Խաչասարդ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչասարդ սովորական
Araneus diadematus, Livorno 1.JPG
Խաչասարդ սովորականի էգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Սարդակերպեր
Կարգ Սարդեր
Ենթակարգ Araneomorphae
Ընտանիք Araneidae
Ցեղ Խաչասարդեր
Տեսակ Խաչասարդ սովորական
Լատիներեն անվանում
Araneus diadematus
Clerck, 1757

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 851395
NCBI 45920

Խաչասարդ սովորական (լատ.՝ Araneus diadematus), սարդերի կարգի կենդանի։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգի մարմնի երկարությունը 20-25 մմ է, իսկ արուինը՝ 10-11 մմ։ Արունները մարմնի չափերով զիջում են էգերին։ Մարմնի գունավորումը փոփոխական է՝ կախված շրջակա միջավայրից, որտեղ նրանք ապրում են։ Մեջքի վրա ունեն խաչի նման պատկեր, որտեղից էլ առաջացել է անվանումը։ Մարմինը պատված է մոմանման շերտով, որը պաշտպանում է մարմինը թրջվելուց։ Գլուխն ու կուրծքը պատված են հաստ և ամուր թավամազիկներով, որի առջևի հատվածում գտնվում են 8 սովորական աչքերը։

Այս տեսակի սարդերը տարածված են ողջ Եվրոպայով և Հյուսիսային Ամերիկայի որոշ շրջաններում։ Բնակվում է եղևնու և սոճու անտառներում, անտառների եզրերին և բնական ցանկապատերում, հազվադեպ՝ մարգագետիններում, այգիներում և վարելահողերում։

Այս սարդերը սնվում են բոլորթրթուրներով, որոնք ընկնում են նրանց սարդոստայնը։ Այդպիսին կարող են լինել կրետները, Bombus, մեղուները, ճանճերը, թիթեռները։