Ծագող արև (կոկտեյլ)
Ծագող արև | |
---|---|
![]() | |
Տեսակ | ԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ և ըմպելիք |
Ենթատեսակ | լոնգ դրինք և կոկտեյլ |
Ծագման երկիր | ![]() |
Գույն | դեղին և նարնջագույն |
iba-world.com/tequila-sunrise/ | |
![]() |
«Ծագող արև»[1] (անգլ.՝ Tequila Sunrise, «Տեկիլա սանրայզ»), ալկոհոլային կոկտեյլ, որը հիմնված է տեկիլայի, գրենադինի և նարնջի հյութի վրա։ Դասակարգվում է որպես լոնգ դրինք[1][2] կամ հայբոլ[3]։ Մտնում է Բարմենների միջազգային ասոցիացիայի (IBA) պաշտոնական կոկտեյլների «ժամանակակից դասական» կատեգորիայի մեջ (անգլ.՝ Contemporary classics)[4]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ծագող արև» կոկտեյլը ստեղծվել է 30-40-ականներին Arizona Biltmore Hotel հյուրանոցում։ Սկզբնապես բաղադրատոմսն իր մեջ ներառել է սև հաղարջի լիկյոր (Creme de Cassis) և լայմի հյութ[5]։
Իր անվանումը (անգլ.՝ sunrise - «արևածագ») կոկտեյլը ստացել է արտաքին տեսքի պատճառով։ Խիտ բաղադրիչները (սև հաղարջի լիկյոր կամ նռան օշարակ), բաժակի հատակին նստելով հյութի և տեկիլայի խառնուրդով, ստեղծում են գույների աստիճանավորում, որը հիշեցնում է լուսաբացը[6]։
70-ականներին և 80-ականներին «Տեկիլա սանրայզ» և «Մարգարիտա» կոկտեյլների հայտնիությունը հանգեցրել է տեկիլայի սպառման ավելացմանը մի քանի անգամ[7]։
Բաղադրատոմս և բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմն ըստ Բարմենների միջազգային ասոցիացիայի[2]՝
- Տեկիլա 45 մլ,
- Գրենադինի 15 մլ,
- Նարնջի հյութի 90 մլ[8]։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կա մի տարբերակ, ըստ որի՝ կոկտեյլը հայտնի է դարձել «The Rolling Stones» խմբի շնորհիվ, որի երաժիշտները 1972 թվականին իրենց ամերիկյան շրջագայության ժամանակ մնացած բոլոր խմբիչքների փոխարեն նախընտրում էին «Տեկիլա սանրայզ» կոկտեյլը։
- Համանուն անվանումով երգը Eagles խմբի առաջին հիթերից մեկն է եղել (Բիլբորդ №61 1973 թվականին), թողարկվել է Desperado ալբոմում, նաև սինգլի տեսքով։
- 1988 թվականին թողարկվել «Tequila Sunrise» ֆիլմը, որի գլխավոր դերերը կատարել են Մել Գիբսոնը և Միշել Պֆայֆերը։
- Cypress Hill խմբի Cypress Hill IV ալբոմի 10 համարի ներքո գտնվում է «Tequila Sunrise» երգը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Сайт Барменской ассоциации России»։ Коктейль Восходящее солнце — Текила-санрайз։ barclass.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-09-ին։ Վերցված է 25 апреля 2017 года
- ↑ 2,0 2,1 «Сайт Международной ассоциации барменов»։ Коктейль Tequila Sunrise (անգլերեն)։ iba-world.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին։ Վերցված է 25 апреля 2017 года
- ↑ Кучер Л.С., Шкуратова Л.М. Технология приготовления коктейлей и напитков. — Профессиональное образование. — М.: Академия, 2005. — С. 157-158.
- ↑ «Сайт Международной ассоциации барменов»։ коктейли Современная классика (անգլերեն)։ iba-world.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-09-ին։ Վերցված է 8 апреля 2017 года
- ↑ The Wright Bar at the Arizona Biltmore Archived 2010-09-14 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ LolBar — Текила Санрайз
- ↑ Anthony Dias Blue Tequila Today and Tommorrow // The Complete Book of Spirits. — 2004. — С. 118.
- ↑ «Текила Санрайз — не только восход, но и закат»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-14-ին։ Վերցված է 2020-07-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт Международной ассоциации барменов Archived 2020-06-17 at the Wayback Machine.(անգլ.)
- Коктейль Tequila Sunrise на сайте IBA Archived 2017-05-17 at the Wayback Machine.(անգլ.)
- Коктейль Tequila Sunrise на сайте Барменской ассоциации России
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծագող արև (կոկտեյլ) կատեգորիայում։ |