Լուսի Բալյան Ռորք Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսի Բալյան Ռորք Ադամս
Ծնվել է1929
ԾննդավայրՍեյնթ Փոլ, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքքրիստոնեություն[2]
ԿրթությունՄինեսոտայի համալսարան և ՖիլադելֆիայիԿենտրոնական հիվանդանոցի էքստեռն ծրագիր
Մասնագիտություննյարդախտաբան
ԱշխատավայրՖիլադելֆիայի մանկական հիվանդանոց

Լուսի Բալյան Ռորք Ադամս (անգլ.՝ Lucy Balian Rorke-Adams, 1929, Սեյնթ Փոլ, ԱՄՆ[1]), հայկական ծագմամբ ամերիկացի բժիշկ, բժշկության դոկտոր, մանկական նյարդաբան։ Լուսի Բալյան Ռորք Ադամսը Նոուլսի հոգաբարձուների խորհրդի անդամ է 2015 թվականից, Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ավագ նյարդաբան, 50 տարի Պենսիլվանիայի համալսարանի բժշկական դպրոցի Պերելմանի պաթոլոգիայի և լաբորատոր բժշկության կլինիկական պրոֆեսոր է։ Լուսի Բալյան Ռորք Ադամսը կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների աշխարհի առաջատար մասնագետներից մեկն է[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսի Բալյանի հայրը լքել է Կեսարիան 1913 թվականին և 1920 թվականից հաստատվել Միացյալ նահանգների Մինեապոլիս քաղաքում։ 1921 թվականին Ստամբուլից՝ ապագա ամուսնու նկարը տեսնելով, երկու քրոջ և եղբոր հետ Մինեապոլիս է տեղափոխվել եղեռնից մազապուրծ Լուսիի ապագա մայրը, և այնտեղ էլ ամուսնացել են[4]։ Լուսի Բալայանը ծնվել է 1929 թվականին Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում, եղել է հինգ քույրերից ամենափոքրը[5]։ Զբաղվել է արվեստով, երազել է օպերայի երգչուհի դառնալ[6], սովորել է Ազատ արվեստի քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան (1951) և արվեստի մագիստրոսի կոչում (1952)․ապա Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցում հոգեբանության գծով բժշկության գիտությունների բակալավր (1955) և բժշկության դոկտոր (1957)[7]։ Դոկտոր Ռորկ-Ադամսը կլինիկական հոգեբանության ոլորտում իր կարիերան սկսել է Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցն ավարտելուց և Ֆիլադելֆիայի ընդհանուր հիվանդանոցում անատոմիական և նյարդաբանական հիվանդությունների կլինիկական օրդինատուրայի ավարտից հետո։ Նա նախընտրել է կենտրոնանալ մանկական նյարդաբանության վրա, որը երկար ժամանակ անտեսված է եղել[3]։

«Շատ պաթոլոգներ կարծում էին, որ մեծահասակները նույն հիվանդություններն ունեն, ինչ երեխաները։ Երեխաները մանրակերտ մեծահասակ չեն. Նրանք ունենում են իրենց սեփական հիվանդությունները»[8]։
- Լուսի Բալյան Ռորք Ադամս

Գիտական հոդվածներ և ինքնակենսագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալյան Ռորք Ադամսը նորածնի գլխուղեղի նորմալ և աննորմալ զարգացման, մանկական ուղեղի ուռուցքների, պերինատալ ժամանակահատվածում անբավարար թթվածնացման հետևանքների և երեխաների նյարդային համակարգի տարբեր խանգարումների մասին իր ուսումնասիրությունների հիման վրա հրատարակվել է 294 գրախոսական հոդված[9], դասագրքերում բազմաթիվ հոդվածներ և երկու գիրք։ Նա տպագրվել է առաջատար ամսագրերի, այդ թվում ՝ «Նյարդաբանության և փորձարարական նյարդաբանության» (անգլ.՝ Journal of Neuropathology and Experimental Neurolog), «Ուղեղի պաթոլոգիայի» (անգլ.՝ Brain Pathology)և «Մանկական նյարդաբանության» (անգլ.՝ Pediatric Neuroscience) խմբագրականներում[3]։

