Խաղի կանոններ (ֆիլմ)
Խաղի կանոններ ֆր.՝ La Règle du jeu | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և արտհաուս |
Թվական | հուլիսի 7, 1939 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժան Ռենուար[1][2][3] |
Պրոդյուսեր | Կլոդ Ռենուար |
Սցենարի հեղինակ | Ժան Ռենուար և Կարլ Կոքս |
Դերակատարներ | Նորա Գրեգոր[2][4][3], Պոլետ Դյուբո[2][4], Մարսել Դալիո[4][3], Ժան Ռենուար[4][3], Ժյուլիեն Կարետ[4], Գաստոն Մոդո[4], Կլեր Ժերար[4], Ռոլան Տուտեն[4][3], Անդրե Զվոբոդա, Edy Debray?, Géo Forster?, Անրի Կարտիե Բրեսոն[4], Ժակ Բյուվե, Jenny Hélia?[4], Լեոն Լարիվ[4], Lise Élina?, Marcel Melrac?, Մարգերիտ դե Մորլե, Մորիս Մարսո, Միլա Պարելի[4], Նիկոլաս Ամատո[4], Օդետ Տալազակ[4], Պիեռ Մանիե[4], Պիեռ Նեյ[4], Richard Francœur? և Tony Corteggiani?[4] |
Օպերատոր | Ժան Բաշլե |
Երաժշտություն | Ժոզեֆ Կոզմա և Ռոժե Դեզորմիեր |
Մոնտաժ | Մարգերիտ Ռենուար |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Տևողություն | 110 րոպե |
«Խաղի կանոններ» (ֆր.՝ La Règle du jeu), ռեժիսոր Ժան Ռենուարի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1939 թվականին Ֆրանսիայում։ Տասնամյակներ շարունակ կինոգետների և կինոքննադատների կողմից ճանաչվել է եվրոպական կինեմատոգրաֆի բարձրագույն նվաճումներից մեկը[5][6][7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը տեղի են ունենում 1930-ականների վերջին, Ֆրանսիայում։ Oդաչու Անդրե Ժուրյոն (Ռոլան Տութեն) վայրէջք է կատարում Փարիզի մոտակայքում գտնվող Լե Բուրժե օդանավակայանում։ Նրան գալիս է դիմավորելու իր ընկեր Օկտավը (Ժան Ռենուար)՝ տեղեկացնելով, որ Քրիստինը (Նորա Գրեգոր), որին Անդրեն սիրում է, չի եկել նրան դիմավորելու։ Անդրեի սիրտը կոտրվում է։ Երբ լրագրողը մոտենում է վայրէջքից հետո առաջին հարցազրույցի համար, Անդրեն ափսոսանք է հայտնում և քննադատում Քրիստինին, որը Փարիզի իր բնակարանում լսում է այդ ռադիոհաղորդումը, մինչ նրան սպասարկում է իր սպասուհի Լիզեթը (Փոլեթ Դյուբո)։ Քրիստինն արդեն երեք տարի է, ինչ ամուսնացած է Ռոբերտի՝ մարկիզ դե լա Շենեի (Մարսել Դալիո) հետ։ Երկու տարի շարունակ Լիզեթն ամուսնացած է Շումախերի (Գաստոն Մոդո) հետ, որը Ռոբերտի կալվածքում որսորդ էր, բայց նա վերջինից ավելի շատ նվիրված է Քրիստինին։ Քրիստինի և Անդրեի նախկին հարաբերությունների մասին հայտնի է նրա ամուսնուն, սպասուհուն և նրանց ընկեր Օկտավին։ Քրիստինն ու Ռոբերտը զվարճալի քննարկում են Անդրեի հուզական դրսևորումը և խոսում միմյանց նվիրվածության մասին։ Ռոբերտն այդ պահին հեռանում է հեռախոսազանգ կատարելու։ Նա պայմանավորվում է հաջորդ առավոտյան հանդիպել իր սիրուհու՝ Ժենևևի հետ։
Ժենևևի բնակարանում Ռոբերտն ասում է, որ ինքը պետք է դադարեցնի իրենց հարաբերությունները, բայց հրավիրում է նրան միանալ իրենց հանգստյան օրերին՝ Ռոբերտի և Քրիստինի գյուղական կալվածքում (La Colinière)։ Ավելի ուշ Օկտավը համոզում է Ռոբերտին նաև Անդրեին հրավիրել։ Նրանք կատակում են, որ եթե Անդրեն և Ժենևևը հարաբերություններ սկսեն, ապա երկուսի խնդիրները էլ կլուծվեն։ Կալվածքում Շումախերը հսկում է տարածքը և փորձում ոչնչացնել նապաստակներին։ Մարսոն՝ գողորսորդը, գաղտագողի մտնում է կալվածք՝ թակարդված նապաստակին գտնելու համար։ Մինչ Մարսոն կարող էր փախչել, Շումախերը բռնում է նրան և պատրաստվում վտարել նրան կալվածքի տարածքից։ Ռոբերտը հարցնում է, թե ինչ է կատարվում։ Մարսոն բացատրում է, որ կարող է ճագարներ բռնել, և Ռոբերտը նրան առաջարկում է աշխատել որպես ծառա։ Տանը հայտնվելուց հետո Մարսոն սկսում է շողոքորթել Լիզեթին։
