Լուսիկ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսիկ Կարապետյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1921(1921-12-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 1, 2009(2009-12-01) (88 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ

Լուսիկ Միքայելի Կարապետյան (դեկտեմբերի 1, 1921(1921-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ - դեկտեմբերի 1, 2009(2009-12-01), Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բնագրագետ, թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Նախընտրելով բնագրագետի բնագավառը, 1960-70-ական թթ. եռանդուն մասնակցություն է ունեցել Խաչատուր Աբովյանի և Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության պատրաստման աշխատանքներին։ Մեծ է նրա վաստակը հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրման և 10-հատորյա գիտական հրատարակության գործում։ Մինչև կյանքի վերջը զբաղվել է Հ. Թումանյանի կյանքի ու ստեղծագործության տարեգրության ուսումնասիրմանը։ Նա հեղինակ է թումանյանագիտական մենագրությունների, կազմել և ծանոթագրել է մի շարք ժողովածուներ՝ «Րաֆֆին գրականության մասին», «Շիրվանզադեն գրականության մասին», «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» և այլն։ Մահացել է ծննդյան 88-ամյա տարեդարձի օրը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրական թերթ»։ 2009, թիվ 41։ էջ էջ 4