Լուկաս Սելարայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Սելարայան
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1992(1992-06-20)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Կորդովա, Արգենտինա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Արգենտինա Բելգրանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2015 Արգենտինա Բելգրանո 75 (10)
2016-2020 Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես 113 (21)
2020-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլամբուս Քրյու 97 (38)
Ազգային հավաքական
2021-ներկա Հայաստան Հայաստան 8 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուկաս Մանուել Սելարայան (իսպ.՝ Lucas Manuel Zelarayán, հունիսի 20, 1992(1992-06-20)[1][2][3], Կորդովա, Արգենտինա), արգենտինահայ ֆուտբոլիստ, «Կոլամբուս Քրյու» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականիկիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկաս Սելարայանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում։ 2012 թվականի մրցաշրջանում նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմի հայտացուցակում։ Ապրիլի 26-ին Արգենտինայի գավաթի խաղարկության «Ռոսարիո Սենտրալի» դեմ խաղում Սելարայանը նշել է իր նորամուտը «Բելգրանոյի» կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լուկաս Պարոդիին[4]։ 2013 թվականի մարտի 2-ին «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում Լուկասն իր նորամուտն է նշել նաև արգենտինական Պրիմերայում[5]։ 2014 թվականի ապրիլի 7-ին «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Բելգրանոյի» կազմում[6]։

2016 թվականի սկզբին Սելարայանը տեղափոխվել է մեքսիկական «ՈՒԱՆԼ Տիգրես» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 4,5 մլն եվրո։ Հունվարի 10-ին «Տոլուկայի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի Ապերտուրայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռաֆայել Սոբիսին[7]։ Փետրվարի 6-ին «Չիապասի» դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «վագրերի» կազմում[8]։ Նույն թվականին նա օգնել է ակումբին հաղթելու առաջնությունում, իսկ մեկ տարի անց Լուկասը կրկնել է հաջողությունը։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սելարայանը տեղափոխվել է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) «Կոլամբուս Քրյու» ակումբ[9]։ Սելարայանն իր նորամուտը նշել է «Նյու Յորք Սիթի ՖԱ»-ի դեմ խաղում՝ 56-րդ րոպեին խփելով հաղթական գոլը[10]։ 2020 թվականի կանոնավոր առաջնության ավարտին նա ճանաչվել է լիգայի տարվա լավագույն նորեկ։ 2020 թվականի MLS-ի գավաթի «Սիեթլ Սաունդերս ՖԱ»-ի դեմ եզրափակիչ խաղում Սելարայանը խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Թիմը հաղթել է 3-0 հաշվով և պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել MLS-ի գավաթը։ Այդ ելույթից հետո Սելարայանը ճանաչվել է MLS-ի գավաթի ամենաարժեքավոր խաղացող[11]։ Թեև վնասվածքի պատճառով Սելարայանը զգալի ժամանակ բաց է թողել, այնուամենայնիվ մրցաշրջանն ավարտել է՝ «Կոլումբուսի» կազմում անցկացնելով 21 խաղ և դառնալով 8 գոլի հեղինակ[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում ծնված Սելարայանը հոր կողմից ունի հայկական ծագում։ Նա Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնելու հրավեր է ստացել 2018 թվականի հունիսին[13]։ 2021 թվականի հոկտեմբերին նա ընդունել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը[14]։ Նորամուտը Հայաստանի հավաքականում նա նշել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի հավաքականի հետ խաղում (1–1)[15]՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ[16]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՈՒԱՆԼ Տիգրես»

  • Մեքսիկայի չեմպիոն (2)՝ 2016, 2017
  • Clausura՝ 2019
  • Մեքսիկայի չեմպիոնների չեմպիոն (3)՝ 2016, 2017, 2018
  • Չեմպիոնների գավաթ՝ 2018

«Կոլամբուս Քրյու»

  • MLS-ի գավաթ՝ 2020
  • Չեմպիոնների գավաթ՝ 2021

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Rosario Central vs. Belgrano - 26 April 2012 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Newell's Old Boys vs. Belgrano - 2 March 2013 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. «Belgrano vs. River Plate - 7 April 2014 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Toluca vs. Tigres UANL - 10 January 2016 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. «Chiapas vs. Tigres UANL - 6 February 2016 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. «Columbus Crew SC acquires attacking midfielder Lucas Zelarayan as a Designated Player». columbuscrew.com. Columbus Crew. 2019 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  10. Myers, Jacob. «Crew 1, NYC FC 0 | Lucas Zelarayan's goal in debut gives Crew season-opening win». The Columbus Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  11. «Columbus' Zelarayan named MLS Cup MVP». ESPN.com (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. «Argentina - L. Zelarayán - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. «L'arméno-argentin Lucas Zelarayan invité en sélection nationale (...) - Nouvelles d'Arménie en Ligne». www.armenews.com.
  14. «Lucas Zelarayán to play for Armenian national team». www.armradio.am.
  15. «Iceland-Armenia | European Qualifiers». UEFA.com.
  16. «[ՎԻԴԵՈ] Կամո Հովհաննիսյանի գոլը Իսլանդիայի դարպասը». totalfootball.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Սելարայան» հոդվածին։