Խաչատուր Տարոնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Տարոնեցի
Ծննդյան անուն Խաչատուր Տարոնեցի Հաղարծնեցի
Վախճանվել է Անհայտ
Գրական անուն Խաչատուր Տարոնեցի
Մասնագիտություն Բանաստեղծ, երաժիշտ
Լեզու հայերեն
Ազգություն Հայ

Խաչատուր Տարոնեցի, Հաղարծնեցի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), հայ գիտնական, բանաստեղծ, երաժիշտ և հոգևորական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Տարոնեցու ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ է։ Նա եղել է Հաղարծնի վանահայրը 12-րդ դարի վերջի քառորդում և 13-րդ դարի սկզբում։ Գործել է Զաքարյանների տիրապետության շրջանում՝ տնտեսական, քաղաքական և մշակութային վերելքների պայմաններում։ Խաչատուր Տարոնեցին նոր մակարդակ է ստեղծել Հաղարծնում տարեկան երգեցողությունների միայնակ (սոլո) ու խմբական կատարման ասպարեզում, մեծապես նպաստել է խազագրության արվեստի հետագա զարգացմանը, հորինել է գանձեր ու տաղատիպ շարականներ, որոնցից երաժշտությամբ հանդերձ պահպանվել է հայոց պատարագի մեջ անցած «Խորհուրդ խորին» ծանր ու տոնական ստեղծագործությունը։ Խաչատուր Տարոնեցին այն երգել է 13-րդ դարի սկզբին Զաքարե սպասարարի հրամանով մատուցված բացօթյա պատարագի ժամանակ (Լոռիի մոտ), հատկապես հրավիրված հոգևորականների ներկայությամբ։ Հայտնի է «Զգեստավորման շարական» անունով, կատարում է պատարագի նախերգի պաշտոնը և իր վիպական հզոր շնչով, հուզականության նոր որակով և զարդոլորումների նկարագրով, գրում է ոչ միայն անհատական ստեղծագործության, այլև դարաշրջանի հատուկ մեղեդիական բարձր ճաշակի կնիքը։ Աչքի է զարնում նաև նրա երկ-եռամասանի հազվագյուտ կառուցվածքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png