Խոսքի զարգացում
Խոսքի զարգացում (կամ խոսքի օնտոգենեզ, նաև անգլ.՝ Language development) գործընթացների, փուլերի և մեթոդների լայնորեն օգտագործված կոմպլեքսային անվանում է՝ կապված յուրացման (ինչպես երեխայի, այնպես նաև լայն առումով մարդու կողմից ողջ կյանքի ընթացքում) ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքի (լեզվի) միջոցով՝ իրենց հերթին բնորոշելով նրա հաղորդակցական հմտությունների, բանավոր մտածողության և գրական ստեղծագործության զարգացումը։
Լեզվի յուրացումը երեխաների կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխան 4 տարեկանում առանց հատուկ կրթության մեծերից յուրացնում է լեզուն։ Մինչխոսակցական փուլում նրա մոտ նկատվում է բղավոց, նվնվոց, թոթովանք, մոդուլացված թոթովանք։ Հնչյունական լսողության զարգացումը հնարավորություն է տալիս երեխային յուրացնել հնչյունները։ Կես տարեկանում նրա մոտ առաջանում են ձայնարկություններ, երկու տարեկանում՝ բառակապակցություններ (երկբառ արտահայտություններ), և սկսում է յուրացնել քերականություն։ Երկու տարեկանում երեխան արդեն պետք է հստակ հասկանա առարկաների, գործողությունների նշանակությունը, պատասխանի ծնողների կողմից տրված հարցերին։ Երբ ծնողները իրենց հետ կապված որևէ պատմություն են պատմում, ապա երեխան պետք է կարողանա այն վերապատմել, պատասխանել պատմողի հարցերին։ Դրանից բացի երեխան պետք է հեշտությամբ ցույց տա մարմնի հինգ մասերը՝ այդ թվում հստակ իմանա դրանց նշանակությունները։ Շփվելով մեծերի հետ՝ երեխան արդեն կարողանում է խոսել մի քանի բառից կազմված նախադասություններով, իսկ զրույցի մեջ գործածվում են դերանուններ, մակբայներ, ածականներ[1]։ Երեք տարեկանում երեխայի բառապաշարը բազմապատկվում է և կարող է ընդգրկել 1000-1500 բառ[2]։
Կրիտիկական տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկային շփումից զրկված երեխաները կարող են հարմարվել հասարակությանը նույնիսկ այն դեպքում, եթե նրանք վերադառնում են հասարակություն ավելի քան վեց տարեկանում (բայց ոչ ուշ, քան 12 տարեկանում)[3]։
Լեզվի յուրացման ընթացքում խոսակցական սխալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվի յուրացման ընթացքում երեխան շատ սխալներ է թույլ տալիս, որը պայմանավորված է նրանով, որ նա փորձում է ամեն ասվածի վրա օգտագործել առավել ընդհանուր կանոններ։ Առաջանում է նաև, այսպես ասած, «միջանկյալ լեզու»։ Երեխաներին այդպիսի սխալները բնորոշ են, և դա կապված է լինում նրանց տարիքից ու լեզվի զարգացման աստիճանից։ Երեխաների կողմից բառերի ստեղծումը արտացոլում է լեզվի յուրացման ստեղծագործական բնույթը, և նույնպես ենթարկվում է որոշակի օրինաչափությունների։
Երեխաների խոսքի շարահյուսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարահյուսության յուրացումը սկսվում է միաբառ նախադասությունից, ապա հաջորդում է երկբաղադրիչ նախադասությունը, որտեղ էլ կարելի է առանձնացնել «առանցքային բառեր» և բառեր՝ «բաց դասին» պատկանող։
Բառիմաստի յուրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառիմաստին տիրապետելը սկսվում է տեսողական բաղադրիչի մեկուսացումով (հնչյունաբանական), այնտուհետև բառը երեխայի համար դառնում է ավելի հստակ և միայն մեծահասակների հետ շփման ընթացքում օբյեկտիվ աշխարհին տիրապետելու գործընթացում է երեխան հասկանում բառիմաստի բնույթը։ Բառերի իմաստների ներքինացումը տեղի է ունենում հաղորդակցության և գործունեության ընթացքում։
Երեխաների խոսքի ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիների հոգեբանական լեզվաբանության մեջ երեխաների խոսքի ուսումնասիրությունը ի հայտ է եկել որպես առանձին ճյուղ` երեխայի խոսքի անհատական զարգացում կամ լեզվի յուրացման լեզվաբանություն,անգլ.՝ developmental psycholinguistics: Այդ խնդրի շուրջ կայացվում են միջազգային գիտական համախորհրդակցություններ, կազմվում են հատուկ դասագրքեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ребенок не говорит в 2 года. Возможные причины и решение проблемы» (ռուսերեն). MilkBaby. 2020 թ․ ապրիլի 25. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «КРИТЕРИИ РЕЧЕВОГО РАЗВИТИЯ ДЕТЕЙ ОТ 1 до 3-х ЛЕТ - Первый шаг». www.firststep.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Белянин В. П. Психолингвистика. — М.: Флинта, 2009, с. 59.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Պիաժե, Երեխայի խոսք և մտածողություն, Մ.,1994։
- Ջ․Ֆլեյվելլ, Ժան Պիաժեի գենետիկական հոգեբանություն,Մ., 1967:
- ժան Պիաժե,[intelligence.su/lib/000463.htm Теория Пиаже. Разд. III: Теория стадий] // 20-րդ դարի 30-60-ականների Արտասահմանյան հոգեբանության պատմություն, Տեքստեր / Խմբ.՝ Պ.Յա.Գալպերինա, Ա.Ն.Ժդան, Մ.: Հրատարակչություն՝ Մոսկվայի համալսարան, 1992, էջ. 232-292:
- Ժան Պիաժե, «Երեխայի խոսքը և մտածողությունը» և «Երեխայի դատողությունը և տրամաբանությունը» գրքերի վերաբերյալ Լ. Ս. Վիգոտսկու քննադատական դիտողությունների մեկնաբանությունները // Ընդհանուր հոգեբանության քրիստոմատիա. Մտածողության հոգեբանություն / Խմբ.՝ Յու. Բ. Գիպպենրեյտեր, Պ.Պ Պետուխովա, Մ., 1981:
- Ս. Ն. Ցեյտլին, Լեզուն և երեխան, Երեխայի խոսքի լեզվաբանություն, Մ., 2000, 240 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլուխ «Երեխայի խոսքի առաջացումը և զարգացման առաջին փուլերը» (Ս․Լ․ Ռուբինշտեյն, Ընդհանուր հոգեբանության հիմունքներ. Սանկտ Պետերբուրգ, 1998)։
- Խոսքի զարգացման համար շուտասելուկներ և ոչ միայն Արխիվացված 2019-01-26 Wayback Machine։
- Երեխայի խոսքի զարգացման փուլեր Արխիվացված 2007-10-22 Wayback Machine — հոդված ծնողների համար։
- Մանկական խոսքի զարգացման փուլեր
- Կապակցված խոսքի զարգացման համար սովորական խաղեր
- Լոգոպեդական տեսահոլովակ-դասեր երեխաների խոսքի զարգացման համար