Անդրե Բազեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Բազեն
ֆր.՝ André Bazin
André Bazin.jpg
Ծնվել էապրիլի 18, 1918(1918-04-18)[1][2] կամ ապրիլի 8, 1918(1918-04-08)[3]
ԾննդավայրԱնժե
Մահացել էնոյեմբերի 11, 1958(1958-11-11)[1][4] (40 տարեկանում)
Մահվան վայրՆոժան սյուր Մարն
ՔաղաքացիությունՖրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց
Մասնագիտությունfilm theorist, կինոքննադատ, լրագրող, գրող և կինոռեժիսոր
ԱշխատավայրCahiers du cinéma?
ԱմուսինJanine Bazin?

Անդրե Բազեն (ֆր.՝ André Bazin, ապրիլի 18, 1918(1918-04-18)[1][2] կամ ապրիլի 8, 1918(1918-04-08)[3], Անժե - նոյեմբերի 11, 1958(1958-11-11)[1][4], Նոժան սյուր Մարն)` ֆրանսիացի կինոքննադատ, ազդեցիկ պատմաբան և կինոտեսաբան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սեն Կլուի Էկոլ նորմալում, 1941 թվականին ընդհատեց ուսումը, օկուպացիայի ժամանակ Փարիզում հիմնեց կինոակումբ, 1943 թվականին սկսեց գրել կինոյի մասին: Պատերազմից հետո ակտիվորեն մասնակցել է հանրային կրթության զարգացմանը՝ Գերմանիայի, Ալժիրի, Մարոկկոյի գործարաններում ստեղծելով կինոակումբների ցանց: Մշտապես Կինոյի մասին գրում էր թերթերում և ամսագրերում, ստեղծել է «Ռադիո-կինո-հեռուստատեսություն» ամսագիրը այժմ՝ ⟨«Տելեռամա»⟩՝ երիտասարդ Ֆրանսուա Տրյուֆոյի մասնակցությամբ:


1951 թվականին մի խումբ համախոհների հետ տտեղծեց «Les Cahiers du cinéma» ամսագիրը, որը շարժման տեսական հիմք է տվել «Նոր ալիք» շարժմանը և դարձել յուրօրինակ դարբնոց նոր ֆրանսիական կինոյի կադրերի համար: Քարոզել է իտալական նեոռեալիզմ, Չարլի Չապլինի, Օրսոն Ուելսի, Շտրոհայմի, Ֆրից Լանգի, Դրեյերի, Բունյուելի, Հիչքոքի, Մարսել Կառնեի, Ժակ Բեկկերի, Ակիրա Կուրոսավայի ֆիլմերը՝ հիմք դնելով Տրոուֆոյի, Էրիկ Ռոմերի, Կլոդ Շաբրոլի, Ժակ Ռիվետի և այլոց կինոգեղագիտության ապագայի համար: Մահացել է լեյկեմիայից Տրյուֆոյի առաջին ֆիլմը թողարկելուց մեկ տարի առաջ և, ցավոք, չի տեսել իր գաղափարների և աշակերտների հաղթանակը: Թյուրիմացաբար համարվում է, որ Բազենի աշխատանքները համարվել էին «Ինչ է կինոն» գրքի չորս մասերում նրա մահից հետո միայն[5]: Գրքի քառամաս կառուցվածքը, ինչպես նաև առաջին երկու հատորների կառուցվածքը, բնորոշվել են հենց Բազենի կողմից, ինչը նա մատնացույց է արել առաջին հատորի «Գոյաբանություն և լեզու» նախաբանում:

Դա շարքի առաջին գիրքն է, որը բաղկացած է ամենաքիչը չորս հատորից, որը միավորում է հոդվածները, որոնք հրատարակվել են պատերազմից հետո: Հեղինակը, որքանով որ դա հնարավոր էր, ընտրում էր հոդվածներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված էին չարաբաստիկ լրագրութամբ: Հետևաբար, այստեղ զետեղված հոդվածների հնչերանգը և գլխավորապես չափսը, էականորեն փոփոխվելու էր, չափանիշները, որոնցով մենք ղեկավարվում էինք, բովանդակութան գերակայություն է ձևի նկատմամբ, այդ պատճառով այս կամ այն հոդվածը, որը հայտնվում է շաբաթաթերթում, այս գրքի տեքստում ունի ոչ պակաս արժեք, քան ամբողջ ամսաթերթի ուսումնասիրությունը կամ մեր կողմից կառուցվող շենքի համար նույնիսկկարող է դառնալ հիմնաքար՝ ճակատի հուսալիության համար: Ամեն անգամ, երբ դա մեզ նպատակահարմար էր թվում, մենք ոչ մի կերպ դրանց ուղղելուց չէինք ամաչում՝ ինչպես ձևը, այնպես էլ բովանդակությունը: Փոխանակ բռնի կերպով արդեն գոյություն ունեցող հոդվածների մեջ ներառեինք մեր այսօրվա մտորումները, որպեսզի չխախտենք մտքերի բնական հոսքը: «Ինչ է կինոն» գրքի երկրորդ հատորն ուղղված է լինելու հարակից արվեստների, երկրի, թատրոնի և կերպարվեստի հետ ֆիլմի հետ հարաբերությունների հասկացողության խորացմանը: Երրորդ հատորի թեման լինելու է կինոյի հարաբերությունը հասարակության հետ: Եվ, վերջապես, չորրորդ հատորը նվիրված է լինելու ժամանակակից կինոյի յուրահատուկ միտմանը՝ նեոռեալիզմին[6]:

Հավելյալ մանրամասներ, կապված Բազենի վերջին աշխատանքի հետ, բացահայտում է նրա ընկեր ու գաղափարակից, իսկ Բազենի կյանքի վերջին տարիներին նաև «Cahiers du cinéma» համախմբագիր Էրիկ Ռոմերը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118657704 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Brockhaus Enzyklopädie
  5. В отечественное киноведение ошибка проникла вместе с неточностью, которую допустил в предисловии к единственному русскоязычному изданию итоговой работы Базена киновед И. Вайсфельд: «…основной труд „Что такое кино?“… <…> …составлен уже после его смерти» (Вайсфельд И. Андре Базен и современное киноискусство [Текст] / И.Вайсфельд // Базен А. Что такое кино. — М.: Искусство, 1972. — С.6).
  6. Bazin A. Avant-Propos // Bazin A. Qu’est-ce que le cinéma? T.1: Ontologie et Langage. — Paris: Les Éditions du Cerf, 1958. — P.7-9. Цит. перевода по Штейн С. Ю. Онтология кино в концепции Андре Базена : дисс. … канд.искусствоведения : 17.00.03 : защищена 20.04.2011 [Место защиты: Всерос. гос. ун-т кинематографии им. С. А. Герасимова] : утв. 09.02.2012 [Текст] / С. Ю. Штейн. — М., 2011. — С.9-10.