Խիոսի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խիոսի իշխանություն
Վասալական պետություն Բյուզանդիայի սյուզերենության ներքո
Coa fam ITA zaccaria poma.jpg
Ձակկարիաների հարստության խորհրդանշանը
Պետական կարգ ֆեոդալական իշխանություն
Մայրաքաղաք Խիոս
Թագավորանիստ ոստան քաղաքամայր
Պետության գլուխ Իշխան
Արքայատոհմ Ձակկարիաների հարստություն
Լեզու հունարեն, իտալերեն
Կրոն ուղղափառություն, կաթոլիկություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Միջնադար
Հասարակարգ Ավատատիրական հասարակարգ
Հիմնադրում 1304 թվական
Հզորության գագաթնակետ Սկզբնական շրջանում
Անկում 1329 թվական
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքում Հունաստան Հունաստան
 
Պատմության պորտալ
Pgrey history.png

Խիոսի իշխանություն կամ Խիոսի սենյորություն, կարճատև կյանք ունեցած ֆեոդալական իշխանապետություն, որը հիմնադրվել է 1304 թվականին՝ Ջենովայի հանրապետությունում ազնվականական ձիրք ունեցող Ձակկարիաների հարստության կողմից Եգեյան ծովի Խիոս կղզու նվաճումից հետո։ Ձևականորեն Խիոսի իշխանությունը ճանաչում էր Բյուզանդական կայսրության սյուզերենությունը, սակայն փաստացիորեն Ձակկարիաների իշխանական ներկայացուցիչները լիրիշխան կառավարիչներ էին և գործնականում Կոստանդնուպոլսից կախում չունեին։

Խիոսի իշխանությունը գոյատևում է մինչև 1329 թվականը․ այդ տարում տեղի հույն բնակչության գործուն աջակցությամբ բյուզանդական զորքերը կարողանում են վերանվաճել կղզին՝ տապալելով ջենովացիների վարչակարգը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունը հիմնադրվել է 1304 թվականին՝ ջենովացի ծովակալ Բենեդետտո I Զակկարիայի կողմից Խիոսի գրավումից հետո[1]։ Բենեդետտոն, որը նախքան Խիոսում իշխանության գալը տիրույթներ ուներ նաև Փոքր Ասիայի արևմտյան ափերին, կղզու զբաղեցումը Կոստանդնուպոլսի թագին հիմնավորում է թուրք ծովահենների շարունակական հարձակումների վտանգով պայմանավորված։ Բյուզանդիայի կայսր Անդրոնիկոս II Պալեոլոգոսը ընդառաջում է ջենովացիների պատրաստակամությանը և ընդունում fait accompli-ն, համաձայն որի, Խիոս կղզին նախնական 10 տարի ժամկետով բյուզանդական կայսրը որպես ֆեոդ հանձնում էր Ձակկարիաների իշխանական տանը։

Բենեդետտոն մահանում է 1037 թվականին և նրա իրավահաջորդությունը ստանձնում է վերջինիս որդին՝ Պալեոլոգո Ձակկարիան։ 1314 թվականին անժառանգ Պելեոլոգոյին փոխարինում է Մարտինո Ձակկարիան, որը խիոսյան գահը կիսում էր Բենեդետտո II-ի հետ։ Վերջիններիս իշխանավարման տարիներին իշխանությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Այս տարիներին Խիոսը դառնում է բարեբեր տիրույթ, որի տարեկան եկամուտը կազմում էր շուրջ 120 հազար ոսկե հիպերպիրոն։ Գահակիցներին հաջողվում է ընդարձակել իշխանապետության տարածքները՝ գրավելով նաև հարակից Սամոս և Կոս կղզիները։ Նավատորմի վերակազմակերպման շնորհիվ Ձակկարիաները կարողանում են արդյունավետ պայքար մղել թուրքական ծովահենների դեմ՝ արժանանալով Պապականության գովեստին։ Կոստանդնուպոլսի լատինական կայսր Ֆիլիպ II-ը Մարտինոյին շնորհում է «Փոքր Ասիայի արքա և դեսպոտ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիկոլ, Դոնալդ Մ․ (1993). Բյուզանդիայի վերջին տարիները՝ 1261–1453 (երկրորդ հրատարաչություն), Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. ISBN 978-0-521-43991-6.