Խուլ եղինջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուլ եղինջ
Lamium 8229.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Խուլ եղինջ (Lamium)
L., 1753

Խուլ եղինջ (լատ.՝ Lamium album), եղինջամայր, անմեղ եղինջ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Աճում է հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում, նախկին ԽՍՀՄ-ում՝ ամենուրեք։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը թույլ ճյուղավորվող է։ Բարձրությունը 30-60 սմ է։ Տերևները հակադիր են, ատամնաեզր (նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից)։ Սղոցաեզր, ձևով նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից։ Ցողունը թույլ ճյուղավորված է։ Ծաղիկներն անկանոն են, սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն՝ խմբված վերին տերևանութներում։ Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին։ Պտուղը ընկուզիկ է։

Ծաղկի բանաձևը՝ Male and female sign.svg [1].

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 6 (7) տեսակ՝

  • խուլ եղինջ սպիտակ (L.album),
  • խուլ եղինջ բծավոր (L. maculatum),
  • խուլ եղինջ ցողունագիրկ (L. amplexicaule),
  • խուլ եղինջ թաղիքավոր (L. tomentosum) և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, անտառեզրերին, մարգագետիններում, այգիներում, բանջարանոցներում և այլն։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրատու է։ Ծաղիկները և տերևները պարունակում են դաբաղանյութեր, շաքարներ, եթերային յուղ, սապոնիններ, ասկորբինաթթու։ Դեղաբույս է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, շաքարներ, եթերայուղեր, վիտամիններ, սապոնիններ, ասկորբինաթթու։ Մատղաշ տերևներն օգտագործվում են սննդի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ботаника: учебник для студ. образоват. учреждений сред. проф. образования/ [А.С. Родионова и др.]. — М: Издательский центр "Академия", 2006. — С. 256. — 288 с. — ISBN 5-7695-2245-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 99 CC-BY-SA-icon-80x15.png