգ Յու Ջին

Բոկ Ջուի շրջապատ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ան Գիլ Կանգ - Կիմ Չան Գուլ

Բոկ Ջուի հայրը, նախկինում ծանրամարտիկ, ով հիմա տապակած հավի ռեստորան ունի:

  • Կան Կի Յոն - Կիմ Դե Հո

Բոկ Ջուի հորեղբայրը, նկարահանվում է նաև ֆիլմերում, կարճ դրվագներով: Ինչպես նաև աշխատում է ռեստորանում:

Ջուն Հյոնի շրջապատ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Ին Գի - Ջուն Հյոնի հայրը
  • Լի Ջունգ Ըն - Ջուն Հյոնի մայրը
  • Յու Դա Ին - Գո Ահ Յոն

Սպորտային ԲՈւՀ-ի բուժկենտրոնի բժիշկը: Նա սիրահարված է Ջուն Հյոնի եղբորը՝ Ջուն Ջե Իին:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պակ Վոն - հոգեբան
  • Կիմ Յուն Ջի
  • Կիմ Չե Ըն
  • Կիմ Ջա Կյոն
  • Սո Վան Սոկ
  • Կիմ Հյոն Ջունգ
  • Ջոն Հյոն Սոկ
  • Պակ Ջոն Մին
  • Պակ Գուն Լակ
  • Լի Ջուն հի
  • Լի Սոկ Ջին
  • Լիմ Սո Ջոն
  • Յու Յոն Բին
  • Լիմ Ուկ Ջին
  • Լիմ Գըն Սո
  • Ջոն Սու Ին
  • Սո Կվան Ջե
  • Չոի Նամ Ուկ
  • Թե Վոն Սոկ
  • Հո Մին Կան
  • Ջո Ջի Ան

Կամեո դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յու Ջին Հե - ծանրամարտիկ (սերիա 1)
  • Ջոթա - Չո Թե Հուն (սերիա 1)
  • Լի Սու Ջի - Կու Սըլ (սերիա 1)
  • Լի Ջոնգ Սոկ- Ջոնգ Սոկ, հավի ռեստորանի հաճախորդ (սերիա 2)[6][7]
  • Յուն Յու Սուն
  • Շին Ա Յոն
  • Ան Իլ Կվոն
  • Նո Ու Ջին
  • Ջի Սու - Բոկ Ջուի աշխատակիցը (սերիա 11)
  • Սո Հյոն - Հվան Հի, Ջե Իի նախկին ընկերուհին (սերիա 12)
  • Մին Սոն Ուկ - Սան Գո (սերիա 12)
  • Կիմ Սըլ Գի - սուպերմարկետի աշխատող (սերիա 15)[8]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորամայի սցենարը գրվել է 2015 թվականի ռոմանտիկ սցենարիստ Յան Հի Սընի կողմից, ով գրել է նաև «Օ՜ իմ ուրվական» և «Ավագ դպրոցի թագավորը» դորամաների սցենարները: Դորամայի ռեժիսորը դարձել է «Զույգը քողարկման տակ» դորամայի ռեժիսոր Օ Հյոն Ջունը: Սցենարի առաջին ընթերցումը կայացել է 2016 թվականի օգոստոսին, MBC կայանի շենքում (Սեուլ, Սանգամ)[9]:

Այս դորաման նորից համախմբել է YG կազմակերպության երկու դերասաններին՝ Լի Սոն Կյոնին ու Նամ Ջու Հյոկին, ովքեր միասին նկարահանվել էին նաև «Պանիրը թակարդի մեջ»[10]:

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

OST Part 1[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումArtist Տևողություն
1. «You & I»  Կիմ Ջոնգ Վան (Nell) 3:37
2. «You & I» (Inst.)  3:37
7:14

OST Part 2[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումArtist Տևողություն
1. «From Now On (앞으로)»  Կիմ Մին Սընգ 3:33
2. «From Now On (앞으로)» (Inst.)  3:33
7:06

OST Part 3[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումArtist Տևողություն
1. «Dreaming (꿈꾼다)»  Հան Հի Ջոն 4:02
2. «Dreaming (꿈꾼다)» (Inst.)  4:02
8:04

OST Part 4[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումArtist Տևողություն
1. «Somehow (왠지 요즘)»  J.Mi (Lush) 3:25
2. «Somehow (왠지 요즘)» (Inst.)  3:25
6:50

OST Part 5[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումArtists Տևողություն
1. «I'll Pick You Up (데리러 갈게)»  Standing Egg 3:45
2. «I'll Pick You Up (데리러 갈게)» (Inst.)  3:45
7:30

OST Part 6[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումArtist Տևողություն
1. «Permeate (스르륵)»  Լի Հե Ին 3:37
2. «Permeate (스르륵)» (Inst.)   
7:14

OST Part 7[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումArtist Տևողություն
1. «Again Again Again (또또또)»  Լի Ջին Ա 2:24
2. «Again Again Again (또또또)» (Inst.)  2:24
4:48

