Ծաղիկներով լանդշաֆտ (Նիրվանա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ծաղիկներով լանդշաֆտ
Krajina s kvetmi - Zolo Palugyay.jpg
տեսակգեղանկար
նկարիչԶոլտան Պալուջի
տարի1930
բարձրություն80±1 սանտիմետր[1]
լայնություն100±1 սանտիմետր[1]
ժանրբնանկար
նյություղաներկ[1]
գտնվում էՍլովակիայի ազգային պատկերասրահ
հավաքածուՍլովակիայի ազգային պատկերասրահ

«Ծաղիկներով լանդշաֆտ (Նիրվանա)» (սլովակ.՝ Krajina s kvetmi), սլովակ նկարիչ Զոլտան Պալուջիի (1898–1935) 1930 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սլովակիայի ազգային պատկերասրահում: Կտավն ունի 80 սմ բարձրություն, 100 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ[2][3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս լանդշաֆտային աշխատանքը համարվում է նկարչի առավել ուշագրավ գործերից։ Բուդապեշտում, Կրակովում, Մյունխենում և Փարիզում անցկացրած տարիներին նկարիչը ծանոթացել է ժամանակակից արվեստի և ժամանակակից համաշխարհային գործընթացներին և ստեղծել Սլովակիայի արվեստի բալլադային պատկերը, որն իր վրա է կրում Էդվարդ Մունկի հոգեբանությունը և Պոլ Գոգենի սիմվոլիզմը, որը արտահայտվում է լանդշաֆտում։

«Ծաղիկներով լանդշաֆտը» 1930-ական թվականներին դարձել է մի շարք նկարների խորհրդանշական նախատիպ, և ստեղծվել է նկարչի ամենաարդյունավետ ժամանակաշրջանում։ Ձևի ու գույնի միախառնումը ընդգծում են նկարի խորհրդանշական ուղերձը[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.europeana.eu/portal/record/2063610/O_3205.html
  2. 2,0 2,1   Krajina s kvetmi. // webumenia.sk. Посетен на 5 май 2016 г.
  3. 3,0 3,1   Krajina s kvetmi, Palugyay, Zolo. // europeana.eu. Посетен на 5 май 2016 г.