Լուանգփհաբանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուանգփհաբանգ
Տեսակքաղաք և Լաոսի շրջան
Երկիր Լաոս
ՎարչատարածքԼուանգ Փրաբանգ
ԲԾՄ305 մետր
Մակերես820 հեկտար և 12 560 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
Սիենգ Թոնգ տաճար
Փհու Սի սարից բացվող տեսարան

Լուանգփհաբանգ[1][2], նախկինում Լուանգպրաբանգ, Լուանգ Պրաբանգ[3] (լաոս.՝ พลับพรับ), քաղաք Լաոսում, Լուանգ Պրաբանգ նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքը գտնվում է կենտրոնական Լաոսի հյուսիսում, Հան գետի միավորման տեղում Մեկոնգի հետ, Վիենտյանից 425 կմ հյուսիս։ Բնակչությունը կազմում է մոտ 50000 մարդ։

Մինչ Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ստեղծումը՝ 1975 թվականին, Լուանգ Պրաբանգը եղել է նաև համանուն թագավորության մայրաքաղաքը; Քաղաքը համարվում էր «արքայական մայրաքաղաք», քանի որ այստեղ էր գտնվում Լաոսի թագավորի արքունիքը։

Լուանգ Պրաբանգ քաղաքը պաշտպանված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Luang Prabang» բառը բաղկացած է երեք բառից լաոսերեն Luang նշանակում է «արքայական», pha նշանակում է «Բուդդա», bang նշանակում է «ոսկե»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հին անվանումն է Մուանգ Սուա։ Քաղաքը հիշատակվում է 698 թվականին Թաիլանդի արքայազն Խուն Լոյի կողմից Նանցհաո նահանգի ծայրամասում գրավելու կապակցությամբ։ Ըստ Լաոսի լեգենդի՝ քաղաքը Խուն Լոյին է տվել նրա հայրը՝ Խուն Բորոմը, ով ստեղծել է աշխարհը և բաժանել այն լաո և շան ժողովուրդների միջև։ Խուն Լոն դարձավ տասնհինգ թագավորներից բաղկացած դինաստիայի հիմնադիրը։

8-րդ դարի վերջում Նանցհաոն տեղակայվեց Մեկոնգ հովտում և 709 թվականին գրավեց Մուանգ Սուա նահանգը՝ փոխարինելով Թայլանդի առաջնորդներին իրենց իշխաններով և արիստոկրատներով։ Օկուպացիայի ստույգ ժամանակը անհայտ է, բայց Ինդրավարման I թագավորի օրոք (877-892)։ Քմերական կայսրության ընդլայնման ժամանակ պետությունն արդեն անկախ էր։

Ավելի ուշ քմերները առաջ շարժվեցին դեպի Սայ Ֆոնգ՝ Վիենտիանին մոտ, իսկ Չամպան ընդարձակվեց դեպի հարավային Լաոս մինչև Մեկոնգի սահմանը մինչև 1070 թվականը։ Սայ Ֆոնգի կառավարիչ Տիանտաֆանիտը տեղափոխվեց ավելի հյուսիս դեպի Մուանգ Սուա և ժողովրդի կողմից խաղաղ ընդունվեց այն բանից հետո, երբ Նանչհաոյի վարչակազմը լքեց քաղաքը։ Նա երկար ժամանակ կառավարեց քաղաքը որդու հետ, այդ ժամանակ քաղաքը ստացավ թաիլանդական Սեն-Դոնգ Սեն-Թոնգ անունը։

1128 - 1169 թվականներին Խամուի առաջնորդ Խուն Չուանգը կարողացավ ընդլայնել իր տարածքը և գրավեց քաղաքը։

Սենգ-Դոնգ Սեն-Թոնգ քաղաքը քմերների թագավոր Ջայավարման VII-ի օրոք 1185-ից 1191 թվականներին կախված է եղել քմերներից։ 1180 թվականին Սիփսոնգ Պաննան անկախություն ձեռք բերեց, բայց 1238 թվականին քաղաքը կրկին ընկավ քմերական կախվածության մեջ։

1353 թվականին քաղաքը դարձավ Լան Սանգ թագավորության մայրաքաղաքը։

1707 թվականին Լան Սանգ պետությունը դադարեց գոյություն ունենալ, և Լուանգ Պրաբանգը դարձավ անկախ թագավորության կենտրոնը։ Երբ ֆրանսիացիները գրավեցին Լաոսը, քաղաքը ճանաչվեց որպես թագավորական նստավայր։ Երբ Լաոսը ձեռք բերեց անկախություն, Լուանգ Պրաբանգի թագավոր Սիսավանգ Վոնգը դարձավ Լաոսի նոր թագավորության առաջնորդը։

Քաղաքի տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկա Լուանգ Պրաբանգում

Կուանգ Սի ջրվեժը քաղաքից հարավ։

Պակու քարանձավները Մեկոնգ գետի վրա, քաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա։

  • Տաճար Պհու Սի լեռը այգով և մի քանի տաճարներով ու վանքերով քաղաքի կենտրոնում
  • Թագավորական պալատ և Հո Խամ տաճար
  • Տաճար Վաթ Սիենգ Թոնգ
  • Տաճար Վաթ Ահամ
  • Վաթ Մաի Սուվաննաֆումահամի տաճար
  • Տաճար Վաթ Մնորոմ
  • Տաճար Վաթ Տհատ Լուանգ
  • Վաթ Վիսունարատ տաճար
  • Տաճար Սեն Մուանգ գետի մյուս կողմում

Մշակութային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուանգ Պրաբանգում ոչ մի կինոթատրոն չկա, սակայն 2010 թվականից ի վեր քաղաքը հյուրընկալում է ամենամյա ոչ կոմերցիոն Լուանգ Պրաբանգ կինոփառատոնը, որի ծրագիրը ներառում է Հարավարևելյան Ասիայի[4] լավագույն գեղարվեստական ֆիլմերը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի օդանավակայան, որը կապում է այն Վիենտիանի, Թաիլանդի, Վիետնամի, Կամբոջայի և Չինաստանի քաղաքների հետ։

Արագընթաց և դանդաղ նավակները անցնում են Մեկոնգ գետով։ Լուանգ Պրապանգից Հուայնաի ճանապարհորդությունը տևում է երկու օր, գիշերային կանգառով Պակբենգում։

Ավտոբուսները Վիենտյան են հասնում ոչ այնքան բարվոք ճանապարհով 11 ժամում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мьянма, Лаос, Камбоджа, Вьетнам, Таиланд // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 132—133. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 204.
  3. %20102.1341&z=12&s=-1&c=41&g=1 Топокарты Генштаба
  4. «Luang Prabang Film Festival — Laos» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուանգփհաբանգ» հոդվածին։