Լևոն Կաթրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Կաթրջյան
Ի ծնե անուն Լևոն Պողոսի Կաթրջյան
Ծնվել է 1940 հուլիսի 10

Հալեպ, Սիրիա
Ժանրեր ժողովրդական, աշուղական
Մասնագիտություն երգիչ

Լևոն Պողոսի Կաթրջյան (1940, հուլիսի 10, Հալեպ), հայ երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-1966 թվականներին սովորել է Բեյրութի պետական կոնսերվատորիայում: Ճանաչվել է ժողովրդական և աշուղական, հատկապես Սայաթ-Նովայի երգերի կատարումներով։ Համերգներով հանդես է եկել Եգիպտոսում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում և այլուր։ Հայկական երգացանկով հանդես է եկել Փարիզի «Օլիմպիա» սրահում։ 1971 թվականից երգել է նաև Հայաստանում, կատարել ձայնագրություններ, մասնակցել Սայաթ-Նովային նվիրված փառատոնին, ի նպաստ Արցախի հանդես եկել համերգներով (1988

Հեղինակ է բազմաթիվ երգերի։ «Մելոդիա» ընկերությունը 1987 թվականին թողարկել է Կաթրջյանի ձայնասկավառակը։ 1975 թվականից բնակվում է Լոս-Անջելեսում, ԱՄՆ[1]:

2010 թ. համերգային ծրագրով հանդես է եկել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:[2]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005. 
  2. Լևոն Կաթրջյանի կենսագրությունը AV Production

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]