Խառնաշփոթ՝ քեզնից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խառնաշփոթ՝ քեզնից հետո
Ժանրթրիլլեր հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՀիմքQ62131945?
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԿառլոս Մոնտերո
Գլխավոր
դերերում
Inma Cuesta?, Bárbara Lennie?, Tamar Novas?, Արոն Պիպեր, Roberto Enríquez?, Federico Pérez Rey?, Alfonso Agra? և Susana Dans?
ՍցենարիստԿառլոս Մոնտերո
Պատմվածքի վայրԳալիսիա
Նկարահանման վայրԳալիսիա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
Էկրաններին էդեկտեմբերի 11, 2020-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունVaca Films?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս

«Խառնաշփոթ՝ քեզնից հետո» (իսպ.՝ El desorden que dejas), իսպանական թրիլլեր դրամա հեռուստասերիալ, որն ստեղծել է Կառլոս Մոնտերոն Նեթֆլիքսի համար,ստեղծված է համանուն նովելի հիման վրա[1]։ Հեռուստասերիալում դերակատարում են ունեցել Ինմա Քուեստան և Բարբարա Լենիեն, նաև Թանաև Նովասը, Արոն Պիպերը և Ռոբերտո Ընրիկեսը, պատում է գրականության ուսուցչի մասին, որը դասավանդում է Գալիսիա ինքնավար մարզի հորինված քաղաքում և իմանում է, որ իրեն նախորդող ուսուցիչը մահացել է տարօրինակ հանգամանքներում[1][2][3]։

Պրեմիերան կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Նեթֆլիքս հարթակում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաքելը գրականության ուսուցչուհի է, որը համաձայնվում է դասավանդել իր ամուսնու հայրենի Նովարիզ քաղաքի ավագ դպրոցում։ Իր առաջին աշխատանքային օրը քննության հարցաթերթիկների մեջ նա գտնում է մի գրություն՝ «Որքա՞ն ժամանակ է քեզ պետք մահանալու համար»։ Դասապատրաստման մասին տեսիլքները բախվում են աշակերտների վերաբերմունքի հետ, շուտով նա իմանում է, թե ում փոխարեն է նա աշխատում և ինչպես է նրան նախորդող ուսուցիչը հետք թողել աշակերտներից յուրաքանչյուրի կյանքում[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Ինմա Քուեստա Ռաքել Վալերո
Բարբարա Լենիե Էլվիրա Ֆերերո Մարտինեզ Վանդակի «Վիրուկա»
Թամար Նովաս Գերման Արաուխո
Արոն Պիպեր Յանոգ Նոգուեյրա
Ռոբերտո Էնրիկես Մաուրո Մունյիզ
Ռուկուե Ռուիս Ռոյ Ֆերնանդես
Իզաբել Գարիդո Ներեա Քասադո
Ֆեդե Պերես Դեմետրիո Արաուխո
Ալֆոնսո Ագրա Թոմաս Նոգուեյրա
Սուսանա Դանս Մարգա

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը նկարահանվել է Գալիսիայում ներառյալ Սելանովայում, Օուրենսի պետական ավագ դպրոցում (հեռուստասերիալի ստեղծողներից մեկը սովորել է այդտեղ), որտեղ դասավանդում են Ռաքելը և Վիրուկան[3]։ Հեռարձակումը կատարել է Vaca Films հեռուստաընկերությունը[5]։

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիա Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվը[6]
1 "Դեպի առյուծի երախը" Կառլոս ՄոնտերոԿառլոս Մոնտերո11 Դեկտեմբերի 2020 (2020-12-11)
2 "Նրանք գիտեն" Կառլոս ՄոնտերոԿառլոս Մոնտերո11 Դեկտեմբերի 2020 (2020-12-11)
3 "Հաշվիր մինչև երեքը" Սիլվա ՔուիրԽավիեր Հոլգանդո Վինսենտե11 Դեկտեմբերի 2020 (2020-12-11)
4 "Վայրընթաց պարույր" Սիլվիա ՔուիրԿառլոս Մոնտերո11 Դեկտեմբերի 2020 (2020-12-11)
5 "Գաղտնի վայրը" Սիլվիա ՔուիրԽավիեր Հոլգադո Վինսենտե11 Դեկտեմբերի 2020 (2020-12-11)
6 "Քո մութ կողմը" Ռոջեր ԳուալԱնդրես Սիերա և Կառլոս Մոնտերո11 Դեկտեմբերի 2020 (2020-12-11)
7 "Երրորդ զոհը" Ռոջեր ԳուալԽավիեր Հոլգադո Վինսենտե11 Դեկտեմբերի 2020 (2020-12-11)
8 "Խառնաշփոթ քեզնից հետո" Ռոջեր ԳուալԿառլոս Մոնտերո11 Դեկտեմբերի 2020 (2020-12-11)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Կատեգորիա Դերասան Արդյունքը Նշում
2021 19-րդ Mestre Mateo Awards Լավագույն հեռուստասերիալ Սպասվող [7]
Լավագույն սցենարիստ Սպասվող
Լավագույն ռեժիսոր Սպասվող
Լավագույն հնչյունավորում Սպասվող
Լավագույն դիմահարդար և վարսահարդար Սպասվող
Լավագույն գլխավոր դերասանուհի Ինմա Քուեստա Սպասվող
Երկրորդ պլանի լավագույն դերասան Թամար Նովաս Սպասվող
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Իսաբել Գարիդո Սպասվող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Granada Emiliano (18 February 2020)։ «Carlos Montero on New Netflix Original 'The Mess You Leave Behind'»։ Variety։ Վերցված է 14 December 2020 
  2. 2,0 2,1 Scott Sheena (12 December 2020)։ «'The Mess You Leave Behind' On Netflix: A Suspenseful New Spanish Series»։ Forbes։ Վերցված է 14 December 2020 
  3. 3,0 3,1 Dios Marisa de (21 December 2020)։ «¿Dónde se rodó 'El desorden que dejas', la serie que está arrasando en Netflix?»։ El Periódico 
  4. https://www.fotogramas.es/series-tv-noticias/a29396352/el-desorden-que-dejas-netflix-inma-cuesta-barbara-lennie/ 
  5. https://www.lavozdegalicia.es/noticia/series/2019/10/21/netflix-graba-hoy-coruna-ourense-desorden-dejas/0003_201910G21P37991.htm 
  6. «The Mess You Leave Behind – Listings»։ The Futon Critic։ Վերցված է 15 December 2020 
  7. «Conoce a los finalistas a los Premios Mestre Mateo 2021»։ Extradigital։ 10 March 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]