Լևոն Զոհրաբյան (աշխարհագրագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Զոհրաբյան (այլ կիրառումներ)
Լևոն Զոհրաբյան
Ծնվել էփետրվարի 16, 1919(1919-02-16)[1]
Օձուն, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էօգոստոսի 27, 1990(1990-08-27)[1] (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունաշխարհագրագետ և գեոմորֆոլոգ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտցամաքի մորֆոլոգիա
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր (1962)
Պարգևներ

Լևոն Ներսեսի Զոհրաբյան (փետրվարի 16, 1919(1919-02-16)[1], Օձուն, Բորչալուի գավառ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - օգոստոսի 27, 1990(1990-08-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագրագետ, երկրաձևաբանության մասնագետ (գեոմորֆոլոգ), աշխարհագրական գիտությունների թեկնածու (1962), դոցենտ (1954), ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ, նույն ինստիտուտի Դիլիջանի ջրաերկրաբանական արշավախմբի գիտական ղեկավար (1978-1988)։ Մեծ ավանդ ունի Հայկական լեռնաշխարհի, լեռնագրական կառուցվածքի, երկրաբանաձևության ասպարեզում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Զոհրաբյանը ծնվել է 1919 թվականի փետրվարի 16-ին, Օձուն գյուղում։ 1940 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1946-1952 թվականներին մասնակցել է ԽՍՀՄ ԳԱ կովկասյան երկրաձևաբանական արշավախմբին, 1958-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ, 1978 թվականից՝ Դիլիջանի ջրաերկրաբանական արշավախմբի գիտական ղեկավար[3]։

Աշխատանքները վերաբերում են Հայկական լեռնաշխարհի լեռնագրության, կառուցվածքային և կիրառական երկրաձևաբանության խնդիրներին։ Հեղինակ Է Հայկական լեռնաշխարհի, Կովկասի և հարակից շրջանների լեռնագրական քարտեզի (1:1 250000, 1989), համահեղինակ՝ «Հայկական ԽՍՀ երկրաբանություն», «Հայկական ԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» գրքերի։ Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, մի քանի մենագրության, այդ թվում՝ ռուսերենով հրապարակված «Орография Армянского нагорья» Ереван, 1979 հիմնարար աշխատությունը։

Լևոն Զոհրաբյանը մահացել է 1990 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պ. Պ. Սեմյոնով-Տյան-Շանսկու անվան մեդալ (1985

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ԽՍՀ երկրաբանություն, ռուսերեն, հ. 1, 1962:
  • Հայկական ԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, 1971։
  • «Орография Армянского нагорья», Ереван, 1979.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=3533
  2. «Հիշարժան տարեթվեր - ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ». www.geology.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Зограбян, Левон Нерсесович (1979). Գաբրիելյան, Հրաչյա Կարապետի (ed.). Орография Армянского нагорья: Опыт орографического анализа морфоструктуры. Институт геологических наук АН АрмССР. Ереван: Изд-во АН АрмССР.