2008 թվականին լույս է տեսել Լուսի Բալյան Ռորք Ադամսի ինքնակենսագրականը[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Բալյան Ռորկ Ադամսը բազմաթիվ պատվոգրերի է արժանացել։ Ընտրվել է Նյարդաբանության ամերիկյան ասոցիացիայի նախագահ և այդ կազմակերպությունից ստացել բրոնզե հուշատախտակ նյարդաբանության ոլորտի առաջխաղացման գործում ունեցած ավանդի համար։ Նրան շնորհվել է պատվավոր անդամակցություն մի շարք միջազգային նյարդաբանությունների ընկերություններում և Ամերիկյան նյարդաբանության ընկերությունում։ 2003 թվականին Պենսիլվանիայի համալսարանից ուսուցման գերազանցության համար ստացել է Պրովոստի մրցանակը։ 2010 թվականին Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցը հիմնադրել է Լյուսի Բալյան Ռորկ-Ադամսի ամբիոնը մանկական նյարդաբանության ֆակուլտետում։ Մինեսոտայի համալսարանը 2017 թվականի նոյեմբերի 1-ին նրան շնորհել է «Ակնառու նվաճումների մրցանակ»[3]։

Հայամետ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Լուսի Բալյան Ռորք Ադամսը 2 մլն դոլլար է նվիրաբերել Սբ․ Ներսես ընծայարանին (անգլ.՝ St. Nersess Seminary)։ Նա որոշել է այդ գումարով իր աստվածապաշտ ծնողների հիշատակին և պատվին աստվածաբանության ամբիոն հիմնել Սբ․ Ներսես ընծայարանում, ինչը կխթանի ապագա քահանաների կրթությունը։ Նրա հիմնած «Պլանավորված նվիրատվություն» միությունը նպատակ ունի ուրիշներին ևս իրենց կամքով հիշել սեմինարիան[11]։

Ես լավ կյանք եմ ունեցել և ցանկանում եմ փոխհատուցել Աստծուն և վերադարձնել Հայ Եկեղեցուն։ Ես կցանկանայի թողնել ժառանգություն, որը հավերժացնում է առաջընթացը։ Հուսով եմ, որ իմ պատմությունը ոգեշնչելու է ուրիշներին նույնն անել[11]։
- Լուսի Բալյան Ռորք Ադամս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Lucy Balian Rorke-Adams, MD: An Autobiography
  2. Founder, Dr. Lucy Balian Rorke-Adams
  3. 3,0 3,1 3,2 3,3 «People - Lucy Balian Rorke-Adams». Knowles Teacher Initiative (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  4. «On Retiring, Dr. Lucy Rorke-Adams Reflects on 50 Years at CHOP as a Pioneering Pediatric Neuropathologist». www.newswise.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  5. Rorke-Adams, Lucy Balian (2008 թ․ հունիսի 1). «Lucy Balian Rorke-Adams, MD: An Autobiography» (անգլերեն). էջեր 674–682. doi:10.1177/0883073808315342. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  6. Rorke-Adams, Lucy Balian (2013 թ․ սեպտեմբերի 1). «Memoir: Curiosity Rewarded!». էջեր 895–904. doi:10.1097/NEN.0b013e31829f847b. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  7. «Lucy Balian Rorke-Adams». uawards.umn.edu. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին. {{cite web}}: Text "University Awards and Honors" ignored (օգնություն)
  8. Inquirer, Ilene Raymond Rush, For The. «After 50 years studying children's brains, she's on to new frontiers». www.inquirer.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Philadelphia, The Children's Hospital of (2015 թ․ սեպտեմբերի 28). «An Inquiring Mind». www.chop.edu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  10. Rorke-Adams, Lucy Balian (2008-06). «Lucy Balian Rorke-Adams, MD: an autobiography». էջեր 674–682. doi:10.1177/0883073808315342. PMID 18539993. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  11. 11,0 11,1 «Planned Giving Society». St. Nersess Armenian Seminary (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.