Լուբնա Օլայան
Լուբնա Օլայան արաբ․՝ لبنى العليان | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 4, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Khobar, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրթություն | Ինդիանայի համալսարան և Կոռնելի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, բանկիր և գործարար |
Աշխատատու | Olayan Group?, Alawwal Bank?, Rolls-Royce plc և Citigroup? |
Ծնողներ | հայր՝ Sulaiman S. Olayan? |
Անդամություն | Կոռնելի համալսարան, Effat University? և Alfanar? |
![]() |
Լուբնա Սուլիման Ալ-Օլայան (արաբ․՝ لبنى سلیمان العليان, օգոստոսի 4, 1955[1], Khobar, Արևելյան նահանգ, Սաուդյան Արաբիա), սաուդացի գործարար, «Olayan Financing Company» կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն և փոխնախագահ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա եղել է և «Saudi Hollandi Bank»-ի (այժմ ՝ «Alawwal Bank») տնօրենների խորհուրդների կազմում[2], ինչպես նաև «Rolls-Royce Holding» և «Citigroup» ընկերությունների միջազգային խորհրդատվական խորհուրդների կազմում[3]։
Օլայանը եղել է «Olayan Financing Company» («OFC»)[4] հոլդինգային ընկերության գլխավոր գործադիր տնօրենը Սաուդյան Արաբիայում և Մերձավոր Արևելքում մինչև 2019 թվականի մայիսի 1-ը, երբ նրան փոխարինել է Ջոնաթան Ֆրանկլինը։ Նա խմբի տնօրենների խորհրդի անդամ է իր եղբոր՝ Խալեդի և քույրերի՝ Հայաթի և Հութամի հետ։ Ենթադրվում է, որ այս մասնավոր ընտանիքի կարողությունը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։ Խումբը հիմնադրվել է 1947 թվականին նրա հոր՝ հանգուցյալ գործարար Սուլեյման Ս.-ի կողմից։ «Olayan Group»-ը մասնավոր բազմազգ ձեռնարկություն է, որը զբաղվում է բաշխման, արտադրության, ծառայությունների և ներդրումների ոլորտներում։ «OFC»-ն գործում, ակտիվորեն մասնակցում է ավելի քան 40 ընկերությունների հետ, հաճախ համագործակցելով առաջատար բազմազգ ընկերությունների հետ։ Կազմակերպությունը նաև Սաուդյան և տարածաշրջանային ֆոնդային շուկաների խոշորագույն ներդրողներից մեկն է։ 2019 թվականի ապրիլին Օլայանը հայտարարեց «Olayan Financing Company»-ի գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին[5]։
2019 թվականի հունիսի 16-ին Օլայանը նշանակվել է Սաուդյան-բրիտանական բանկի («SABB») վարչության նախագահ[6], ինչը նրան Սաուդյան Արաբիայում դարձրել է առաջին բանկ գլխավորող կինը[7]։ 2020 թվականին նա վերանշանակվել է երեք տարի ժամկետով և ստանձնել է այդ պաշտոնը «SABB»-ի և «Alawwal Bank»-ի միաձուլումից հետո[8][9][10]։ 2023 թվականի հունվարին նա կրկին վերընտրվել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ևս երեք տարի ժամկետով[11]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլայանը միացել է «INSEAD» բիզնես-դպրոցի տնօրենների խորհրդին 2005 թվականի դեկտեմբերին և 1997 թվականի մարտից հանդիսանում է նրա միջազգային խորհրդի անդամ։ 2007 թվականի ապրիլին նա ընտրվել է Կոռնելի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2006 թվականի ապրիլին Օլայանը միացել է նաև «Էֆֆաթ» քոլեջի խորհրդատվական խորհրդին, որը մասնավոր շահույթ չհետապնդող քոլեջ է աղջիկների համար Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Նա նաև «Alfanar» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է[12]։ 2002 թվականի հունվարից «Արաբական միտք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2005 թվականի հունիսին Օլայանն ընտրվել է «Դաունի համախտանիշ» բարեգործական ասոցիացիայի խորհրդի անդամ։ Սա շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը հիմնված է Ալ-Ռիադում։ Նա նաև նշանակվել է «Աբդալլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիաների համալսարանի» հոգաբարձուների խորհրդի կազմում։ 2018 թվականի հունիսին նա ընտրվել է որպես Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կորպորացիայի անդամ[13]։ 2010 թվականին նա արժանացել է «Կոռնելի տարվա ձեռներեց» մրցանակին[14]։ 2014 թվականի դրությամբ նա Ֆորբս ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 86-րդ տեղը[15]։ Օլայանը Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անդամ է[16]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ամուսնացած է Միացյալ Նահանգների միջազգային իրավաբան Ջոն Քսեֆոսի հետ ունի երեք դուստր։ Նա սաուդացի միլիարդատեր գործարար Սուլեյման Օլայանի դուստրն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Lubna Olayan first Saudi woman to chair bank in Saudi Arabia Gulf News
- ↑ «Mrs. Lubna S. Olayan | Biographies | KAUST». 2009 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Revealed: Lubna Olayan Retires as CEO of Olayan Financing Co.; Jonathan Franklin Named New CEO». Olayan. Արխիվացված է օրիգինալից 2021-04-11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Lubna Olayan Retires as CEO of Olayan Financing Co.; Jonathan Franklin Named New CEO Արխիվացված 2021-04-11 Wayback Machine Olayan.com
- ↑ SABB names Lubna Olayan as new chairperson Argaam
- ↑ Lubna Al Olayan appointed as first woman Saudi bank head BBC
- ↑ Lubna Olayan, first Saudi woman to chair merged SABB, Alawwal Bank Alarabiya
- ↑ Saudi British Bank appoints Lubna Olayan as chairwoman for three-year term The National
- ↑ Lubna Olayan takes chair of Saudi British Bank Arabian Business
- ↑ Lubna Sulaiman Olayan re-elected as Chair of BOD at SABB International Business Magazine
- ↑ Lubna S. Olayan alfanar.org
- ↑ MIT Corporation elects 10 term members, two life members MIT
- ↑ «Lubna Olayan named Cornell Entrepreneur of the year 2010». Cornell Chronicle. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «The World's 100 Most Powerful Women». Forbes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Leadership and Governance - World Economic Forum».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lubna Olayan, Bio, Arab Bankers Association of North America
- Mrs. Lubna S. Olayan, Bios, Board of Trustees, King Abdullah University of Science and Technology
- Alfanar, The first venture philanthropy organization focussing on the Arab Region
- Interview in the Arab News [1]
- "A Saudi Vision for Growth" - 2004 speech at the Jeddah Economic Forum [2]