Լուսելիա Սանթուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Լուսելիա Սանթուս
Lucelia Santos 9 cropped.jpg
Ծնվել է մայիսի 20, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}})[1] (60 տարեկան)
Ծննդավայր Santo André, Սան Պաուլու, Բրազիլիա
Քաղաքացիություն Flag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտություն կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ) John Neschling

Լուսելիա Սանթուս (պորտ.՝ Lucélia Santos, ամբողջ անունը` Մարիա Լուսելիա դուս Սանթուս (Maria Lucélia dos Santos), մայիսի 20, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}})[1], Santo André, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի և պրոդյուսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսելիա Սանթուսը ծնվել է Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Սանտու Անդրե քաղաքում, բանվորների ընտանիքում, որոնց Բրազիլիայում անվանում էին «կապույտ օձիքներ»[2]: Նա ուներ երկու եղբայր և ևս երկու քույր[3]: Մանկուց Լուսելիան երազել էր դերասանուհի դառնալ: Իր առաջին դերը նա կատարել է 14 տարեկանում, խաղալով «Դոն Կիխոտ Մուլա Մանչան և նրա հավատարիմ ուղեկից Զե Չուպանսան» (Dom Chicote Mula Manca e seu fiel companheiro Zé Chupança) պիեսում: Շուտով Լուսելիայի տաղանդը գնահատվեց, որից հետո նրան հրավիրեցին Սան Պաուլո քաղաքում թատերական դասընթացներ ուսանելու:

1976 թվականին Լուսելիա Սանթուսը հրավիրվել է նկարահանվելու «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալի գլխավոր դերում: Հեռուստասերիալը մեծ հաջողություն ունեցավ, որից հետո Լուսելիան ստանում էր նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ: Առավել հաջողված հեռուստասերիալներից էին «Կենդանի ջուր» (1980 թ.), «Սեռերի պատերազմը» (1983 թ.), «Սենյորիտա» (1986 թ.) և այլն: Բացի այդ, նկարահանվել է նաև ավելի քան 20 կինոնկարներում:

1980 թվականին լուսանկարվել է բրազիլական «Playboy» ամսագրի համար[4]: 1980-ական թվականների վերջերին խզել է պայմանագիրը «Գլոբո» հեռուստաընկերության հետ և տեղափոխվել մրցակից հեռուստաընկերություն` նկարահանվելով «Կարմեն» (1987 թ.), «Բրազիլացիներ և բրազիլուհիներ» (1990թ.), «Դոնա Անժա» (1996 թ.) և այլ հեռուստասերիալներում: Լուսելիա Սանթուսը որպես ռեժիսոր, նկարահանել է նաև երկու վավերագրական ֆիլմ` «Փոփոխությունների կետ. Չինաստանն այսօր» (1996 թ.) և «Արևելյան Թիմոր. Բռնություն, որը ոչ ոք չի տեսել» (2000 թ.):

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսելիա Սանթուսն ամուսնացած է եղել բրազիլացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջոն Նեշլինգի հետ: 1982 թվականին ծնվել է նրանց որդին, այժմ դերասան Պեդրո Նեշլինգը:

Լուսելիա Սանթուսը դավանում է բուդդայականություն[5]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1976 Պարանոյա Paranóia Լուսիա Ռիչելլի
1976 Այսօր արդեն չեն սիրում այնպես, ինչպես անցած ժամանակներում Já Não Se Faz Amor Como Antigamente -
1976 Իբրահիմը արվարձանից O Ibraim do Subúrbio -
1977 Իրերի բնական դրություն A Ordem Natural das Coisas Կիկա
1980 Ռոմեո և Ջուլիետ Romeu e Julieta Ջուլիետ
1981 Գեղեցիկ, բայց հասարակ Bonitinha Mas Ordinária ou Otto Lara Rezende Մարիա Սեսիլիա
1981 Ընտանեկան ալբոմ Álbum de Família Գլորիա
1981 Էնգրադասինյա Engraçadinha Էնգրադասինյա
1982 Որպեսզի անուրջը չվերջանա O Sonho Não Acabou Լուսինյա
1985 Կարոտի պատճառը Fonte da Saudade Բարբարա, Ալբա, Գվիդա
1986 Յոթ վամպիրներ As Sete Vampiras Էլիզա Մաշադո
1993 Դուք ցանկանու՞մ եք հիանալի շփումներ աղջիկների հետ Vagas Para Moças de Fino Trato Լուսիա
1993 Գյուտարար տղան Menino de Engenho Կլարիս, Մարիա Մենինա
2001 Բահիա նահանգի երեք պատմությունները 3 Histórias da Bahia -
2009 Նշանակում Destino Լուիզա
2009 Լուլա. Բրազիլիայի որդին Lula, o Filho do Brasil պրոֆեսոր

Հեռուստատեսություն

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1976 Ստրկուհի Իզաուրան Escrava Isaura Իզաուրա
1977 Լոկոմոտիվներ Locomotivas Ֆերնանդա
1979 Քաղցր բակլաներ Feijão Maravilha Էլիանա
1980 Կենդանի ջուր Água Viva Ջանեթ
1981 Քարե շուկա Ciranda de Pedra Վիրժինիա Պրադո
1983 Սեռերի պատերազմը Guerra dos Sexos Կարոլինա Կարնեյրո
1984 Արևադարձային արահետ Vereda Tropical Սիլվանա
1984 Ճակատագիրն իմ մեղքն է Meu Destino é Pecar Լենինյա
1986 Սենյորիտա Sinhá Moça Սենյորիտա
1987 Կարմեն Carmem Կարմեն
1990 Բրազիլացիներ և բրազիլուհիներ Brasileiras e Brasileiros Պաուլա
1992 Որոշողը դուք եք Você Decide Ռեժինա
1994 Պատանեկության խոստովանությունը Confissões de Adolescente Ռաքել
1995 Նոր Հերկուլես Malhação Ժակլին Լեմոս
1995 Արյունն իմ արյունն է Sangue do Meu Sangue Ժուլիա Կամարգո
1996 Դոնա Անժա Dona Anja Դոնա Անժա
1999 Ուղիղ գիծ Linha Direta Դեժանիրա
2006 Բրազիլիայի քաղաքացին Cidadão Brasileiro Ֆաուստա Գամա
2007 Պահարաններ և Ֆլյուկս Casos e Acasos Լուսիլա
2007 Հուսահատ տնային տնտեսուհիները Donas de Casa Desesperadas Սյուզաննա Մայեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. (պորտուգալերեն) Lucélia Santos biography at fan site Arquivo Lucélia Santos
  3. Biography for Lucélia Santos, at the Internet Movie Database.
  4. news.rin.ru
  5. «Angélica e Lucélia Santos visitam Templo Hare Krishna»։ Mundonovelas.com.br (պորտուգալերեն)։ 24 октября 2011։ Վերցված է 2014-11-18