Լուսնային դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Լուսնային դրոշ
իսպ.՝ Atrapa la bandera
Լուսնային դրոշ.jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և արկածային
ՌեժիսորԷնրիկե Գատո[1][2][3][…]
ՍցենարիստPatxi Amezcúa?
ՀնչյունավորումԴանի Ռովիրա և Michelle Jenner?
ՊրոդյուսերNicolás Matji?, Edmon Roch? և Jordi Gasull?
ԵրաժշտությունEugenio Juan Zappietro?
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Լեզուիսպաներեն, կատալաներեն և անգլերեն
ԸնկերությունAMC Networks International Southern Europe? և Mediaset España?
ԴիստրիբյուտորParamount Pictures և Disney+
Տևողություն94 րոպե[1]
Թվականդեկտեմբերի 4, 2015, 2015 և հունիսի 9, 2016[4][5]
Պարգևներ
Բյուջե12 500 000 $[6]
Շահույթ24 597 610 €
capturetheflagmovie.com(անգլ.)

Լուսնային դրոշ (իսպ.՝ Atrapa la bandera), ռեժիսոր Էնրիկե Գատոյի կողմից նկարահանված իսպանական լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի օգոստոսի 28-ին 3D ձևաչափով։ 30-րդ «Գոյա» մրցանակաբաշխությանը մուլտֆիլմը ստացել է լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ մրցանակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկան Մայք Գոլդվինը և նրա ընկերները՝ Էմին և Մարտին, մասնակցում են քեյթբորդինգի մրցությանը` դրոշ նվաճելու ռեժիմով։ Չեմպիոններին հաղթելու փորձը ձախողվում է։ Մայքը ծնողների և քրոջ հետ գնում է ծերանոց պապիկի մոտ։ Սամանտա Գոլդվինը՝ Մայքի մայրը, երազում է սկեսրայրին վերադարձնել ընտանիք և հրավիրել նրան իր որդու ծննդյանը, բայց հերթական անգամ մերժվում է։ Մայքի հոր՝ Սկոթ Գոլդվինի ծննդյան օրը սրճարանում նշելու ժամանակ հեռուստատեսությամբ հեռարձակում են նավթային մագնատ Ռիչարդ Կարսոնի փայլուն ելույթը։ Նա խոսում է Լուսնի վրա աստղագնացների վայրէջքների կեղծման մասին և որպես ապացույց ցուցադրում է տաղավարային նկարահանումներից անհաջող ձայնագրությունը; Կարսոնը ցուցադրում է գերժամանակակից տիեզերական մեքենա, որով նա կուղևորվի դեպի Երկրի արբանյակ և կգողանա ամերիկյան դրոշը։

Ամերիկյան իշխանությունը չի կարող թույլ տալ իրադարձությունների նման զարգացում, և աստղագնացների խումբը Սկոթ Գոլդվինի գլխավորությամբ սկսում է թռիչքի պատրաստել հին տիեզերական «Սատուրն-5» հրթիռակիրը։ Սկոթի հայրը՝ Ֆրենկ Գոլդվինը, պետք է իր որդուն թռիչքի պատրաստի «Ապոլոն» ծրագրով։ Հոր և որդու միջև հարաբերությունները լարված են։ Լուսնային մոդուլի թռիչքի և վայրէջքի պարապմունքների ժամանակ տեղի է ունենում դժբախտ պատահար։ Սկոթը վնասվածք է ստանում և չի կարողանում մասնակցել դեպի Լուսին թռիչքին։

Մայքը որոշում է լուսին թռչել իր ընտանիքին հետևող անհաջողությունների շարքը կանխելու համար։ Մայքն ու Էմին իրենց ընկեր Մարտի օգնությամբ հասնում են մեկնարկի հրապարակ։ Տիեզերանավի վայրէջքի ժամանակ նրանց հայտնաբերում է Ֆրենկը, որը փակվող դռնակի պատճառով (դա Կարսոնի հերթական դիվերսիան էր) ստիպված է մնալ և թռչել երեխաների հետ։ Աստղագնացներն ոչ առանց արկածների հասնում են Լուսին և փորձում կանգնեցնել Կարսոնին, որն արդեն հափշտակել է ամերիկյան դրոշը և զբաղված է իր թռիչքի գլխավոր նպատակով՝ Երկրի արբանյակի վրա էլեկտրաէներգիայի նոր աղբյուր՝ հելիում-3 արտահանելով։ Երեխաները թույլ չեն տալիս, որ Կարսոնի պլանները իրականանան. ոչնչացնում են հելիում-3 արտահանող բազան, դրոշը տեղադրում են իր օրինական տեղում և բարեհաջող վերադառնում Երկիր։

Դերերը հնչունավորեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմեն Կալվել — Մայք Գոլդվին[7]
  • Միշել Խեներ — Էմի Գոնսալես
  • Խավեր Բալաս — Մարտի Ֆար
  • Դանի Ռովիրա — Ռիչարդ Կարսոն
  • Կամիլո Գարսիյա — Ֆրենկ Գոլդվին
  • Թոնի Մորա — Սկոտ Գոլդվին
  • Մարտա Բարբառա — Սամանտա Գոլդվին

Դրամարկղային հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում «Լուսնային դրոշ» ֆիլմը հավաքել է 12,5 միլիոն դոլար, ընդհանուր դրամարկղային հասույթը կազմել է 20,5 միլիոն դոլար[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում ստացել է «Գաուդի» և «Գոյա» մրցանակները, ինչպես նաև Խոսե Մարիա Ֆորկեի մրցանակը «կրթության արժեքներ» անվանակարգում[9]։

Գրախոսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Российская газета»-յից Եկատերիանա Սոսնովսկոյի կարծիքով մուլտֆիլմը «պահվում է մանկական տարիքային հասակի լսարանի շրջանակներում»։ Հեղինակը նշում է, որ «հերոսների արկածներին հետևելը միանգամայն հետաքրքրաշարժ է»։ Սոսնովսկայան սյուժեն անվանում է կանխատեսելի, բայց նրա կարծիքով «ստեղծողներին հաջողվել է գործող անձանց ընտանեկան հարաբերությունների հաշվին պահել ինտրիգի ինչ-որ նմանություն »[10]։

«Киноафиши»-ից Օլեսյա Տրոշինան նշում է, որ ֆիլմի առաջին մասը իրենից ներկայացնում է հերոսների դատողությունը թռիչքների և ընտանեկան դրամայի մասին։ Հեղինակի կարծիքով «հիմնական գործողությունները» «ծավալվում են ավարտին մոտ, երբ նրանք վերջապես ուղևորվում են տիեզերք։ Այսեղ ամեն ինչ արագ է ընթանում և բավականին կանխատեսելի, իսկ վերջաբանը իրենից ներկայացնում է մի տեսարանից մյուսը արագ ցատկող շարք»։ Տրոշինան առանձնացնում է ֆիլմի լավ անիմացիան, բայց միևնույն ժամանակ քննադատում է վատ ընտրված սաունդթրեքը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]