Դիմակահանդեսի ժամանակ զարգանում են մի քանի ռոմանտիկ կապեր։ Անդրեն և Քրիստինը հայտարարում են իրենց փոխադարձ սերո մասին և նախատեսում են միասին փախչել։ Ռոբերտն ու Անդրեն սկսում են վիճել։ Մեկուսացված ջերմոցում Օկտավն ասում է, որ ինքը նույնպես սիրում է Քրիստինին, որը կասկածում է Անդրեին, և նրանք որոշում են միասին փախչել։ Շումախերն ու Մարսոն, որոնք երկուսն էլ վտարվել են կալվածքից Լիզեթի համար կռվելու պատճառով, ջերմոցում դիտում են Օկտավին և Քրիստինին։ Նրանք Քրիստինին շփոթում են Լիզեթի հետ, քանի որ Քրիստինը կրում էր Լիզեթի թիկնոցն ու գլխարկը։ Օկտավը վերադառնում է տուն իր վերարկուի և գլխարկի համար, Իսկ Լիզեթը աղաչում է նրան չհեռանալ Քրիստինի հետ։
Օկտավը հանդիպում է Անդրեին և նրան ուղարկում Քրիստինի մոտ՝ ջերմոց՝ տալով իր վերարկուն։ Երբ Անդրեն Օկտավի վերարկուով գնում է ջերմոց, Շումախերը շփոթում է նրան Օկտավի հետ, որը, նրա կարծիքով, փորձում է փախչել կնոջ հետ և գնդակահարում նրան։
Ֆիլմի վերջին պահին Օկտավն ու Մարսոն հեռանում են, իսկ Ռոբերտը Շումախերին հետ է բերում տուն և սպանությունը բացատրում որպես ոչ այլ ինչ, քան դժբախտ պատահար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորա Գրեգոր՝ Քրիստին դե լա Շենե
- Փոլեթ Դյուբո՝ Լիզեթ, սպասավորուհի
- Մարսել Դալիո՝ Ռոբեր դե լա Շենե
- Ռոլան Տութեն՝ Անդրե Ժուրյո
- Ժան Ռենուար՝ Օկտավ
- Միլա Փարելի՝ Ժենևև դե Մարա
- Աննա Մայան՝ Ժակի, Քրիստինի զարմուհին
- Ջուլիեն Կարետ՝ գողորսորդ
- Գաստոն Մոդո՝ եգեր
- Պիեռ Մանյե՝ գեներալ
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով «Մարդ-գազան» ֆիլմը՝ Ռենուարը ցանկանում էր հեռանալ նատուրալիզմից և աշխատել ավելի դասական ու բանաստեղծական նախագծի վրա։ Ոգեշնչման աղբյուր էին Պիեռ դը Մարիվոյի և Ալֆրեդ դը Մյուսեի ստեղծագործությունները։ Վերընթերցելով դրանք՝ Ռենուարը գտել է իր սեփական ոճը արձակի և պոեզիայի միջև[8]։
Հանդիսատեսի առաջին վրդովված արձագանքից հետո Ռենուարից պահանջել են արմատապես վերամշակել ֆիլմը։ Պրեմիերայից հետո ֆիլմի սկզբնական տևողությունը (94 րոպե) կրճատվել է մինչև 81 րոպե։ Ռենուարը կրճատել է իր խաղացած Օկտավի դերը, ներառյալ վերջում նրա կարճ սիրահարվածությունը Քրիստինին, ինչը սկիզբ էր դրել «երկրորդ ավարտի» լեգենդին։
1942 թվականին դաշնակիցների ռմբակոծություններից մեկի ժամանակ կինոլաբորատորիան, որտեղ գտնվում էր «Խաղի կանոններ» ֆիլմի բնօրինակը, ոչնչացվել է։ Շատերը համոզված էին, որ ֆիլմի ամբողջական տարբերակը ընդմիշտ կորել է։ Սակայն պատերազմից հետո վերականգնման քրտնաջան աշխատանք է կատարվել։ 1959 թվականին, Ռենուարի աջակցությամբ և հավանությամբ, վերականգնվել է ֆիլմի 106 րոպե տևողությամբ ամբողջական տարբերակը։ Միայն մեկ տեսարան է մնացել չբացահայտված՝ Լիզեթի զրույցը ծառաների գործերի մասին, բայց այս տեսարանը կարճ էր և, ըստ Ռենուարի, աննշան էր սյուժեի համար։ Ֆիլմի վերագնահատման շրջադարձային պահը եղել է 1965 թվականին, երբ «Մեծ դասական ֆիլմերի ընկերության» (Société des Grands Films Classiques) ջանքերով 3000 մետր երկարությամբ (110 րոպե) ամբողջական տարբերակը վերականգնվել է 1958 թվականին հայտնաբերված բավականին երկար պատճենի հիման վրա[9]։
Ֆիլմի գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ի սկզբանե դատապարտվել է ֆրանսիական բարձր հասարակության երգիծանքի համար. Փարիզի հանրությունը ծաղրում էր պրեմիերան՝ կարծելով, որ բարձր հասարակության մարդիկ ֆիլմում ցուցադրվում են որպես քմահաճ, հետևում են իրենց քմահաճույքներին և գրեթե չեն մտածում իրենց արարքների հետևանքների մասին։
