Խաչատուր Տարոնացի
| Խաչատուր Տարոնացի | |
|---|---|
| Ծնվել է | 12-րդ դար[1] |
| Ծննդավայր | Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք, Թուրքիա |
| Մահացել է | 13-րդ դար[1] |
| Մահվան վայր | Հաղարծնի վանք, Տավուշի մարզ, Հայաստան |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | երաժիշտ և բանաստեղծ |
Խաչատուր վարդապետ Տարոնացի (նաև՝ Հաղարծնեցի, 12-րդ դար[1], Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք, Թուրքիա - 13-րդ դար[1], Հաղարծնի վանք, Տավուշի մարզ, Հայաստան), հայ կղերական, երաժիշտ, գիտնական և բանաստեղծ։ Հաղարծնի վանահայր (12-րդ դարի վերջին քառորդ - 13-րդ դարի սկիզբ)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործել է Զաքարյանների տիրապետության շրջանում՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային վերելքի պայմաններում։ Խաչատուր Տարոնացին նոր մակարդակ է ստեղծել Հաղարծնում տարեկան երգեցողությունների միայնակ (սոլո) ու խմբային կատարման ասպարեզում, մեծապես նպաստել է խազագրության արվեստի հետագա զարգացմանը, հորինել է գանձեր ու տաղատիպ շարականներ, որոնցից երաժշտությամբ հանդերձ պահպանվել է Հայոց պատարագի մեջ անցած «Խորհուրդ խորին» ծանր ու տոնական ստեղծագործությունը։ Խաչատուր Տարոնացին այն երգել է 13-րդ դարի սկզբներին, Զաքարե սպասալարի հրամանով մատուցված բացօթյա պատարագի ժամանակ (Լոռիի մոտերքը), հատկապես հրավիրված հոգևորականների ներկայությամբ։ Հայտնի է «Զգեստավորման շարական» անունով, կատարում է պատարագի նախերգի պաշտոնը և իր վիպական հզոր շնչով, հուզականության նոր որակով ու զարդոլորումների նկարագրով կրում է ոչ միայն անհատական ստեղծագործության, այլև դարաշրջանին հատուկ մեղեդիական բարձր ճաշակի կնիքը։ Աչքի է զարնում նաև նրա երկ-եռամասանի հազվագյուտ կառուցվածքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 23)։ |