Խաչատուր Տարոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Տարոնացի
Ծնվել է12-րդ դար[1]
ԾննդավայրՏարոն, Տարոնի իշխանություն, Բյուզանդական կայսրություն
Մահացել է13-րդ դար[1]
Մահվան վայրՀաղարծնի վանք, Զաքարյան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներաժիշտ և բանաստեղծ

Խաչատուր վարդապետ Տարոնացի (նաև՝ Հաղարծնեցի, 12-րդ դար[1], Տարոն, Տարոնի իշխանություն, Բյուզանդական կայսրություն - 13-րդ դար[1], Հաղարծնի վանք, Զաքարյան Հայաստան), հայ կղերական, երաժիշտ, գիտնական և բանաստեղծ։ Հաղարծնի վանահայր (12-րդ դարի վերջին քառորդ - 13-րդ դարի սկիզբ)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել է Զաքարյանների տիրապետության շրջանում՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային վերելքի պայմաններում։ Խաչատուր Տարոնացին նոր մակարդակ է ստեղծել Հաղարծնում տարեկան երգեցողությունների միայնակ (սոլո) ու խմբային կատարման ասպարեզում, մեծապես նպաստել է խազագրության արվեստի հետագա զարգացմանը, հորինել է գանձեր ու տաղատիպ շարականներ, որոնցից երաժշտությամբ հանդերձ պահպանվել է Հայոց պատարագի մեջ անցած «Խորհուրդ խորին» ծանր ու տոնական ստեղծագործությունը։ Խաչատուր Տարոնացին այն երգել է 13-րդ դարի սկզբներին, Զաքարե սպասալարի հրամանով մատուցված բացօթյա պատարագի ժամանակ (Լոռիի մոտերքը), հատկապես հրավիրված հոգևորականների ներկայությամբ։ Հայտնի է «Զգեստավորման շարական» անունով, կատարում է պատարագի նախերգի պաշտոնը և իր վիպական հզոր շնչով, հուզականության նոր որակով ու զարդոլորումների նկարագրով կրում է ոչ միայն անհատական ստեղծագործության, այլև դարաշրջանին հատուկ մեղեդիական բարձր ճաշակի կնիքը։ Աչքի է զարնում նաև նրա երկ-եռամասանի հազվագյուտ կառուցվածքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 23