Ֆրանսիայի կառավարությունը, իսկ ավելի ուշ՝ Վիշիի կառավարությունն արգելել են ֆիլմը բոլոր կինոթատրոններում՝ որպես «բարոյազրկող»։ Ջոն Քոբալի խոսքերով՝ «ֆրանսիական շովինիստական հասարակությունը չի հանդուրժել ֆրանսիացի արիստոկրատների միտքը՝ հրեա ծնողներով և գերմանացի կանանցով։ Նրանք փորձել են հրկիզել կինոթատրոնը, որտեղ ցուցադրվել է ֆիլմը։ Ի վերջո, այն արգելվել է։ Նացիստները աջակցել են արգելքին»[10]։ Ռենուարը չափազանց վրդովված էր ֆիլմի հանդեպ վերաբերմունքից։
Պատերազմի ավարտից հետո ֆիլմի վարկանիշը վերանայվել է։ Ինչպես նշել է Անդրե Բազենը, «թյուրիմացության երկար ժամանակաշրջանը բացատրվում է ոչ միայն սյուժեի ինքնատիպությամբ և հանրության հոգեբանական իներտությամբ, այլև ֆիլմի կազմով, որը միայն աստիճանաբար է բացահայտվում ուշադիր դիտողին»[11]։ Բազինն ուղղակիորեն «Խաղի կանոններ» ֆիլմը անվանել է գլուխգործոց։
Նույնիսկ 1950-ականներին կինեմատոգրաֆիայի խոշորագույն պատմաբանները, խոսելով դրա մասին, թույլ տվեցին իրենց քննադատել ֆիլմը։ Ժակ Լուրսելը ֆիլմի նկարագրության մեջ մեջբերում է նրանց խոսքերը։ Բարդեշն այն անվանում է «տարօրինակ խառնարան», Սադուլը՝ «անհամապատասխան», Չարլզ Ֆորդը խոսում է «բավական անարժան փառքի» մասին[9]։
Համաշխարհային կինոյի տասը ամենանշանակալի ֆիլմերի վարկանիշում, որը հրապարակվում է բրիտանական Sight & Sound ամսագրի կողմից տասը տարին մեկ՝ սկսած 1952 թվականից, և հիմնված է ավելի քան հարյուր կինոգետների և աշխարհի տարբեր երկրների ռեժիսորների կարծիքի վրա[12], «Խաղի կանոններ» ֆիլմը մնում է միակը, որը եղել է ամեն անգամ՝ տեղ զբաղեցնելով երկրորդից (երեք անգամ) մինչև տասներորդը[5]։ Ցուցակներում առաջին հորիզոնականներում տեղ են հատկացրել, օրինակ, կինոգետներ Նիք Ռոդիկը[13], Փոլ Շրյոդերը[14] և ռեժիսոր Բերտրան Տավեռնիեն[15]։ 1966 թվականին «Խաղի կանոններ» ֆիլմը արժանացել է դանիական «Բոդիլ» մրցանակի՝ «Լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում[16]։
Ռոբերտ Օլթմենը, որին անվանում էին Ռենուարի ոճական իրավահաջորդը[17], հիանում էր «Խաղի կանոններ» ֆիլմով և ասում. «Խաղի կանոններն ինձ սովորեցրին խաղի կանոնները»[18]։ Բեռնարդո Բերտոլուչին ասել է. «Ես Ռենուարին կանվանեի իմ սիրելի ռեժիսորը, նա ինձ համար ամեն ինչ է՝ և՛ հայրը, և՛ մայրը, և ինձ համար թիվ մեկ ֆիլմը «Խաղի կանոններն» է։
Ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խաղի կանոնները» հայտնի է իր խորը ֆոկուսի կիրառմամբ. առաջին պլանում և հետին պլանում տեղի ունեցող իրադարձությունները համարժեք են։ 1954 թվականին Ժակ Ռիվետի և Ֆրանսուա Տրյուֆոյի հետ հարցազրույցում Ռենուարն ասել է. «Սցենարում աշխատելը ոգեշնչեց ինձ փոխել ուղղությունս և, հավանաբար, ընդհանրապես հեռանալ նատուրալիզմից՝ փորձելով գտնել ավելի դասական, ավելի բանաստեղծական ժանր»։ Ռենուարը մի քանի անգամ մշակել է սցենարը։ Որպես ռեժիսոր՝ նա ձգտել է «մոտենալ նրան, որ կերպարները կարողանան հարմարվել իրենց տեսություններին կյանքում»։
Ֆիլմի ոճաբանությունն ազդել է շատ կինոռեժիսորների վրա։ Օրինակ՝ Ռոբերտ Օլթմենի «Գոսֆորդ պարկը» կրկնում է «Խաղի կանոնների» շատ պատմվածքներ (գյուղի արիստոկրատներ, նրանց ծառաներ, սպանություն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0031885/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.interfilmes.com/filme_21993_A.Regra.do.Jogo-(La.regle.du.jeu).html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=493.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 http://www.imdb.com/title/tt0031885/fullcredits
