Խիոսի ամրոց
![]() | |
Տեսակ | պաշտպանական ամրություն |
Տեղագրություն | Խիոս (քաղաք) |
Հասցե | Խիոս, Հունաստան |
Վարչական միավոր | Հյուսիսային Եգեյան կղզիներ |
Երկիր | ![]() |
Կառուցված | 14-16-րդ դար |
Օգտագործվան մեջ | Միջնադար |
![]() | |
![]() | |
![]() |
Խիոսի ամրոց (հուն․՝ Κάστρο της Χίου), միջնադարյան պաշտպանական ամրություն, որը գտնվում է Հունաստանի Խիոս կղզում գտնվող նույնանուն քաղաքում։ Կառուցվել է Խիոսում Բյուզանդական կայսրության սյուզերենության ներքո իշխող Խիոսի իշխանապետության կառավարիչների կողմից (վերջիններս Խաչակրաց արշավանքների շրջանակներում Ջենովայի հանրապետությունից ներթափանցել էին Հունական կղզիներ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը գտնվում է Խիոս կղզու գլխավոր նավահանգստի հարևանության՝ Եգեյան ծովի արևելյան առափնյակում։ Նախկինում այստեղ եղել է բնակելի տարածություն, որն էլ շրջապատված է քարե մեծ պատով (այն իր հերթին ունեցել է պաշտպանական նշանակություն)։ Ամրոցի շինարարական աշխատանքներն ընթացել են միջնադարյան ժամանակաշրջանում։ Պաշտպանական ամրության հիմքերը դրվել են 10-րդ դարում բյուզանդացիների կողմից, սակայն համալիրի հետագա ընդարձակումը և կառուցապատումը թվագրվում է Ջենովայի հանրապետության գերիշխանության ժամանակաշրջանին (14-16-րդ դարեր)։
Միջնադարյան համալիրի կարևորագույն օբյեկտներից մեկը Սուրբ Գևորգի եկեղեցին է[1]։ Սկզբնապես դավանաբանական առումով այն եղել է բյուզանդական ուղղափառ՝ թվագրվելով 10-11-րդ դարերին։ Այն հետագայում դարձել է ջենովական՝ անվանակոչվելով ի պատիվ Սան Դոմենիկոյի[1]։
Օսմանյան ծովակալ Փիյալե փաշայի կողմից կղզու գրավումից հետո (1566 թվական), եկեղեցու արևմտյան մասը վերածվել է մզկիթի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խիոսի ամրոց կատեգորիայում։ |