Խրիստո Վակարելսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խրիստո Վակարելսկի
բուլղար․՝ Христо Вакарелски
BASA-2072K-1-31-21-Hristo Vakarelski.JPG
Ծնվել էդեկտեմբերի 15, 1896(1896-12-15)
Մոմինա Կլիսուրա, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էնոյեմբերի 25, 1979(1979-11-25) (82 տարեկանում)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունազգագրագետ, բանասեր, ազգագրագետ և դասատու
Հաստատություն(ներ)Ethnographic Institute and Museum?
ԱնդամակցությունԲուլղարիայի աշխարհագրական ընկերություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[1] և լեհերեն
ՊարգևներՀերդերի մրցանակ
Hristo Vakarelski Վիքիպահեստում

Խրիստո Տոմով Վակարելսկի (բուլղար․՝ Христо Томов Вакарелски, 15 դեկտեմբերի, 1896, Մոմինա Կլիսուրա, Պազարջիկի մարզ, Բուլղարական իշխանություն - 25 նոյեմբերի, 1979, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի ազգագիր և բանահավաք, պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիստո Վակարելսկին ծնվել է 1896 թվականի դեկտեմբերի 15-ին Մոմինա Կլիսուրա գյուղում (ներկայում՝ Բուլղարիայի Պազարջիկի մարզում)։ Սովորել է Պազարջիկ քաղաքի միջնակարգ դպրոցում։ 1919 թվականից մինչև 1923 թվականը սովորել է Սոֆիայի համալսարանի «սլավոնական բանասիրություն» բաժնում։ Համալսարանում կրթությունն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Պանագյուրիշտե, Ռոման և Սամոկով բնակավայրերում։ 1925-1927 թվականներին շարունակել է ուսումը «սլավոնական ազգագրություն» մասնագիտությամբ։

1927 թվականից մինչև 1940 թվականը Խրիստո Վակարելսկին աշխատել է Սոֆիայի Ազգագրության ազգային թանգարանում (ներկայում՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգագրության ինստիտուտ և թանգարան)[2]։ Թանգարանում աշխատելու ընթացքում նա Հելսինկիում կազմակերպել է բուլղարական ազգագրության խոշոր ցուցահանդես, որ անցկացվել է 1937 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 12-ը և մեծ արձագանք է ստացել ֆիննական մամուլում։ 1941-1944 թվականներին Խրիստո Վակարելսկին եղել է Սկոպյեի Ազգային թանգարանի տնօրեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է Սոֆիայի Ազգագրության ազգային թանգարան և դարձել նրա տնօրենը։ Աշխատել է այնտեղ մինչև 1962 թվականը, հիմնադրել է Բուլղարիայի բնագիտական-գիտական միությունը և դարձել է նրա նախագահը։ Իր գործունեության համար 1965 թվականին Խրիստո Վակարելսկին արժանացել է Հերդերի մրցանակի։

Խրիստո Վակարելսկին մահացել է 1979 թվականի նոյեմբերի 25-ին Սոֆիայում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի մշակույթի ուսումնասիրության շնորհիվ Խրիստո Վակարելսկին դարձել է 20-րդ դարի բուլղարացի ամենահայտնի ազգագրագետներից ու բանահյուսագետներից մեկը։ Նա զբաղվել է նաև լայն իմաստով բանահյուսությամբ՝ չսահմանափակվելով միայն բանասիրությամբ[3]։ Խրիստո Վակարելսկին մասնավորապես զբաղվել է բուլղարական ժողովրդական երգերի հավաքմամբ[4], ինչպես նաև ուսումնասիրել է ժողովրդական ավանդույթներն ու սովորույթները, որոնց արմատները գալիս են ոչ միայն քրիստոնեական, այլև անտիկ մշակույթից[5]։ Խրիստո Վակարելսկին առաջիններից մեկն է եղել, որ նկարագրել է բուլարական ազգային տարազի առանձնահատկություններն ու նրանում օգտագործված խորհրդանիշները[6]։

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Из веществената култура на българите (1930)
  • Бит и език на малоазийските българи (1935)
  • Понятия и представи за смъртта и душата. Сравнително фолклорно проучване (1939)
  • Български празнични обичаи (1943)
  • Въпросник-упътване за събиране на етнографски материали (1946)
  • Ковано желязо (համահեղինակությամբ, 1957)
  • Български народни обичаи (1960)
  • Добруджа. Материали към веществената култура на българите през периода на капитализма (1964)
  • Етнография на България (1974, 1977, 2007; 1965 - լեհերեն, 1969 - գերմաներեն)
  • Моят път към и през етнографията (հետմահու, 2002)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Динеков, Петър. Христо Вакарелски, Известия на Етнографския институт с музей, 3 1965, с.5-15
  • Кръстанова, Киприяна. Христо Вакарелски. Избрани библиографски материали. Известия на Етнографския институт с музей, 3 1965, с. 17-26
  • Сборник в чест на Христо Вакарелски, С. 1979

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]