Լուցկի կենդանաբանական այգի
![]() Եղջերուների ազատավանդակը Լուցկի կենդանաբանական այգում | |
Տեսակ | կենդանաբանական այգի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Լուցկ |
Լուցկի կենդանաբանական այգի (ուկրաիներեն՝ Луцький зоологічний парк), կենդանաբանական այգի և գիտահետազոտական կենտրոն, որը գտնվում է Ուկրաինայի Լուցկ քաղաքում։
Կենդանատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի տարբերություն Ուկրաինայի մյուս առաջատար կենդանաբանական այգիների՝ Լուցկի քաղաքային գազանանոցի կենդանատեսակներն այդքան էլ բազմազան չեն։ Գիտահետազոտական կենտրոնում ներկայացված են Ուկրաինայի և արտասահմանյան ֆաունայի 42 տեսակներ, ընդհանուր առմամբ՝ 88 կենդանի (կաթնասուն, սողուն, երկկենցաղ) և 35 թռչուն։
Այգում ներկայացված են նաև արևադարձային ֆաունայի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են օրինակ առյուծները, արջերը, ազնիվ եղջերուները, բիզոնները[1], այծքաղներ, ուղտայծներ, բազմապիսի պրիմատներ, սիրամարգներ, սև կարապներ և այլն։
Լուցկի կենդանաբանական այգին համագործակցում է Լեհաստանի բնապահպանական ասոցացիայի հետ։ Այդ համագործակցության շրջանակներում նախատեսվում է Լուցկի կենդանաբանական այգում կառուցել առյուծների, արջերի և շնագայլների անասնաբուժական կլինիկաներ՝ կենդանիների սննդառության և տրանսպորտային փոխադրման համակարգերի բարելավման նկատառումներով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լուցկի կենդանաբանական այգին համալրվել է նոր բիզոններով (ուկր.)
- ↑ Լուցկի կենդանաբանական այգու զարգացման ծրագրերը Archived 2014-02-01 at the Wayback Machine. (ուկր.)