Խողովակաշարային տրանսպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավթատար

Խողովակաշարային տրանսպորտ, հումքի (հեղուկներ կամ գազեր) և ապրանքների (ցանկացած քիմիական կայուն նյութեր, որոնք կարող են տեղափոխվել խողովակաշարերով) տեղափոխում խողովակներով[1]։

Նավթատար[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականին ռուս գիտնական Դմիտրի Մենդելեևն առաջարկել և հիմնավորել է նավթի և նավթամթերքների տեղափոխման համար խողովակաշար օգտագործելու գաղափարը։

Գազատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազատարն ինժեներական կառույց է, որը նախատեսված է գազը և դրանից ստացվող ապրանքները (հիմնականում բնական գազը) խողովակաշարով տեղափոխելու համար։ Գազը մատակարարվում է գազատարների և գազի ցանցերի միջոցով որոշակի ճնշման տակ։ Գազատարները լինում են.

  • Մագիստրալային, որոնք նախատեսված են բարձր ճնշման տակ երկար հեռավորությունների վրա գազ տեղափոխելու համար,
  • Բաշխիչ ցանցերի գազատարներ, որոնք նախագծված են գազաբաշխիչ կայաններից սպառողին գազ մատակարարելու համար։

Խողովակաշարով բնական գազի մատակարարումը փոխարինել է Արևմտյան Կանադայից Օնտարիո գազի տեղափոխման մյուս բոլոր ձևերին։ Խողովակների միջոցով գազի առաքման արժեքը շատ ավելի էժան է ծովային, ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի հետ համեմատած, քանի որ այն իրականացվում է գազի աղբյուրից դեպի սպառողը տանող ամենակարճ ճանապարհով, ինչպես նաև ունի գազի փոխադրման ավելի ցածր ինքնարժեք։ Խողովակաշարերով տեղափոխման մեջ ներգրավված աշխատողների թիվը կազմում է ավտոմոբիլային տեղափոխման ժամանակ օգտագործվող անձնակամզի 1 %-ը[2]։

Ապրանքատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոնիակատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոնիակատար, խողովակաշար, որը նախատեսված է ամոնիակի տեղափոխման համար։

1970-ական թվականների վերջին ԽՍՀՄ-ը կառուցել է երկրում միակ և աշխարհում հինգերորդ Տոլյատի-Օդեսա ամոնիակատարը, որը նախատեսվել է Տոլյատիի ազոտական գործարանի (ներկայում՝ «Տոլյատիազոտ» ԲԲԸ) հիմնական արտադրանքը տեղափոխելու համար է։ Առաջին փուլը (800 կմ երկարությամբ Գորլովկա-Օդեսա խողովակաշար) շահագործման է հանձնվել 1979 թվականի հոկտեմբերին։ 2417 կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշարը (որից 1021 կմ անցնում է Ուկրաինայի տարածքով) ամբողջովին ավարտվել է 1981 թվականին։ Ամոնիակատարի հզորությունը հասնում է տարեկան 2,5 միլիոն տոննայի։ Փոխադրվող ամոնիակը գտնվում է մինչև 35 մթնոլորտ ճնշման տակ հեղուկ վիճակում 355 մմ տրամագծով խողովակի մեջ և +4 °C ջերմաստիճանում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ամոնիակատարը չի մոտենում բնակավայրերին 1000 մ-ից ավելի, իսկ առավել վտանգավոր վայրերում կիրառվել է «երկակի խողովակի» սկզբունքը։ Նման տեղամասերում ինչպես ներքին (հիմնական), այնպես էլ արտաքին խողովակների պատերը (լրացուցիչ պաշտպանություն ապահովելով կոռոզիայից) կարող են դիմակայել շատ բարձր ճնշման. խողովակների հաստությունն ավելացվել է մինչև 13 մմ, իսկ խողովակների միջև լցված է ազոտ[3]։

Էթանոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայում խողովակաշարերն օգտագործվում են էթանոլ տեղափոխելու համար, և կան մի շարք նախագծեր` Բրազիլիայում և ԱՄՆ-ում էթանոլային խողովակաշարերի կառուցման վերաբերյալ[4]։ Ի տարբերություն նավթի և գազի՝ խողովակների միջոցով էթիլային ալկոհոլի փոխադրման ժամանակ ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ՝ կապված խողովակաշարի պատերին ագրեսիվ ազդեցության, ինչպես նաև խողովակից ջուր և խառնուրդներ կլանելու հետ[4][5]։ Էթանոլի խողովակաշարերի կառուցումը սահմանափակվում է տեղափոխման համեմատաբար փոքր ծավալներով, ցածր ծախսարդյունավետությամբ և այլ նկատառումներով[5][6]։

Օգտակար հանածոների հիդրոտրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանքային հիդրոտրանսպորտն օգտագործվում է հանքահորերից ածուխ կամ հանքանյութ տեղափոխելու համար։ Խողովակաշար մտնելուց առաջ տեղափոխվող նյութը խառնվում է ջրի հետ, իսկ տեղափոխումից հետո այն պետք է չորացվի։ Հանքանյութերի տեղափոխման համար նախատեսված աշխարհի առաջին խողովակաշարը կառուցվել է 1967 թվականին Թասմանիայում (Ավստրալիա) և ունի 85 կիլոմետր երկարություն, որը ներառում է 366 մետր երկարությամբ կամուրջ՝ Սավաժ գետի վրա 167 մետր անցումով[7][8]։ Հանքանյութերի հիդրոտրանսպորտի օրինակ է 525 կիլոմետրանոց խողովակաշարային նախագիծը, որը նախատեսվում է երկաթի հանքանյութ տեղափոխման համար Մինաս-Ռիո հանքավայրից (տարեկան 26,5 միլիոն տոննա հզորությամբ) մինչև Ասու նավահանգիստ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pipeline transport» (անգլերեն). pipeline101.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Jaime Cerdá» (PDF). OIL PIPELINE LOGISTICS (անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Аммиакопровод «Тольятти-Одесса»». shukach.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  4. 4,0 4,1 James MacPherson (2007 թ․ նոյեմբերի 18). «Ethanol makers consider coast-to-coast pipeline». USA Today. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին. (անգլ.)
  5. 5,0 5,1 John Whims Pipeline Considerations for Ethanol (und). — Kansas State University, 2002. (անգլ.)
  6. «Ethanol pipeline places the cart before the horse». The Daily Iowan. 2008 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին. (անգլ.)
  7. «The Savage River Slurry Pipeline - The Australian Pipeliner». 2011-01. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին. (անգլ.)
  8. «Savage River Pipeline Bridge - Highestbridges.com». 2009 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2011 թ․ մայիսի 7-ին. (անգլ.)
  9. «Project Profiles, Minas-Rio». 2010 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խողովակաշարային տրանսպորտ» հոդվածին։