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կապույտ թվերը ցույց են տալիս ամենացածր ռեյտինգը, իսկ կարմիր թվերըներկայացնում են ամենաբարձր ռեյտինգը:
Սերիա# Ամսաթիվ Դիտողների միջին քանակ
TNmS Ratings[11] AGB Nielsen[12]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
2016
1 Նոյեմբերի 16, 2016 4.1% 4.1% 3.3% 3.6%
2 Նոյեմբերի 17, 2016 5.0% 5.2% 3.3% 3.5%
3 Նոյեմբերի 23, 2016 4.8% 5.3% 4.4% 4.9%
4 Նոյեմբերի 24, 2016 4.9% 5.2% 4.6% 4.9%
5 Նոյեմբերի 30, 2016 4.8% 4.9% 4.4% 4.5%
6 Դեկտեմբերի 1, 2016 4.5% 5.3% 4.6% 5.4%
7 Դեկտեմբերի 7, 2016 4.4% 5.3% 4.8% 5.7%
8 Դեկտեմբերի 8, 2016 4.6% 4.6% 5.4% 5.5%
9 Դեկտեմբերի 14, 2016 4.2% 4.4% 4.1% 4.4%
10 Դեկտեմբերի 15, 2016 4.8% 5.3% 5.1% 5.6%
11 Դեկտեմբերի 21, 2016 4.7% 5.2% 4.4% 4.6%
12 Դեկտեմբերի 22, 2016 5.1% 5.3% 4.5% 4.7%
13 Դեկտեմբերի 28, 2016 5.5% 6.3% 5.0% 5.8%
2017
14 Հունվարի 4, 2017 5.0% 5.9% 5.4% 6.3%
15 Հունվարի 5, 2017 5.5% 6.4% 5.4% 5.8%
16 Հունվարի 11, 2017 5.4% 5.5% 5.2% 5.3%
Average - - 4.6% -

Մրցանակներ ու նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2016 35th MBC Drama Awards[13][14] Excellence Award, Մինիսերիալների դերասան Լի Ջե Յուն Առաջադրված
Նամ Ջու Հյոկ Առաջադրված
Excellence Award, Մինիսերիալների դերասանուհի Լի Սոն Կյոն Հաղթանակ
Կյունգ Սու Ջին Առաջադրված
Golden Acting Award, Մինիսերիալների դերասան Ան Գիլ Կանգ Առաջադրված
Golden Acting Award, Մինիսերիալների դերասանուհի Ջանգ Յոն Նամ Առաջադրված
Լավագույն նորեկ դերասան Նամ Ջու Հյոկ Հաղթանակ
Լավագույն զույգ մրցանակ Նամ Ջու Հյոկ և Լի Սոն Կյոն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «“The Legend of the Blue Sea,” “Weightlifting Fairy,” “Oh My Geum Bi” Premiere On Same Day»։ OSEN 
  2. «MBC "이성경, '역도요정 김복주' 출연 미정..여러 후보 중 한명"(공식입장) - 스타뉴스»։ star.mt.co.kr։ Վերցված է 2016-10-16 
  3. «[단독] 이성경, 장미란 된다…'역도요정' 파격 캐스팅 : 스포츠조선»։ sports.chosun.com։ Վերցված է 2016-10-16 
  4. «[단독] 남주혁, '역도 요정 김복주' 주연 물망…'역시 대세남'»։ Վերցված է 2016-10-16 
  5. 5,0 5,1 «엔플라잉 김재현 측 "‘역도요정 김복주’ 출연 확정"»։ newsen.com։ Վերցված է 2016-10-16 
  6. «[단독] 이종석 '역도요정 김복주' 특별출연, YG팸 지원사격»։ Վերցված է 2016-10-16 
  7. «이종석, 오늘(17일) '역도요정' 카메오 등판…분위기 바꾸나»։ Վերցված է 2016-11-17 
  8. «'역도요정 김복주' 김슬기 카메오…"즐거웠다"»։ Վերցված է 3 January 2017 
  9. «'역도요정김복주' 이성경·남주혁, 첫 대본리딩 "11월에 만나요" :: THE STAR»։ thestar.chosun.com։ Վերցված է 2016-10-16 
  10. http://isplus.live.joins.com/news/article/article.asp?total_id=20418174&cloc=
  11. «TNMS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ TNMS Ratings (Korean)։ Վերցված է Նոյեմբերի 16, 2016 
  12. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Վերցված է Նոյեմբերի 16, 2016 
  13. Lee Joo-hee (December 30, 2016)։ «[2016 MBC 연기대상] '쇼핑왕' 서인국 & '역도' 이성경, 우수연기상 미니시리즈 부문 수상»։ Electronic Times (կորեերեն)։ Վերցված է December 30, 2016 
  14. Jang Ji-hoon (December 30, 2016)։ «[2016 MBC 연기대상] 남주혁·류준열·남지현·조보아 신인상 영예»։ Focus News (կորեերեն)։ Վերցված է December 30, 2016