- ↑ 5,0 5,1 «10 Best Films of All Time by Sight & Sound Magazine». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Kobal, 1988, p.10 — 11. Kobal’s list, culled from lists by more than eighty critics, places this film at No. 2, after Citizen Kane.
- ↑ «The Top 50 Greatest Films of All Time | British Film Institute». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Jean Renoir, Bert Cardullo (2005). «Jean Renoir: interviews» (անգլերեն). Univ. Press of Mississippi. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 9,0 9,1 Лурселль Ж. Правила игры. Авторская энциклопедия фильмов. Т. II.. — СПб.-М: Rosebud Publishing, 2009.
- ↑ John Kobal John Kobal Presents the Top 100 Films, New York: New American Library, 1988, p.11.
- ↑ Андре Базен. Жан Ренуар. М.: Музей кино, 1995. Стр. 58-59
- ↑ Коммерсантъ: Из всех кино для нас главнейшим является «Гражданин Кейн»
- ↑ Kobal, 1988, p.141
- ↑ Paul Schrader, «Canon Fodder» Film Comment Sept./Oct. 2006: 14
- ↑ Kobal, 1988, p.143
- ↑ [«IMDB: Awards for La règle du jeu (1939)(անգլ.)». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. IMDB: Awards for La règle du jeu (1939)(անգլ.)]
- ↑ Парк поствикторианского периода // Газета "Коммерсантъ". — 2002-06-07. — В. 116. — С. 8. Архивировано из первоисточника 31 Մարտի 2017.
- ↑ «Трюффо о Ренуаре, Висконти о Бунюэле, Тарковский о Брессоне: чему режиссеры учатся друг у друга. Часть I». CINEMOTION. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лурселль Ж. Авторская энциклопедия фильмов. Т. II. — СПб.-М.։ Rosebud Publishing, 2009. — ISBN 978-5-904175-02-3
- Бертолуччи, Бернардо Моё прекрасное наваждение / пер. с ит. Т. Риччо. — М.: Колибри, 2012. — 394 с.
- Жан Ренуар: Статьи, интервью, воспоминания, сценарии / Составитель И. И. Лищинский. — М.: Искусство, 1972. — 256 с.
- Ренуар, Жан Моя жизнь и мои фильмы. — М.: Искусство, 1981. — 236 с.
- Базен, Андре Жан Ренуар / Предисл. Жана Ренуара. Введ. Франсуа Трюффо. — М.: Музей кино, 1995. — 191 с. — ISBN 5-88395-012-4
- Лепроон, Пьер Современные французские кинорежиссёры. — М.: Издательство иностранной литературы, 1960. — 698 с.
- Мерижо, Паскаль. Жан Ренуар / Пер. с фр. С. Козина и И. Мироненко-Маренковой. — М.: Rosebud Interactive, 2021. — 816 с. — ISBN 978-5-905712-49-4
- Margaret Butler (2004). «Film and community in Britain and France: from La règle du jeu to Room at the Top» (անգլերեն). I.B.Tauris. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
- Diane Morel (1998). «Jean Renoir: La règle du jeu» (ֆրանսերեն). Editions Bréal. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
- Daniel Serceau, La Règle du jeu, Interdisciplinaire, 1989 ISBN 2-907447-06-8
- Olivier Curchod, Jean Renoir, La Règle du jeu, Paris, 1999
- Olivier Curchod, Christophe Faulkner, La Règle du jeu, scénario original de Jean Renoir, Nathan, Collection cinéma, 1999 ISBN 2-09-190470-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խաղի կանոններ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1939 ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- 1930-ականների ֆրանսիական ֆիլմեր