Ծաղիկներ և ծառեր (մուլտֆիլմ)
Ծաղիկներ և ծառեր անգլ.՝ Flowers and Trees | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | նկարված անիմացիոն ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Շարքի մասն է | Silly Symphonies |
Ռեժիսոր | Բերթ Ջիլեթ[1][2] |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ[2] |
Երաժշտություն | Ֆրանց Շուբերտ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն[2] |
Դիստրիբյուտոր | United Artists[2] և Դիսնեյ+ |
Տևողություն | 8 րոպե |
Շարք | Silly Symphonies |
Թվական | հուլիսի 30, 1932[3][1][2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[2] |
Պարգևներ |
«Ծաղիկներ և ծառեր» (անգլ.՝ Flowers and Trees) Silly Symphonies շարքի կարճամետրաժ մուլտֆիլմ, թողարկվել է 1932 թվականի հուլիսի 30-ին՝ «Walt Disney Studios» կողմից՝ United Artists -ի միջնորդությամբ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ծաղիկներ և ծառեր» սա առաջին առևտրային ֆիլմն էր, որտեղ կիրառվել է «Տեխնիկոլոր» (անգլ.՝ Technicolor) եռագույն գործընթացը, մինչ այդ բոլոր ֆիլմերը, որոնք ստեղծվել են «Տեխնիկոլոր» տեխնոլոգիայով, նկարահանվել են երկգույն պրոցեսով։
«Ծաղիկներ և ծառերը» սկզբում նկարահանվել է սև-սպիտակ տարբերակով, մինչև Ուոլթ Դիսնեյը նայել է եռագույն «Տեխնիկոլորի» փորձերը, որը հորինել էր նրա աշխատակից Հերբերտ Կալմուսը։ Որոշելով, որ «Ծաղիկներ և ծառերը» հիանալի փորձանմուշ կլինեն՝ Դիսնեյը հրաժարվել է սև-սպիտակ գաղափարից և կարճամետրաժ ֆիլմին գույներ է հաղորդել[5]։ Արդյունքում հանդիսատեսներն ու քննադատները դրական են ընկալել մուլտֆիլմը և 1932 թվականին այն շահել է առաջին Օսկար մրցանակը՝ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում։
Ռոսինիի և Շուբերտի երաժշտությունը ֆիլմում տրամադրությունների փոփոխություններ են առաջ բերում[6]։ Արդյունքում Silly Symphonies շարքի հաջորդ բոլոր մուլտֆիլմերը նկարահանվել են եռագույն «Տեխնիկոլորով», և լավ գունահաղորդումը նպաստել է վարձույթի պահանջարկի ավելացմանը։
Միկի Մաուսի մասին մուլտֆիլմի այլ սերիաները մնացել են սև-սպիտակ, մինչև 1935 թվականին «Համերգ» (անգլ.՝ The Band Concert)մուլտֆիլմի նկարահանումը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառում բացվում է առավոտը։ Երկար քնից հետո արթնանում են անտառի բոլոր բնակիչները՝ ծառերը, ծաղիկները, սնկերը։ Երիտասարդ Թխկին սիրահարվում է Կաղամախուն և նրա համար երգ է երգում։ Այդ ընթացքում նրան հակառակորդ է դուրս գալիս՝ դա չար և ծեր Կաղնին էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 INDUCKS(բազմ․) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Big Cartoon DataBase — 1998.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Smith D. Academy Awards // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
- ↑ Patrick Malone. «Disney Shorts: Flowers and Trees». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.(անգլ.)
- ↑ Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма = Of Mice and Magic. A History of American Animated Cartoons / Переводчик Хитрук Ф.С.. — М.: Издательство Дединского, 2018. — С. 72-73. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղիկներ և ծառեր(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում