Խադիջա ալ-Սալամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խադիջա ալ-Սալամի
արաբ․՝ خديجة السلامي‎‎
Ծնվել է1966[1]
ԾննդավայրՍանաա, Եմեն[2]
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան
Քաղաքացիություն Եմեն
Մասնագիտացումկինոռեժիսոր, դիվանագետ, գրող և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 5543404

Խադիջա ալ-Սալամի (արաբ․՝ خديجة السلامي‎‎, 1966[1], Սանաա, Եմեն[2]), եմենցի կինոռեժիսոր (ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, օպերատոր և ձայնային ինժեներ), դիվանագետ և հասարակական գործիչ։ Համարվում է Եմենի առաջին կին կինոպրոդյուսերը[3] և ռեժիսորը[4][5]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խադիջա ալ-Սալամին ծնվել է Սանայում 1966 թվականին (հյուսիսային Եմենում քաղաքացիական պատերազմի ժամանակ) աղքատ մուսուլմանական ընտանիքում։ 11 տարեկանում նրա հորեղբայր Ալի ալ-Սալամին ստիպողաբար ամուսնացրել է նրան իր ծանոթի հետ՝ իրենից մի քանի անգամ մեծ տղամարդու հետ[4]։ Չնայած մոր հորեղբոր հավաստիացումներին, որ աղջկա ամուսնությունը կմնա զուտ «տնտեսական» մինչև իր 14-ամյակը, Խադիջան հարսանիքից անմիջապես հետո մի քանի շաբաթ ենթարկվել է սեռական բռնության, ինքնասպանության փորձ է կատարել և ի վերջո փախել ամուսնուց, ամուսինն ինքը վերադարձրել է նրան իր ծնողներին՝ հոգնած նրա դիմադրությունից։ Ավանդաբար սա «ամոթ է ընտանիքի համար», նրա ընտանիքի մեծ մասը (բացառությամբ մոր, որը ավելի վաղ տարիքում է ամուսնացել) մերժել են աղջկան։

Առանց ընտանիքի աջակցության, Խադիջան աշխատանք է փնտրել՝ ապրուստը վաստակելու համար[3][4]։ Գնացել է մի հեռուստատեսություն որտեղ փնտրել են աշխատակից մանկական ծրագրերի համար։ Հաղթելով քասթինգում՝ 1977 թվականից մինչև 1982 թվականը, Խադիջան առավոտյան դպրոցում սովորելը զուգակցել Է հեռուստատեսությամբ ցերեկային և երեկոյան աշխատանքի հետ՝ նախ մանկական հատվածում, այնուհետև՝ նորություններում[6]։

16 տարեկանում Խադիջա ալ-Սալամին ստացել է կրթաթոշակ Միացյալ Նահանգներում սովորելու համար[3], որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1983 թվականից հաճախել է Վաշինգտոնի Մաունթ Վերնոն կանանց քոլեջը, ինչը ավարտել է 1986 թվականին[6]։ Ուսման ընթացքում ծանոթացել և ընկերացել է ԱՄՆ-ում Եմենի դեսպան Յահյա ալ-Մութավաքիլի հետ։ Այս բարեկամությունը հետագայում օգնել է նրան հանդիպել Եմենի մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչների հետ։

Դիպլոմով վերադառնալով Եմեն՝ Խադիջան ընտանիքի հետ տարաձայնությունների պատճառով երկար չի մնացել այնտեղ՝ նույն թվականին տեղափոխվելով Ֆրանսիա, որտեղ 1987-1988 թվականներին աշխատել է Եմենի դեսպանատանը՝ որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու[6]։ Հետագայում նա երկրորդ աստիճանի բարձրագույն կրթությունը շարունակել է Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում։ Կինոյի և հեռուստատեսության արտադրության ոլորտում նրա դիպլոմային աշխատանքը եղել է՝ «Կանայք Եմենում» վավերագրական ֆիլմը[6]։

1990 թվականին ամուսնացել է ամերիկացի լրագրող Չարլզ Հութի հետ։ 1994 թվականից շարունակել է աշխատել Ֆրանսիայում Եմենի դեսպանատանը, որպես մամուլի կցորդ և մշակութային կցորդ, ինչպես նաև դեսպանատան տեղեկատվական կենտրոնի ղեկավար։

Դիվանագիտական ​​աշխատանքին զուգահեռ շարունակել է կինոարվեստը՝ ստեղծելով մի քանի տասնյակ վավերագրական և ուսումնական ֆիլմեր Ֆրանսիայի[4] և ԱՄՆ-ի տարբեր հեռուստաալիքների և համալսարանների համար։ Նրա աշխատանքներից շատերն այս կամ այն ​​կերպ առնչվում են իսլամական հասարակության մեջ կնոջ դիրքին[3][5]։ 2012 թվականից թողել է դիվանագիտական ​​աշխատանքը՝ կենտրոնանալով մուսուլման կանանց շարժման ֆիլմերի և վավերագրման վրա[7][8]։

Նա եղել է մի քանի կինոփառատոների ժյուրիի անդամ[6]։

2013 թվականին ամուսնու օգնությամբ հրատարակել է իր ինքնակենսագրականը «Շեբայի արցունքները» վերնագրով[3]։

2016 թվականին նա նկարահանել է «Ամինա» ֆիլմը՝ հիմնված իրական փորձության վրա։ Վաղ տարիքում ամուսնացած կնոջը մեղադրել են ամուսնու սպանության մեջ և դատապարտել մահապատժի։ Խադիջա ալ-Սալամին ոչ միայն ֆիլմ է նկարահանել Ամինայի ճակատագրի մասին, այլև նրա համար ներում է ստացել Եմենի նախագահ Ալի Սալեհից։

Ստեղծագործական և դիվանագիտական ​​գործունեության համար արժանացել է մի շարք մրցանակների, մասնավորապես՝

  • 2007 թվականին նա Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով[3][4][5][6];
  • 2011 թվականին Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարարության կողմից պարգևատրվել է Արվեստի և գրականության շքանշանով[4][6][9]
  • 2014 թվականին նա արժանացել է Դուբայի միջազգային կինոփառատոնի «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «Ես Նոջումն եմ, 10 տարեկան և ամուսնալուծված» ֆիլմի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 - Hadramaout: Crossroads of Civilizations
  • 1994 - Le pays suspendu
  • 1995 - Women of Islam
  • 1997 - Land of Sheba
  • 2000 - Yemen of a Thousand Faces
  • 2003 - Les femmes et la démocratie au Yémen / Women and Democracy in Yemen (վավերագրական ֆիլմ) - ռեժիսոր, սցենարիստ, ձայնային ինժեներ
  • 2005 - Une étrangère dans sa ville / A Stranger in Her Own City (կարճ վավերագրական) - ռեժիսոր, սցենարիստ, ձայնային ինժեներ
  • 2006 - Amina —ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր
  • 2010 - Destructive Beast (վավերագրական ֆիլմ) - ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
  • 2012 - Al Sarkha / The Scream (վավերագրական ֆիլմ) - ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
  • 2013 - Killing Her Is a Ticket to Paradise (վավերագրական ֆիլմ) - ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
  •  2014 - IAm Nojoom, Age 10 and Divorced (գեղարվեստական ​​ֆիլմ) - ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «The 500 most powerful Arabs in the World: 231. Khadija Al Salami» (անգլերեն). Arabian Business. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Dan Morrison (2012 թ․ հունիսի 11). «Meeting with Khadija al-Salami» (անգլերեն). The Anglo-American Press Association of Paris. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 Anindita Acharya (2015 թ․ նոյեմբերի 21). «My film has my struggle as a child bride: Khadija Al-Salami» (անգլերեն). Hindustan Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Khadija Al-salami» (անգլերեն). Tiburon International Film Festival. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. Natalie Shooter (2013 թ․ հուլիսի 29). «Filming on the Fringe» (անգլերեն). Reorient Magazine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. Acil Tabbara (2012 թ․ դեկտեմբերի 19). «The Scream: Yemeni women make their voices heard» (անգլերեն). The National[en]. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. «Hommage au dialogue des cultures entre la France et le monde arabe» (ֆրանսերեն). Ministère de la Culture et de la Communication. 2011 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խադիջա ալ-Սալամի» հոդվածին։