Խոսե Մարիա Բակերո
Խոսե Մարիա Բակերո իսպ.՝ José Mari Bakero | |||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1963[1][2] (63 տարեկան) | ||||||||||||||||||||
| Ծննդավայր | Goizueta[3] | ||||||||||||||||||||
| Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||
| Դիրք | հարձակվողական ոճի կիսապաշտպան | ||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||
Խոսե Մարիա Բակերո Էսկուդերո (իսպ.՝ José María Bakero Escudero, փետրվարի 11, 1963[1][2], Goizueta[3]), իսպանացի նախկին ֆուտբոլիստ (կիսապաշտպան), մարզիչ։ Իր կարիերան սկսել է որպես հարձակվող, բայց հետագայում սկսել է հանդես գալ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Լավ է խաղացել երկու ոտքով։ Իր տասնյոթամյա կարիերայի մեծ մասն անցկացնելով «Ռեալ Սոսիեդադ» և «Բարսելոնա» ակումբներում՝ նա Լա Լիգայում անցկացրել է 483 խաղ՝ խփելով 139 գոլ։ 1990-ական թվականների վերջին սկսել է մարզչական կարիերան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1980 թվականը խաղացել է «Ռեալ Սոսիեդադի» երիտասարդական թիմում։ Հիմնական կազմում իր նորամուտը կատարել է սեպտեմբերի 16-ին «Վալենսիայի» դեմ խաղում։ Ակումբում անցկացրել է 8 մրցաշրջան։ Ակումբի հետ միասին Բակերոն դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի դափնեկիր։ 1988 թվականին հրավիրվել է «Բարսելոնա»։ Բակերոն այդ թիմում խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Չիկի Բեգիրիստայնը, Լուիս Լոպես Ռեկարտեն, Ալբերտո Լոպես Ուֆարտեն։ «Բարսելոնայի» կազմում նա դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող, ինչպես նաև հերթական անգամ նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը և շատ այլ տիտղոսներ։ Կարիերան ավարտել է մեքսիկական «Վերակրուս» ակումբում՝ 34 տարեկան հասակում։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակերոն Իսպանիայի հավաքականում իր նորամուտը կատարել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Ավստրիայի հավաքականի դեմ խաղում։ Նույն թվականի նոյեմբերի 18-ին նա խփել է 3 գոլ Ալբանիայի հավաքականի դարպասին։ Մասնակցել է Եվրոպայի 1988 թվականի առաջնությանը և 1990 ու 1994 թվականների աշխարհի առաջնություններին։
Գոլեր հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Հակառակորդ | Արդյունք | Մրցաշար |
|---|---|---|---|---|
| 1 | 1987 թվականի նոյեմբերի 18 | Ալբանիա | 5:0 | ԵԱ 1988 նախընրական փուլ |
| 2 | 1987 թվականի նոյեմբերի 18 | Ալբանիա | 5:0 | ԵԱ 1988 նախընրական փուլ |
| 3 | 1987 թվականի նւյեմբերի 18 | Ալբանիա | 5:0 | ԵԱ 1988 նախընրական փուլ |
| 4 | 1990 թվականի դեկտեմբերի 19 | Ալբանիա | 9:0 | ԵԱ 1992 նախընտրական փուլ |
| 5 | 1991 թվականի փետրվարի 20 | Ֆրանսիա | 3:1 | ԵԱ 1992 նախընտրական փուլ |
| 6 | 1992 թվականի դեկտեմբերի 16 | Լատվիա | 5:0 | ԵԱ 1994 նախընտրական փուլ |
| 7 | 1993 թվականի փետրվարի 24 | Լիտվա | 5:0 | ԵԱ 1994 նախընտրական փուլ |
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]Դառնալով մարզիչ՝ Բակերոն գլխավորել է մեքսիկական «Պուեբլա» ակումբը։ Այդտեղ որպես մարզիչ աշխատել է ոչ երկար։ 6 տարի անց նշանակվել է «Մալագա Բ» ակումբի գլխավոր մարզիչ։ Ավելի ուշ նա հեռացել է ակումբից։ 2005 թվականին դարձել է «Ռեալ Սոսիեդադ» ակումբի տնօրեն, իսկ մեկ տարի անց՝ գլխավոր մարզիչ։ Գլխավոր մարզչի պաշտոնում նա անցկացրել է 7 խաղ և հեռացվել պաշտոնից։ Ոչ մեծ ընդմիջումից հետո Բակերոն գլխավորել է «Բոլոնյան»[4]։ 2010 թվականի սեպտեմբերի 13-ին բազմաթիվ պարտությունների պատճառով նա հեռացվել է պաշտոնից։
2010 թվականի նոյեմբերի 3-ին դարձել է «Լեխի» գլխավոր մարզիչ։ Որպես ակումբի գլխավոր մարզիչ՝ Բակերոն իր նորամուտը կատարել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որն անցկացվել է ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի շրջանակներում[5]։ Այդ խաղը Բակերոյի համար եղել է հաջող. նրա ակումբը հաղթել է 3:1 հաշվով[5]։
