Լևոն Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Փիլիպոսի Թումանյան
Լևոն Փիլիպոսի Թումանյան
Դիմանկար
Ծնվել է1869
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1942
Մահվան վայրԱշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Փիլիպոս Նիկողոսի Թումանյան
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԿուսակցությունԿադետներ
Ստորագրություն
 Tumanyan Lev Filippovich Վիքիպահեստում

Լևոն Թումանյան (1869, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1942, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ցարական Ռուսաստանի Առաջին Պետական Դումայի պատգամավոր։ Սահմանադրական Ժողովրդավարական Կուսակցության անդամ (Ժողովրդական Ազատության կուսակցություն), Կադետներ։ Իրավաբան, մասնավոր փաստաբան։ Որպես դատապաշտպան նա հանդես է եկել Երևանում, Էջմիածնում, Ալեքսանդրապոլում, Նոր Բայազետի գավառում, Թիֆլիսում, Բաքվում, իսկ ավելի հաճախ՝ Աշտարակում։ Իր գործունեությամբ նա մեծ հեղինակություն էր վայելում ամենուրեք։

Ստորագրել է 1906 թվականի հուլիսի 10 - ի «Վիբորգյան մանիֆեստ»-ը։ Ազատազրկվել է Քրեական Կարգի 129 հոդվածի 1 - ին մասի 3 և 51 կետերով։

Հետագայում զբաղվել է մասնագիտական գործունեությամբ։

Մահացել և թաղվել է Աշտարակում 1942 թ., ընտանեկան գերեզմանատանը։

Փաստաբանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասախ գետը Աշտարակի և, ընդհանրապես, ամբողջ Արարատյան դաշտի համար հանդիսացել է կենսական երակ և գոյության հիմք։ Աշտարակի ջրի քանակի դեմ միշտ բողոքավոր են եղել ցածի գյուղերը, նամանավանդ երաշտ տարիները, երբ Քասախի ջուրը զգալի չափով նվազել է, բայց նրանց այդ բողոքը միշտ էլ մնացել է անհետևանք. վերջապես` 1912 թվին Էջմիածինը և Ղզլթամիր գյուղը միասին պաշտոնապես բողոք են ներկայացրել, պահանջելով, որ սահմանափակվի Աշտարակի իրավունքը, որովհետև Աշտարակի հողերը մեծ առատությամբ ոռոգվում են, իսկ ցածը իրենց ցանքերը չորանում են.նամանավանդ` երաշտ տարիները:Աշտարակի վաղեմի իրավունքի և գյուղի շահերի պաշտպանը «Անդրկովկասի ջրերի օգտագործման իրաունքի որոշող գլխավոր ատյանում» հանդիսացել է գյուղի հասարակության հավատարմատար, պետական դումայի անդամ, Վիբորգի հայտնի կոչը ստորագրող` աշտարակցի հմուտ փաստաբան Լևոն Թումանյանը, իսկ Ղզլթամիրի շահերը պաշտպանելու համար Թիֆլիսից հատկապես հրավիրված է եղել Էջմիածնի սինոդի պռոկուռորի եղպայր, փաստաբան Կանչելլին:Գործը քննվել է Երևանում, 1914 թվի փետրվարի քսանութին։ Աշտարակը շահել է։
- Երվանդ Շահազիզ- Աշտարակի պատմությունը. Երևան 1987

«Մի դատավարության ժամանակ, ակնհայտ կեղծ փաստեր մեջբերելու համար, Լևոնն ապտակում է հակառակ կողմի դատապաշտպանին` դատարանին ասելով. «Իմ արարքը քրեական օրենսգրքով նախատեսված պատիժ է, առավելագույնը տուգանք տասը ռուբլու չափով, խնդրեմ, ստացեք և շարունակեք դատավարությունը»։ Ս.Տեր-Սիմոնյան- Աշտարակի ժողովրդական տեղանունների բառարան. Երևան, 2008