Սակայն ընդհանուր առմամբ նրա գլխավորությամբ թիմը ոչ մի հաջողության չի հասել, իսկ 20012 թվականի փետրվարի 25-ին կայացած «Ռուխի» դեմ խաղում կրած հերթական խոշոր պարտությունից հետո նա հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից[6]։
Ելույթների վիճակագրության
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրագավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
| Իսպանիայի առաջնություն | 1980/81 | 27 | 0 | ? | ? | 2 | 0 | — | ? | ? | ||
| 1981/82 | 2 | 0 | ? | ? | 2 | 0 | — | ? | ? | |||
| 1982/83 | 33 | 4 | ? | ? | 6 | 1 | 2 | 0 | ? | ? | ||
| 1983/84 | 31 | 10 | ? | ? | — | 4 | 1 | ? | ? | |||
| 1984/85 | 30 | 9 | ? | ? | — | 2 | 0 | ? | ? | |||
| 1985/86 | 29 | 16 | ? | ? | — | — | ? | ? | ||||
| 1986/87 | 39 | 11 | ? | ? | — | — | ? | ? | ||||
| 1987/88 | 32 | 17 | ? | ? | 4 | 0 | — | ? | ? | |||
| Ընդհանուր | 223 | 67 | 0 | 0 | 14 | 1 | 8 | 1 | 245 | 69 | ||
| Իսպանիայի առաջնություն | 1988/89 | 22 | 10 | ? | ? | 6 | 2 | 2 | 2 | ? | ? | |
| 1989/90 | 30 | 13 | ? | ? | 2 | 0 | 2 | 0 | ? | ? | ||
| 1990/91 | 34 | 13 | ? | ? | 6 | 1 | 0 | 0 | ? | ? | ||
| 1991/92 | 33 | 11 | ? | ? | 9 | 3 | 1 | 1 | ? | ? | ||
| 1992/93 | 37 | 9 | ? | ? | 3 | 0 | 5 | 0 | ? | ? | ||
| 1993/94 | 34 | 5 | ? | ? | 9 | 2 | 2 | 1 | ? | ? | ||
| 1994/95 | 34 | 4 | ? | ? | 7 | 3 | 1 | 0 | ? | ? | ||
| 1995/96 | 32 | 6 | 4 | 1 | 10 | 3 | — | 46 | 10 | |||
| 1996/97 | 4 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 1 | ||
| Ընդհանուր | 260 | 72 | 4 | 1 | 53 | 14 | 14 | 4 | 331 | 91 | ||
| Ամբողջ կարիերա | 483 | 139 | 4 | 1 | 67 | 15 | 22 | 5 | 576 | 160 | ||
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռեալ Սոսիեդադ»
- Իսպանիայի չեմպիոն - 1980/81, 1981/82
- Իսպանիայի գավաթի դափնեկիր - 1986/87
- Իսպանիայի Սուպերգավաթի դափնեկիր - 1982
- «Բարսելոնա»
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող - 1991/92
- ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի դափնեկիր - 1988/89, 1996/97
- ՈւԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր - 1992
- Իսպանիայի գավաթի դափնեկիր - 1989/90, 1996/97
- Իսպանիայի չեմպիոն - 1990/91, 1991/92, 1992/93, 1993/94
- Իսպանիայի Սուպերգավաթի դափնեկիր - 1991, 1992, 1994, 1996
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակերոն եղել է իր ընտանիքի երկրորդ երեխան։ Նրա ավագ եղբայրը՝ Սանտյագոն, նույնպես ֆուտբոլիստ է (հարձակվող)[7]։ Նա խաղացել է «Ռեալ Սոսիեդադում», «Էրկուլեսում», ինչպես նաև «Պալենսիայի» կազմում[7]։ Կրտսեր եղբայրը՝ Խուանը, նույնպես նախկին ֆուտբոլիստ (հարձակվող) է և «Բարսելոնայի» սան[8]։ 2009 թվականին Խուանը տեղափոխվել է «Պոլոնիայի» մարզչական շտաբ, որի մարզիչը եղել է Խոսե Մարիա Բակերոն[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- 1 2 https://www.relevo.com/futbol/bakero-revista-legado-cruyff-facil-20250131202504-nt.html
- ↑ José María Bakero zostanie trenerem Polonii Warszawa
- 1 2 Lech Poznan 3 — 1 Man City
- ↑ El Lech Poznan destituye a Jose Mari Bakero
- 1 2 Santiago Bakero Escudero
- ↑ Jon Bakero Escudero
- ↑ «Nueva aventura para Jon Bakero Aprovecharse de la nieve». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մարիա Բակերո» հոդվածին։ |
| ||||||
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլային մարզիչներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